Իրանի առաջնորդի ուղերձը ուսանողներին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i120651-Իրանի_առաջնորդի_ուղերձը_ուսանողներին
Կիրակի օրը, տեսակապի միջոցով ուսանողների և համալսարանական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ, Իրանի առաջնորդն անդրադառնալով բռնատիրության, չարիքի ու անհավատության ճակատի դեմ պայքարում հույս ներշնչող իրականություններին , ուսանողներին կոչ է արել բարձր պահել վեհ նպտակների ու ճշմարտության դրոշը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 18, 2020 08:04 Asia/Tehran
  • Իրանի առաջնորդի ուղերձը ուսանողներին

Կիրակի օրը, տեսակապի միջոցով ուսանողների և համալսարանական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ, Իրանի առաջնորդն անդրադառնալով բռնատիրության, չարիքի ու անհավատության ճակատի դեմ պայքարում հույս ներշնչող իրականություններին , ուսանողներին կոչ է արել բարձր պահել վեհ նպտակների ու ճշմարտության դրոշը:

Խոսելով երկրի իրավիճակի մասին,  նա նշել է. «Իրականությունն այն է, որ այսօր Իրանի դիմաց կանգնած է չարիքի, ահավատության ու բռնատիրության հսկայական ճակատ, որը  ցանկացած միջոցներով, հնարքներով, փորձում է համակարգին նահանջել ստիպել իսլամական : Իսկ եթե այդ նպատակն իրականություն դառնա, երկիրը դրա հմար թանկ կվճարի»

Առաջնորդը հավելել է. «Աստծու կամոք և ժողովրդի ու դիմադրության շնորհիվ, բռնատիրաան ճակատը չի հասնի իր նպատակին»:

Իրանի թշնամիները սխալ ենթադրությունների հիման վրա համոզված են, որ հեղափոխության վեհ նպատակներին հարվածելու միակ ճանապարհը ժողովրդին թուլացնելն ու նրանից ինքնավստահությունը խլելն է: Այս կապակցությամբ ԱՄՆ-ը ունի երկու սցենար: Առաջրնը տարածաշրջանում ճգնաժամ ու պատերազմ հրահրելու հարցում այդ երկրի դերակատարության վերաբերյալ հանրային կարծիքի շեղումն է, Իրանի դեմ մեղադրանքներ ուղղելով և իրանաֆոբիան տարածելով:

Երկրորդ սցենարը հեղափոխության արժեքները հարցականի տակ դնելով, Իրանի համակարգին հարվածելն է:

Իրանի իսամական հեղափոխության առաջնորդը հավելել է, որ Իրանի ժողովրդի դեմ կանգնելու ԱՄՆ-ի իրական նպատակը կայանում է նրանում, որ թույլ չտա այդ ժողովրդին ունենալ իսլամական համակարգի նման գրավիչ մոդել:

Իրականությունն այն է, որ անցած 41 տարիների ընթացքում, ամերիկացիներն Իրանի վերաբերյալ սխալ հաշվարկներ են արել ու երբեք արդյունքի չեն հասել:

Դա այն դեպքում, երբ Իրանի ու տարածաշրջանի բոլոր երկրների ու ժողովուրդների համար ԱՄՆ-ի իրական դեմքը բացահայտվել է և նրանց ատելությունն այդ երկրի նկատմամբ, ավելի է  մեծանում:

2001թ առ այսօր, ԱՄՆ-ը Ալ Ղաիդայի դեմ պայքարի պատրվակով, տարածաշրջանն անապահով է դարձրել, ինչի հետևանքով ի հայտ են եկել բազմաթիվ ահաբեկչական խմբավորումներ, այդ թվում՝ ԻԼԻՊ-ը: Հարկ է  նշել, որ ԱՄՆ նախագահներ Թրամփը և Քլինթոնը խոստովանել են, որ Ալ Ղաիդան ձևավորել է հենց ԱՄՆ-ը: Իսկ այսօր, Վաշինգտոնը բացահայտորեն հայտարարում է, որ Սիրիայում զորուժ է տեղակայում, քանի որ այդ երկիրն ունի նավթային հարուստ պաշարներ: Սակայն ԻԻՀ առաջնորդը հայտարարել է, որ ամերիկացիները չեն մնալու ոչ Սիրիայում և ոչ էլ Իրաքում: Բնական է, որ ԱՄՆ-ի նկատմամբ ատելությունն արդեն իրականություն է, որն այդ երկիրը չի կարող անտեսել: Իսկ Իրանը, պահպանելով իր հեղափոխական արժենքերը և հենվելով երիտասարդ ու հեղափոխական երիտասարդների ուժի վրա, որոնք համարվում են երկրի պանծալի ապագայի ուժերը, զարգանալու է ու հասնելու է իր բոլոր նպատակներին: