Մամուլի տեսություն 18-06-2020
Իրանը արտադրում է աշխարհի լավագույն շաֆրանը: Շաֆրանն ունի հանգստացնող հատկություն: Իրանցի գիտնականները շաֆրանով մշակում են դեղամիջոց, որը թեթևացնում է դեպրեսիայով և ճնշված վիճակը:
Իրան
Բայդենն առաջատար է ԱՄՆ ընտրություններում
Կորոնավիրուսի բռնկումը, ոստիկանական բռնությունները և տնտեսությունը, լուրջ ազդեցություն են ունենալու առաջիկա ընտրություններում ամերիկացիների որոշման վրա: Հարցումների համաձայն, դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենն առաջ է անցել Դոնալդ Թրամփից:
Այդ ընթացքը սկսվեց երկու շաբաթ առաջ: Անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն, Թրամփի ժողովրդականությունը նվազել է:
Ամերիկացի ընտրողները կարծում նեն, որ Բայդենը կարող է կառավարել կորոնավիրուսը և ոստիկանության բռնությունները, սակայն տնտեսության վիճակը բարելավելու և աշխատատեղերի բացման հարցում, ավելի լավ է Թրամփի գորունեությունը:
Ջամե Ջամ
Շաֆրանով արտադրված դեղերը բուժում են դեպրեսիան
Իրանական գիտելիքահենք ընկերությանը հաջողվել է արտադրել կրոսին նյութը, որը շաֆրանի հիմական բաղադրիչներից է: Շաֆրանի և կրոսինի մասին կլինիկական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեղը բուժում է դեպրեսիան և անհանգստությունը:
Ընկերությունը դեղամիջոցի մի քանի կլինիկական ուսումնասիրություններ անցկացնելով, ապացուցել է շաֆրանի և կրոսինի բուժական հատկությունները և արտադրել դեղահաբը:
Էըթեմադ օրաթերթ
Կիմ Յու-Յունգը ցանկանում է հրկիզել Հարավային Կորեան
Վերջին մի քանի տարիների ընթացքում Կիմ Յու-Յունգը համարվում է Հյուսիսային Կորեայի ուժային կառույցի կարևոր դերակատարներից մեկը:
Երեքշաբթի օրը Փհխենյանի կողմից երկու Կորեաների միջև կապերի գրասենյակի պայթեցումը ապացուցեց, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի կրտսեր քույրը՝ Կիմ Յու-Յունգը, շարունակում է մնալ ռեժիմի ամենահզոր դեմքերից մեկը: Նա նաև երկրի ապագա ամենահավանական առաջնորդն է: Անցյալ շաբաթ Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը հայտարարել էր, որ «երկու Կորեայի միջև հարաբերությունների անօգուտ գրասենյակը» պետք է «ամբողջությամբ ոչնչացվի»:
Երկու օր անց Հյուսիսային Կորեայի իշխանությունները քանդեցին այն շենքը, որը երկու Կորեայի միջև խաղաղության խորհրդանիշն էր:
Համշահրի օրաթերթ
ՄԱԳԱՏԷ-ի نառավարիչների խորհրդին հակաիրանական բանաձև ներկայացնելու և Իրանի զենքի զենքի էմբարգոյի պատժամիջոցների սահմանափակումների երկարաձգման բանաձևին աջակցելու ուղղությամբ եվրոպական եռյակի վերջին քայլերն ուղղված են Իրանի վրա ճնշումը մեծացնելուն և արժանանալու են Թեհրանի պատասխանին:
Իրանի զենքի էմբարգոյի երկարաձգման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած բանաձևի ոչ պաշտոնական հրապարակումից հետո, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին նախազգուշացրեց, որ եթե ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը հաստատի նախագիծը, ՀԳՀԾ-ն կչեղարկվի:
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների հարաբերություններն ու կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը:
Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
«Քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Կորոնավիրուսային պանդեմիայի շուրջ ստեղծված իրավիճակի և վարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին կողմերը նույնպես խոսել են», - ասվում է հաղորդագրության մեջ:
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է անում ԱՄՆ-ին չմիջամտել Թայվանի, Հոնկոնգի և Սինցզյանի գործերին
Չինաստանի Կոմկուսի կենտկոմի Քաղբյուրոյի կոմիտեի անդամ, ԿԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Յան Ցզեչին Հավայան կղզիներում ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ Վաշինգտոնին կոչ է արել դադարեցնել ցանկացած միջամտություն Թայվանի, Հոնկոնգի և Սինցզյան Ույգուրյան ինքնավար շրջանի գործերին: Այս մասին նշվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանի ուղերձում:
«Ինչ վերաբերում է Թայվանի խնդրին, ապա հանդիպմանը Յան Ցզեչին ընդգծել է, որ աշխարհում գոյություն ունի միայն մեկ Չինաստան, և Թայվանը դրա բաղկացուցիչ մասն է»,- նշել է Չժաո Լիցզյանը: «Չինաստանը պահանջում է, որ Միացյալ Նահանգներն իսկապես հարգեն մեկ Չինաստանի սկզբունքը և պահպանեն չին-ամերիկյան երեք համատեղ հայտարարությունների դրույթները, ինչպես նաև զգույշ և պատշաճ կերպով կարգավորեն Թայվանի գործերին միջամտության հարցը»,- նշել է դիվանագետը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Յան Ցզեչին իր ամերիկացի գործընկերոջը նաև հայտարարել է, որ Հոնկոնգում ՉԺՀ-ի խորհրդարանի կողմից ազգային անվտանգության օրենսդրության մշակումը Չինաստանի ներքին գործն է, և երկրի իշխանությունները վճռական են համապատասխան օրինագիծ նախապատրաստել:
Ըստ Չժաո Լիցզյանի՝ կողմերը քննարկել են նաև Սինցզյան Ույգուրյան ինքնավար շրջանի հարցը: Յան Ցզեչին Միացյալ Նահանգներին կոչ է արել «հարգել ապաարմատականացման ուղղությամբ Չինաստանի ջանքերը, ինչպես նաև դադարել երկակի ստանդարտներն ահաբեկչության դեմ պայքարում»:
Գվարդիոլա. Սպիտակ մարդիկ պետք է ներողություն խնդրեն սևամորթների
Սպիտակ մարդիկ պետք է ներողություն խնդրեն սևամորթներից այն բանի համար, թե ինչպես են նրանց վերաբերվել վերջին 400 տարվա ընթացքում, ասել է «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:
Չորեքշաբթի «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնության խաղում 3: 0 հաշվով հաղթել է լոնդոնյան «Արսենալին»: Հանդիպման մեկնարկից առաջ երկու թիմերի խաղացողները ծնկի են եկել՝ ի աջակցություն Black Lives Matter շարժման («Սևամորթների կյանքերն արժեք ունեն»):
«Սպիտակ մարդիկ պետք է ներողություն խնդրեն սևամորթներից այն բանի համար, թե ինչպես են նրանց վերաբերվել վերջին 400 տարվա ընթացքում: Ես ամաչում եմ այն բանի համար, որ մենք արել ենք ամբողջ աշխարհում սևամորթների հետ: Մենք պետք է հազարավոր միլիոնավոր հաղորդագրություններ ուղարկենք սևամորթ մարդկանց: Մենք պետք է անենք շատ բաներ, որոնք դեռ չենք կատարել », - Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում« Ռոյթեր»-ը՝ հղում անելով Sky Sports- ին:
«Արմենպրես»
ԵԺԿ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության վրա ճնշում գործադրելուց
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության վրա ճնշում գործադրելուց: Համապատասխան գրառում է կատարել թվիթերյան իր էջում ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը՝ Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախաշեմին կայացած կուսակցության հեռավար կոնֆերանսից հետո:
Նա Հայաստանին առնչվող երկու գրառում է կատարել:
«ԵԺԿ-ն մտահոգ է Հայաստանում ժողովրդավարության նահանջի բազմաթիվ դեպքերով: Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության վրա ճնշում գործադրելուց»,- գրել է նա:
Մեկ այլ գրառմամբ Տուսկը ասել է. «ԵԺԿ-ն խթանելու է ՀՀ-ԵՄ հարաբերությունները Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում՝ քաղաքական կամք ցուցաբերելով ավարտին հասցնելու համաձայնագրի վավերացումն ու լիարժեք կյանքի կոչումը»: