Մեկնաբանություն. Պարսից ծոցի անվտանգությունն Իրանի տեսակետից
Իրանի զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարն ասել է. «Եթե Պարսից ծոցն անվտանգ լինի, տարածաշրջանի բոլոր երկրները կօգտվեն այդ անվտանգությունից: Սակայն եթե Պարսից ծոցը դառնա անապահով, ապա անապահով կդառնան նաև տարածաշրջանի բոլոր երկրները»:
Դենա նավակործանի և Սաբա ականազերծող նավի շինարարության և վերազինման վերջին փուլերին ծանոթանալու նպատակով Բանդար Աբաս կատարած այցի ընթացքում, Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին հայտարարել է. «Պարսից ծոցի անվտանգության համար պատասխանատու են տարածաշրջանի երկրները և այդ երկրների կողմից ԱՄՆ-ին Պարսից ծոց մուտք գործելու համար տրված թույլտվությունը ռազմավարական սխալ է»:
Տարածաշրջանում անվտանգության վերաբերյալ Իրանի քաղաքականությունը հիմնված է հավաքական անվտանգության դոկտրինայի վրա: Ըստ այդմ ՝ Իրանը համոզված է, որ տարածաշրջանի անապահովության հետևանքով անապահով կդառնան տարածաշրջանի բոլոր երկրները: Եվ Պարսից ծոցի անվտանգությունը բացառություն չէ:
Տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման Իրանի ռազմավարությունը բազմակողմանի է, և այս ռազմավարությունը կարելի է վերլուծել երկու մակարդակում:
Առաջին ներառում է երկրի անվտանգության դեմ ուղղված սպառնալիքներին հակազդելու ռազմավարությունը: Այս առումով, Իրանի ռազմական դոկտրինան սահմանված է երկրի սահմաններից դուրս սպառնալիքների զսպման և ինքնապաշտպանության վրա:
Երկրորդը տարածաշրջանային մերձեցման հարցն է:
Միասին, այս երկու ռազմավարությունները անհրաժեշտ են անվտանգ տարածաշրջան ունենալու համար, հիմնվելով կոլեկտիվ շահերի վրա, ինչն անհրաժեշտ է ոչ միայն Պարսից ծոցի, այլև ամբողջ աշխարհի անվտանգության համար:
Բոլոր սպառնալիքների այս թվում ՝ պատերազմի, ահաբեկչության և ծովային անապահովության դեմ պայքարում, Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է անում համագործակցել անվտանգության համատեղ նախագծերում և բացահայտորեն դեմ է արտահայտվում միակողմանիությանը, երբի մի երկրիր, մեկ այլ երկրի ստիպում է ընդունել իր պայմանները:
Իրանի ռազմածովային ուժերը պաշտպանում են Պարսից ծոցի անվտանգությունը և պատրաստ են հաղթահարել բոլոր սպառնալիքները:
Ամիր Հաթամին հինգաշաբթի օրը հայտարարել է. «Այսօր ԻՀՊԿ ծովուժի առաքելություն ունի հեղափոխության և իսլամական համակարգի ծովային պաշտպանության ուժը պահպանելուվ, ստեղծել երաշխքիներ, որպեսզի երկրի անկախությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանված լինեն, իսկ թշնամու սպառնալիքները՝ չեզոքացված»:
Իրանի նավատորմի ներկայությունը Հնդկկան օվկիանոսի հյուսիսում, և Ատլանտյան օվկիանոսում իրականացվող գործողությունները ցույց են տալիս, որ Իրանը ծովային ոլորտում ունի բարձր կարողություն: Այս ուժը կիրառվում է երկրի պաշտպանական դոկտրինայի շրջանակներում, որի նպատակն է կանխել հավանական պատերազմները:
Վերջին հարյուրամյակի փորձը ցույց է տալիս, որ Պարսից ծոցում անվտանգություն հաստատելու պատրվակով, արտաքին ուշերն այս տարածաշրջանում մշտապես ստեղծել են ճգնաժամ և խաթարել անվտանգությունը: Նրանք իրանաֆոբիայի միջոցով և Պարսից ծոցում ճգնաժամային վիճակ ստեղծելով, անվտանգության կախվածության մեջ են դրել տարածաշրջանի առափնյա երկրներին, նրանց վաճառելով միլիարդավոր դոլարիների զենք ու զինամթերք և պահպանելով իրենց ռազմականայնները դրանց տարածքներում:
ԻԻՀ երբեք պատերազմ չի հրահրել ոչ տարածաշրջանում և ոչ էլ դրանից դուրս: Սակայն եթե վտանգ զգա, իր ողջ ուժով և հնարավորություններով, կպաշտպանի իր անվտանգությունը: