Մեկնաբանություն. Նեթանյահուի դատավարությունը սկսվում է. Քաղաքական շոու
Կիրակի օրը, կոռուպցիայի գործի շրջանակներում, տեղի է ունեցել Իրսայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գործով առաջին դատավարությունը:
Նեթանյահուն ամենատարօրինակ գործիչն է համաշխարհային քաղաքական գործիչների շրջանում: Նա ՄԱԿ-ի կենտրոնակայանում ունեցած ելությում, Իրանի դեմ համաշխարհային հասարակական կարծիքը հրահրելու նպատակով, նկարչություն էր արել: Նեթանյահուն պնդում էր, որ իրանցի երիտասարդներին թույլ չեն տալիս ջինս հագնել: Նեթանյահուի հակաիրանական հայտարարությունները ոչ միայն ոչ մի արդյունք չի տվել, բայցի այն որ Իրանն օրեցօր ուժեղացել է:
Իսրայելի վարչապետը մեղադրվում է կոռուպցիայի, դավաճանության և կաշառակերության մեջ: Նա պատրաստ չի հեռանալ պաշտոնից: Նեթանյահուն խոսում է ժողովրդավարության մասին, բայց նա ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ իշխում է օկուպացված տարածքներում: Նեթանյահուն իր անձնական շահերը գերադասում է Իսրայելի շահերին: Նա արդեն մեկ տարի Իսրայելին դրել է քաղաքական փակուղու մեջ: Անցյալ մեկ տարվա ընթացքում գրավյալ տարածքներում անցկացվել են խորհրդարանական երեք ընտրություններ, քանի որ չնայած ներքին ընդդիմությանը, Նեթանյահուն պատրաստ չէ հեռանալ իշխանությունից:
Իշխանության մեջ մնալու համար Նեթանյահուն Իսրայելի Գերագույն դատարանին սպառնում է փողոցային անկարգություններով: Նեթանյահուն ձևավորեց Իսրայելի նոր կառավարությունն, այն պայմաններում երբ ընդամենը մեկ շաբաթ անց նա ներկա գտնվեց դատարանում կոռուպցիայի, դավաճանության և կաշառակերության մեղադրանքով: Դատարանում նրա ներկայությունը նշանակում է, որ այս դատավարությունն իրականում շոու է, և որ ոչ մի արդար դատավճիռ չպետք է կայացվի Սիոնիստական ռեժիմի վարչապետի դեմ: Ավելի վաղ նա ստացել էր դատական կարգադրություն, որով նրան արգելվում էր նոր կառավարություն ձևավորել: Իսրայելի ոստիկանությունը վարչապետի դեմ չորս դատական հայց է ներկայացրել դավաճանության և ֆինանսական կոռուպցիայի համար:
Առաջին գործը կոչվում է «Գործ 1000» և վերաբերում է հարուստ գործարարներից նվերներ ստանալուն: «Գործ 2000»-ը վերաբերում է Նեթանյահուի և «Եդիոթ Ահարոնոթ» թերթի սեփականատիրոջ միջև ձեռք բերված համաձայնությանը՝ վարչապետի և կառավարության վերաբերյալ միայն լավ լուրեր հրապարակելու և մրցակից թերթի համար սահմանափակումներ առաջացնելու կապակցությամբ:
«Գործ 3000»-ով Նեթանյահուն մեղադրվում է կաշաքի դիմաց Գերմանիայից ատոմային սուզանավ գնելու մեջ:
Իսկ «Գործ 4000»-ով Նեթանյահուն մեղադրվում է Բեզեք ընկերության սեփականատեր Շաուլ Էլովիչին մի քանի միլիոն դոլար կաշառք տալու մեջ:
Նեթանյահուն հերքել է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները և հայտարարել, որ դարձել է ձախակողմ կուսակցությունների հետ կապված ԶԼՄ-ների քարոզչության զոհը: Նեթանյահուի պնդումը, ինչպես նաև դատարանի կողմից կառավարություն կազմելու թույլտվությունը վկայում են, որ դատարանը կորցրել է իր իրական դերը և վերածվել քաղաքական շոուի: Եվ նման պայմաններում, պարզ է, որ դատարանն արդար վճիռ չի ընդունի Նեթանյահուի վերաբերյալ:
Նեթանյահուի դատավարության ընթացքում նրա ընդդիմադիրները հավաքվել էին դատարանի շենքի դիմաց: