Թրամփը սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորող հրամանագիր է ստորագրել
Չնայած 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ Դոնալդ Թրամփը օգտագործել էր սոցցանցերը, հատկապես՝ Թվիթերը, սակայն այն բանից հետո, երբ ընկերության ներկայացուցիչները նրա երկու գրառումները պիտակել են որպես «ապակողմնորոշիչ», նախագահը թշնամացել է սոցիալական այս ցանցի հետ:
Հինգշաբթի օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով սահմանափակում է սոցիալական ցանցերի այդ թվում Թվիթերի և Ֆեյսբուքի աշխատանքը: Սոցիալական ցանցերը, ինչպիսիք են Twitter- ը և Facebook- ը, պաշտպանված են 1996 թ.-ի կապի մասին հաստատված 230-րդ բաժնի օրենքի համաձայն: ԱՄՆ-ի օրենսդրության համաձայն, մինչ այժմ սոցիալական ցանցերը պատասխանատվություն չէին կրում իրենց հրապարակած գրառումների բովանդակության համար, քանի որ դրանք դիտարկվում էին ոչ թե որպես հրատարակիչներ, այլ՝ հարթակներ:
Թրամփն այս հրամանը ստորագրել է այն բանից հետո, երբ Թվիթեր ընկերության ներկայացուցիչները նրա երկու գրառումները պիտակել են որպես «ապակողմնորոշիչ»։ Թրամփին ընկերությանը մեղադրել է առաջիկա նախագահական ընտրություններին միջամտության փորձ կատարելու մեջ: Առաջիկա նախագահական ընտրություններում փոստային եղանակով քվեարկության դեմ արտահայտվող Թրամփը ևս երկու թվիթներում նախազգուշացրել է փոստային եղանակով քվեարկության ժամանակ առկա վտանգների մասին:
Թվիթերը Թրամփի գրառմանը կցելով հատուկ հղում, որում օգտատերերը կարող էին ստուգել գրառման իսկությունը: Թվիթերը առաջին անգամ պիտակավորում է նախագահի թվիթները: Ի պատասխան սոցցանցի այս քայլին, Թրամփը Թվիթերում գրել է. «Փոստային քվեարկությունը ոչ այլ ինչ է, քան համատարած կեղծիք»: Նա հայտարարել է, որ հրամանագիրը սոտրագրել է խոսքի ազատությունը պաշտպանելու նպատակով:
Թվիթերը գրել է, որ նախագահի թվիթերի գրառումների տակ հղումն ավելացվել է ընկերության նոր քաղաքականության շրջանակում: Նոր օրենքը կիրառվում է 2020-ի մայիսից, և դրա նպատակը լուրերի ստուգումն է ՝ կեղծ տեղեկատվության տարածումը կանխելու համար:
Դոնալդ Թրամփը ստորագրելով հրամանագիր, որով սահմանափակում է սոցիալական ցանցերի հատկապես Թվիթերի աշխատանքը, ցույց տվեց, որ նատակ ունսի ահմանափակել սոցիալական ցանցերի աշխատանքը: Փաստորեն, Թրամփը Թվիթերի պաշտպանն էր, քանի դեռ այդ հարթակն օգտագործում էր իր քաղաքական դիրքերի և շահերի համար: Իսկ երբ Թվիթերը նրան նախազգուշացրեց ապակողմնորոշող հրապակման կապակցությամ, նա որոշեց ճնշում գործադրել ընկերության վրա: