Մեկնաբանություն. Նեթանյահուի դատավարությունը սկսվում է. Քաղաքական շոու
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i120928-Մեկնաբանություն._Նեթանյահուի_դատավարությունը_սկսվում_է._Քաղաքական_շոու
Կիրակի օրը, կոռուպցիայի գործի շրջանակներում, տեղի է ունեցել Իրսայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գործով առաջին դատավարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2020 13:09 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Նեթանյահուի դատավարությունը սկսվում է. Քաղաքական շոու

Կիրակի օրը, կոռուպցիայի գործի շրջանակներում, տեղի է ունեցել Իրսայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գործով առաջին դատավարությունը:

Նեթանյահուն ամենատարօրինակ գործիչն է համաշխարհային քաղաքական գործիչների շրջանում: Նա ՄԱԿ-ի կենտրոնակայանում ունեցած ելությում, Իրանի դեմ համաշխարհային հասարակական կարծիքը հրահրելու նպատակով, նկարչություն էր արել: Նեթանյահուն պնդում էր, որ իրանցի երիտասարդներին թույլ չեն տալիս ջինս հագնել: Նեթանյահուի հակաիրանական հայտարարությունները ոչ միայն ոչ մի արդյունք չի տվել, բայցի այն որ Իրանն օրեցօր ուժեղացել է:

Իսրայելի վարչապետը մեղադրվում է կոռուպցիայի, դավաճանության և կաշառակերության մեջ: Նա պատրաստ չի հեռանալ պաշտոնից: Նեթանյահուն խոսում է ժողովրդավարության մասին, բայց նա ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ իշխում է օկուպացված տարածքներում: Նեթանյահուն իր անձնական շահերը գերադասում է Իսրայելի շահերին: Նա արդեն մեկ տարի Իսրայելին դրել է քաղաքական փակուղու մեջ: Անցյալ  մեկ տարվա ընթացքում գրավյալ տարածքներում անցկացվել են խորհրդարանական երեք ընտրություններ, քանի որ չնայած ներքին ընդդիմությանը, Նեթանյահուն պատրաստ չէ հեռանալ իշխանությունից:

Իշխանության մեջ մնալու համար Նեթանյահուն  Իսրայելի Գերագույն դատարանին սպառնում է փողոցային անկարգություններով: Նեթանյահուն ձևավորեց Իսրայելի նոր կառավարությունն, այն պայմաններում երբ   ընդամենը մեկ շաբաթ անց նա ներկա գտնվեց դատարանում կոռուպցիայի, դավաճանության և կաշառակերության մեղադրանքով: Դատարանում նրա  ներկայությունը նշանակում է, որ այս դատավարությունն իրականում շոու է, և որ ոչ մի արդար դատավճիռ չպետք է կայացվի Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետի դեմ: Ավելի վաղ նա ստացել էր դատական ​​կարգադրություն, որով նրան արգելվում էր նոր կառավարություն ձևավորել: Իսրայելի ոստիկանությունը վարչապետի դեմ չորս դատական ​​հայց է ներկայացրել դավաճանության և ֆինանսական կոռուպցիայի համար:

Առաջին գործը կոչվում է «Գործ 1000» և վերաբերում է հարուստ գործարարներից նվերներ ստանալուն: «Գործ 2000»-ը վերաբերում է Նեթանյահուի և «Եդիոթ Ահարոնոթ» թերթի սեփականատիրոջ միջև ձեռք բերված համաձայնությանը՝  վարչապետի և կառավարության վերաբերյալ միայն լավ լուրեր հրապարակելու և մրցակից թերթի համար սահմանափակումներ առաջացնելու կապակցությամբ:

«Գործ 3000»-ով Նեթանյահուն մեղադրվում է կաշաքի դիմաց Գերմանիայից ատոմային սուզանավ գնելու մեջ:

Իսկ «Գործ 4000»-ով Նեթանյահուն  մեղադրվում է Բեզեք ընկերության սեփականատեր Շաուլ Էլովիչին մի քանի միլիոն դոլար կաշառք տալու մեջ:

Նեթանյահուն  հերքել է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները և հայտարարել, որ դարձել է ձախակողմ կուսակցությունների հետ կապված ԶԼՄ-ների քարոզչության զոհը:  Նեթանյահուի պնդումը, ինչպես նաև դատարանի կողմից  կառավարություն կազմելու թույլտվությունը վկայում են, որ դատարանը կորցրել է իր  իրական դերը և վերածվել  քաղաքական շոուի: Եվ նման պայմաններում, պարզ է, որ դատարանն արդար վճիռ չի ընդունի Նեթանյահուի վերաբերյալ:

Նեթանյահուի  դատավարության ընթացքում նրա ընդդիմադիրները հավաքվել էին դատարանի շենքի դիմաց: