ԻԻՀ առաջնորդ տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի վախճանի մոտ է
Անշուշտ սիոնիզմը երկար կյանք չունի և երիտասարդների հավատքի, կամքի ու պատվախնդրության շնորհիվ արմատախիլ կլինի տարածաշրւջանից:
Ուրբաթ օրը, Երուսաղեմի համաշխարհային օրվա կապակցությամբ ունեցած ելույթում, խոսելով ներկա սրբազան ու մեծ ջիհադի մասին, ԻԻՀ առաջնորդը յոթ հորդորներ է հղել իսլամ աշխարհին, որոնք են.
«Չսահմանափակել Պաղեստինի հարցը որպես միայն պաղեստինյան ու արաբական հարց, ապահովել պաղեստինյան բոլոր տարածքների ազատագրումը և բոլոր պաղեստինցիների վերադարձն իրենց հայրենիք, չվստահել բռնատեր արևմտյան երկրներին ու դրանցից կախված կառույցներին, ինչպես նաև տարածաշրջանի անպատիվ կառավարություններին, ուշադրություն դարձնել իսլամ աշխարհի պատվախնդիր երիտասարդների պահանջատիրությանը , պայքարել վնասաբեր իրականության դեմ, պաղեստինյան բոլոր տարածքներում շարունակել ջիհադը և կազմակերպել հանրաքվե, որին կմասնակցեն Պաղեստինում բնակվող բոլոր կրոնների ու ազգությունների ներկայացուցիչները»:
Պաղեստինի հարցում մեծարգո առաջնորդը երկու կարևոր ու ռազմավարական կետեր է ընդգծում, որոնք մի կողմից ուղղված են իսլամ աշխարհի քաղաքական էլիտային, իսկ մյուս կողմից պարզաբանում են Պաղեստինի իրավազրկված ժողովրդի իրավունքների վերականգնման ճանապարհը:
Ինչպես ասել է առաջնորդը, իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, նոր էջ է բացվել հանուն Պաղեստինի մղվող պայքարում և այսօր Դիմադրության ճակատի ջանքերի արդյունքում, իշխանության հավասարությունը փոխվում է ի շահ պայքարողների:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նշել է, որ ԱՄՆ-ին, Իսրայելին ու Եվրոպային հանձնվելու պատճառով, պայքարն ընթանալու է ի վնաս զավթիչ ռեժիմի ու նրա հովանավորների:
Իսրայելի ռեժիմը 1948 ձևավորվելուց ի վեր, երկու նպատակներ է հետապնդել:
Առաջին նպատակն է եղել օրինականություն ձեռք բերել մինչ օկուպանտ լինելը, բայց այդ նպատակը չի իրագործվել, քանի որ պաղեստինյան դիմադրությունը վիճարկել է իսրայելական ռեժիմի օրինականությունը:
Երկրորդ նպատակն է եղել տիրանալ Երուսաղեմին որպես մուսուլմանների առաջին ղեբլե և վերացնել այդ քաղաքի իսլամական ինքնությունը:
Հետևաբար իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը կարևորել է պաղեստինյան տարածքներում ջիհադի և պայքարի շարունակելը:
Անկասկած, վերադարձի և ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև Պաղեստինյան անկախ պետություն հիմնելու իրավունքը պաղեստինցիների իրավունքների կարևորագույն կողմերից են՝ միջազգային իրավունքի հռչակագրի շրջանակում: Այդ սկզբունքի հիմամբ, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը իր 7-րդ հորդորներում կարևորելով պաղեստինցիների իրավունքների ապահովումը, անդրադարձել է Պաղեստինում բոլոր կրոնների հետևորդների մասնակցությամբ հանրաքվեի անցկացման անհրաժեշտությունը: Նա նշել է, որ արևմտյան լրատվամիջոցներում Իրանի հակահրեական լինելու մասին հայտարարություններն անհիմն են:
Այսօրվա ելույթում մեծարգո առաջնորդն անդրադարձել է ևս մեկ իրողության՝ սիոնիստական համակարգի ու սիոնիզմի վերացումը: