Շանտաժ Լիբանանի կառավարության դեմ
Շաբաթ օրը, Լիբանանի վարչապետ Հեսան Դիաբը հայտարարել է, որ Լիբանանում նոր կառավարության ձևավորումիուց հետո, ոմանք ծրագրված կերպով շանտաժի են ենթարկում կառավարությանը:
Լիբանանում շարունակվում են խռովությունները: Հեսան Դիաբն ու նրա կառավարության կողմնակիցներն այս խռովությունները դավադրություն և շանտաժ են համարում: Շուրջ հինգ ամիս է անցնում Դիաբի կառավարության ձևավորվելուց: Այդ կառավարությունը ձևավորվեց այն ժամանակ, երբ Լիբանանում հակապետական ցույցեր էին տեղի ունենում երկրում տիրող տնտեսական անբարենպաստ վիճակի դեմ: Ցույցերը հանգեցրին վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականին: Այսօր Լիբանանում տնտեսական խնդիրների պատրվակով ցույցերը տեղի են ունենում այն պայմաններում, երբ Դիաբի կառավարությունը մեղավոր չէ այդ հարցում և դա նախորդ կառավարություններից ժառանգած վիճակ է: Դա վկայում է այն մասին, որ Դիաբի կառավարության դեմ իրոք դավադրություն ու շանտաժ է տեղի ունենում:
Իւսկ ո՞րն է պատճառը:
Կարելի է ասել, որ հիմնական պատճառը Դիաբի կառավարության հակասություններն են արևմտամետ թևի և արտաքին տերությունների հետ:
Անցած երեք տասնամյակների ընթացքում, Լիբանանում իշխում էին արևմտամետները և Արևմտյան Ասիայի տարածաշրջանում հաշտության կողմնակից շարժման դաշնակիցները: 2020թ. հունվարից մինչ այսպր Լիբանանում նոր ուղղվածություն ունեցող կառավարություն է ձևավորվել: Կառավարությունը, որ կարևորում է ժողովուրդ, բանակ և Դիմադրություն եռանկյունին և հովանավորվում է Դիմադրության ողմից:
Լիբանանում արևմտամետ շարժումը և նրանց հովանավորները ձգտում էին դմադրության դեմ ուղղված կառավարություն ձևավորել, ինչը նրանց չհաջողվեց:
Լիբանանի կառավարության դեմ դավադրության երկրորդ պատճառն այն է, որ արևմտամետները ձգտում են բռնությամբ և փողոցներում ցույց անցկացնելով, տապալել նոր կառավարությունը: Իրականում ընդդիմությունը համոզված չէ, որ իշխանության հասնելու համար մրցակցությունը տեղի է ունենում ընտրությունների ժամանակ: Հետևաբար նրանք ձգտում են ոչ թե ժողովրդի ձայնով, այլ ուրիշ ճանապարհներով իշխանության հասնել:
Լիբանանի կառավարության ներքին ընդդիմադիրները արտաքին աջակցություն են ստանում: Այդ շրջանակում Գերմանիայի ՆԳՆ անցած ամիս Լիբանանի Հեզբոլլահին ահաբեկչական խմբավորում է ներկայացրել և արգելել է այդ խմբի գործունեությունը Գերմանիայի տարածքում:
Այդ քայլն արվել է Դիմադրության կոալիցիայի հովանավորությունը վայելող Հեսան Դիաբի կառավարությունը թուլացնելու նպատակով: Մարտի 14-ի շարժման կարևոր դաշնակիցներից մեկը համարվող Լիբանանի կենտրոնական բանկի նախագահ Ռիազ Սալամեն վերջերս հստակորեն հայտարարել է, որ Լիբանանի ներսում իրագործել է Հեզբոլլահի դեմ ուղղված ԱՄՆ-ի շրջաբերականները:
Այլ խոսքով, Լիբանանի Կենտրոնական բանկի նախագահն ԱՄՆ-ի գործակալն է:
Այս փաստերի համաձայն, Հեսան Դիաբը համոզված է, որ Լիբանանում խռովությունները ծրագրավորված են և դավադրություն են: