Եվրոպացիները միասնություն են հայտնել ԱՄՆ-ի հակառասիատական բողոքի ցույցի մասնակցիներին
Չնայած սրևամորթների դեմ ԱՄՆ-ի ոստիկանության բռնությունների երկար պատմությանը, սակայն Մինեապոլիս քաղաքում սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունը աննախադեպ բողոքի ցույցերի ալիք բարձրացրեց ամբողջ երկրում, որը տարածվեց դեպի Եվրոպա:
Որպես օրինակ, հազարավոր շվեյցարացիներ, անցած շաբաթ օրը Ցյուրիխ քաղաքում բողոքի ցույց են կազմակերպել, պահանջելով դադարեցնել ռասիզմը և Ֆլոդի սպանության գործում արդարության հաստատումը: Ցուցարարներն աշխարհի երկրներին կոչ են արել վերջ տալ ռասիզմին: Ցուցարարները կրել էին պաստառներ, հետևյալ բովանդակությամբ . «Սևամորթների կյանքը կարևոր է» և «Արդարություն բոլորի համար»:
Հակառասիստական ցույցեր տեղի ունեցան նաև Բրիտանիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաքում: Լոնդոնի բողոքարարները, բարձրացնելով Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի խրթվիլակը, ով 20-րդ դարի գաղութատիրության ջատագովներից էր: Ցուցարարները վանկարկել են «Չերչիլը ռասիստ էր»:
Բրիստոլի ցուցարարները տապալել են 17-րդ դարի ստրկատեր Էդվարդ Վիսթոլի արձանը: Ըստ երևույթիրն, եվրոպացիներին մտահոգում է այն հանգամանքը, որ այդ մայրցամաքում կարող են ի հայտ գալ ռասիստական դրսևորումներ և իշխանության կարող են գալ աջերը: Այդ մտահոգությունները սրվեցին հատկապես Դոնալդ Թրամփի իշնաության գալուց և Եվրոպայում էմիգրանտների, ռասայական ու կրոնական փոքրամասնությունների նկատմամբ բռնությունների ավեցամցամբ:
Վաշինգտոն Փոստը գրում է, որ Եվրոպայում բնակվող և աֆրիկյան ծագում ունեցող քաղաքացիների մեկ երրորդը հայտարարել է, որ ենթարկվել է ռասիզմի հողի վրա հիրմնված բռնության: Պետք է ասել, որ ցույցերն անտարբեր չեն թողել նաև աջակողմ ռասիստներին: Որպես օրինակ, Լոնդոնում աջակողմ ծայրահեղականները կամ սպիտակ ռասիստները, բողոքի ցույց են կազմակերպել և կոչեր հնչեցրել «սևամորնթերի կանքը կարևոր է» շարժման դեմ: Նրանք հայտարարել են . «Չերչիլը մեզանից մեկն է»:
Բրիատանիայում, ինչպես և ԱՄՆ-ում, այսօր ռասիզմը լուրջ խնդիր է: Ամեն դեպքում պետք է ասել, որ Եվրոպահում անցկացվող ռասիստական ցույցերը, որոնց մասնակցներն աջակցում են ամերիկացի ցուցարարներին, շարունակվելու են: