Մեկնաբանություն. Թրամփը սպառնացել է ցուցարարների դեմ դուրս բերել բանակը
ԱՄՆ-ի մեծ թվով քաղաքներում սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ բողոքի լայնածավալ ցույցերը խառնաշփոթ են առաջացրել Սպիտակ տանը և արժանացել Դոնալդ Թրամփի քննադատությանը:
Երկուշաբթի օրը Թրամփը հայտարարել է, որ օգտվելով իր իրավասություններիից, ազգային գվարդիային հրահանգել է զինված ուժեր տեղակայել տարբեր նահանգներում: Նա հայտարարել է. «Եթե նահանգապետերը հրաժարվեն այդ օրենքը կիրառելուց, ես անմիջապես զորքեր կտեղակայեմ այդ նահանգներում»:
«Վերջին բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած բռնությունները ոչ թե խաղաղ ցույցեր են եղել, այլ ներքին ահաբեկչություն»,- հավելել է Թրամփը: Փորձելով ձևացնել թե աջակցում է խաղաղ ցուցարարներին: Նախագահը վերջին ցույցերի մասնակիցներին անվանել է ահաբեկիչներ և խոստացել պայքարել նրանց դեմ:
Տպավորություն է ստեղծվում, որ ցուցարարներին ահաբեկիչներ անվանելով, Թրամփը փորձում է արդարացնել բողոքողների դեմ ապագա բռնությունները: Այս ուղղությամբ առաջին քայլը նա արեց մայրաքաղաք Վաշինգտոնից: Թրամփը հայտարարեց, որ երկուշաբթի երեկոյան, ծանր տեխնիկայով զինված անվտանգության ուժերը կտեղակայվեն մայրաքաղաքում, և քաղաքում կսահմանվի պարետային ռեժիմը: Նա սպառնացել է պատասխանատվության կանչել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր անտեսեն պարետային ժամի կարգը և շարունակեն մնալ փողոցներում»:
Նահանգապետերի հետ տեսակապի միջոցով կայացած հանդիպման ժամանակ, Թրամփը նշել է. «Դուք պետք է ցուց տաք ձեր ուժը: Եթե ցուցարարները չտեսնեն ձեր ուժը, կճնշեն ձեզ և դուք կվերածվեք հիմարների խմբի: Պետք է ցույց տաք ձեր ուժը, հակառակ դեպքում, ժամանակն իզուր եք վատնել»:
ԱՄՆ-ի վիճահարույց նախագահը, որի գաղափարները ողջունվում են ազգայնականների և ծայրահեղական խմբերի կողմից և դրանց խրախուսում բռնություններ գործադրել գունամորթների նկատմամբ, փորձում է ուժի միջոցով լռեցնել ցուցարարներին:
Հատկանշական է, որ նույնիսկ հանրապետական բարձրաստիճան պաշտոնյաներն են խոստովանել, որ սևամորթ ամերիկացիների ներկայիս վիճակն անմարդկային է: Սենատի մեծամասնության ղեկավար Միթ Մակքոնելը հայտարարել է. «Երկիրը չի կարող չլսել սևամորթների բողոքի ու ցավի ձայնը»:
Չնայած այս պահանջներին, քիչ հավանական է, որ Թրամփի ռասիստական գաղափարներն, ինչպես նաև ԱՄՆ քաղաքական և դատական համակարգի դիմադրությունը ցանկացած հիմնարար փոփոխության, թույլ կտան վերացնել երկրում առկա խտրականությունն ու անհավասարությունը և գունամորթների նկամամբ գործադրվող բռնությունները: