Թրամփը սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորող հրամանագիր է ստորագրել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i121089-Թրամփը_սոցիալական_ցանցերի_աշխատանքը_կարգավորող_հրամանագիր_է_ստորագրել
Չնայած 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ Դոնալդ Թրամփը օգտագործել էր սոցցանցերը, հատկապես՝ Թվիթերը, սակայն այն բանից հետո, երբ ընկերության ներկայացուցիչները նրա երկու գրառումները պիտակել են որպես «ապակողմնորոշիչ», նախագահը թշնամացել է սոցիալական այս ցանցի հետ:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Մայիս 29, 2020 14:01 Asia/Tehran
  • Թրամփը սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորող հրամանագիր է ստորագրել

Չնայած 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ Դոնալդ Թրամփը օգտագործել էր սոցցանցերը, հատկապես՝ Թվիթերը, սակայն այն բանից հետո, երբ ընկերության ներկայացուցիչները նրա երկու գրառումները պիտակել են որպես «ապակողմնորոշիչ», նախագահը թշնամացել է սոցիալական այս ցանցի հետ:

Հինգշաբթի օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով սահմանափակում է սոցիալական ցանցերի այդ թվում Թվիթերի և Ֆեյսբուքի աշխատանքը: Սոցիալական ցանցերը, ինչպիսիք են Twitter- ը և Facebook- ը, պաշտպանված են 1996 թ.-ի կապի մասին հաստատված 230-րդ բաժնի օրենքի համաձայն: ԱՄՆ-ի օրենսդրության համաձայն, մինչ այժմ սոցիալական ցանցերը պատասխանատվություն չէին կրում իրենց հրապարակած գրառումների բովանդակության համար, քանի որ դրանք դիտարկվում էին ոչ թե որպես հրատարակիչներ, այլ՝ հարթակներ:

Թրամփն այս հրամանը ստորագրել է այն բանից հետո, երբ  Թվիթեր ընկերության ներկայացուցիչները նրա երկու գրառումները պիտակել են որպես «ապակողմնորոշիչ»։  Թրամփին ընկերությանը մեղադրել է առաջիկա նախագահական ընտրություններին միջամտության փորձ կատարելու մեջ: Առաջիկա նախագահական ընտրություններում փոստային եղանակով քվեարկության դեմ արտահայտվող Թրամփը ևս երկու թվիթներում նախազգուշացրել է փոստային եղանակով քվեարկության ժամանակ առկա վտանգների մասին:

Թվիթերը Թրամփի գրառմանը կցելով հատուկ հղում, որում օգտատերերը կարող էին ստուգել գրառման իսկությունը: Թվիթերը առաջին անգամ պիտակավորում է նախագահի թվիթները: Ի պատասխան սոցցանցի այս քայլին, Թրամփը Թվիթերում գրել է. «Փոստային քվեարկությունը ոչ այլ ինչ է, քան համատարած կեղծիք»: Նա հայտարարել է, որ հրամանագիրը սոտրագրել է խոսքի ազատությունը պաշտպանելու նպատակով:

Թվիթերը գրել է, որ նախագահի թվիթերի գրառումների տակ հղումն ավելացվել է ընկերության նոր քաղաքականության շրջանակում: Նոր օրենքը կիրառվում է 2020-ի մայիսից, և դրա նպատակը լուրերի ստուգումն է ՝ կեղծ տեղեկատվության տարածումը կանխելու համար:

Դոնալդ Թրամփը ստորագրելով հրամանագիր, որով սահմանափակում է սոցիալական ցանցերի հատկապես Թվիթերի աշխատանքը, ցույց տվեց, որ նատակ ունսի ահմանափակել սոցիալական ցանցերի աշխատանքը: Փաստորեն, Թրամփը Թվիթերի պաշտպանն էր, քանի դեռ այդ հարթակն օգտագործում էր իր քաղաքական դիրքերի և շահերի համար: Իսկ երբ Թվիթերը նրան նախազգուշացրեց ապակողմնորոշող հրապակման կապակցությամ, նա  որոշեց ճնշում գործադրել ընկերության  վրա: