Իրանն զգուշացրել է ԱՄՆ-ին իրանական վառելիքը Վենեսուլա տեղափոխումը խափանելու կապակցությամբ
Իրանի իշխանություններն արձագանքել են իրանական վառելիքը Վենեսուելա տեղափոխումը խափանելու ԱՄՆ-ի պաշտոնատարների սպառնալիքին, զգուշացնելով դրա հետևանքների կապակցությամբ:
Իրանի ԱԳՆ Մուհամմադ Ջավադ Զարիֆն այդ կապակցությամբ նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, նշելով, որ դեպի Վենեսուելա նավարկող իրանական տանկերների դեմ ուղղված ԱՄՆ-ի սպառնալիքները ծովահենության բացահայտ օրինակ են և սպառնում են միջազգային խաղաղությանը և անվտանգությանը: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն պետք է համաշխարհային ասպարեզում վերջ դնի իր բռնություններին և հարգի նավարկության ազատության մասին օրենքը:
Նամակից հետո, Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչին ԱՄՆ-ի շահերը պաշտպանող Շվեյցարիայի դեսպանին կանչելով ԱԳ նախարարություն, նրան կոչ է արել ԱՄՆ-ի կողմից իրանական տանկերների դեմ ցանկացած հավանական սպառնալիքի կապակցությամբ Իրանի իսլամական հանրապետության լուրջ զգուշացումը փոխանցել ԱՄՆ-ի իշխանություններին:
Իրանական տանկերների մեկնումը Վենեսուելա օրենքի և միջազգային իրավունքի շրջանակում արված քայլ է, որը տեղի է ունեցել ազատ ջրերում: Ազատ առևտուրը միջազգային իրավունքի հին ու ճանաչված սկզբունքներից է և պետություններն իրավունք չունեն խոչընդոտել դրա իրականացմանը: Իրանի իսլամական հանրապետությունը 5700 կմ ափ ունենալով համարվում է ծովային երկիր: Իրանի 11 խոշոր առևտրային և 60 փոքր նավահանգիստներում միջին հաշվով, տարեկան ավելի քան 300 միլիոն տոննա ապրանք է բեռնվում և բեռնաթափվում :
2019 թվականի հուլիսին, Սիրիայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները խախտվելու պատրվակով, ԱՄՆ-ն Բրիտանայի համագործակցությամբ ծովահենություն իրականացրեց Ջիբրալթարում, կալանավորելով նավթ պարունակող իրանական «Գրեյս 1» նավթային լցանավը: ԱՄՆ-ի այդ քայլը հանդիպեց Իրանի իսլամական հանրապետության կտրուկ պատասխանին: Ի դեպ Ջիբրալթարի գերագույն դատարանն անտեսելով ԱՄՆ-ի ճնշումները և «Գրեյս 1» նավթային լցանավի կալանավորումը երկարաձգելու այդ երկրի պաշտոնական դիմումը, նավթային լցանավի ազատ արձակման վճիռ կայացրեց:
Պարզից էլ պարզ է, որ ԱՄՆ-ի բռնարար վերաբերմունքը սպառնում է միջազգային առևտրին ու ազատ նավարկությանը, և հակասում է ՄԱԿ-ի կանոնագրին ու միջազգային իրավունքին:
Հաշվի առնելով այն ռիսկերը, որ ամերիկացիների քայլերն առաջացնում են նավարկության անվտանգության համար, Միացյալ Նահանգների կողմից որևէ սխալ թույլ տրվելու դեպքում, Իրանը սեղանին ունի պատասխանիւ մի քանի տարբերակ և Թեհրանը ծովագնացության ազատության պաշտպանության համար համապատասխան քայլեր կձեռնարկի:
Երկուշաբթի օրը, Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ, Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ամիր Հաթամին պարզ ուղերձ է հղել այդ կապակցությամբ: Նա ասել է. «Իրանն արագ, վճռական ու ջախջախիչ պատասխան կտա թշնամու ցանկացած ագրեսիայի, պաշտպանելով իր ազգային անվտանգությունը»: