Կորոնավիրուսի ճգնաժամի շարունակությունն ԱՄՆ-ում
(last modified Sun, 21 Jun 2020 14:25:50 GMT )
Հունիս 21, 2020 18:55 Asia/Tehran
  • Կորոնավիրուսի ճգնաժամի շարունակությունն ԱՄՆ-ում

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 3.3 միլիոնից: Իսկ նախագահ Թրամփն իր վերջին ելույթում քաղաքացիներին կոչ է արել ավելի քիչ թեստավորվել:

Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքում կայացած նախընտրկան հավաքում ունեցած ելույթում, Թրամփն ասել է. «Որքան շատ է թեստավորվողների քանակն, այնքան մեծ է վարակվածների թիվը: Ես ձեզ կոչ եմ անում նվազեցնել թեստերի քանակը»:

Հատկանշական է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսը տարածվում է շատ արագ տեմպերով: Վերջին տվյալների համաձայն, ԱՄՆ-ը աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում կորոնավիորուսով վարակվածների ու գրանցված մահերի թվով: Սակայն Թրամփը փորձում է իրավիճակն այլ կերպ ներկայացնել:

ԱՄՆ-ի մեծ թվով ՀԿ-ներ, կուսակցություններ և հասարակությունը, շարունակում են քննադատել Թրամփի կառավարությանը, կորոնավիրուսի ճգնաժամը չվերահսկելու համար:

Մյուս կողմից, կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է, քանի որ առողջապահական ծառայությունների մակարդակը բավարար չէ և ոչ բոլորը կարող են դիմել հիվանդանոց՝ ծառայությունների բարձր գների պատճառով: Մյուս կողմից, Թրամփը չպաշտպանեց պանդեմիայի վերահսկողության նպատակով կարանտինի սահմանման քաղաքականությունը:

Թրամփը մի կողմից Չիանստանին է մեղադրում  վիրուսի տարածման նմեջ, իսկ մյուս կողմից՝ ԱՀԿ-ին:

Մյուս կողմից, նա տարօրինակ հայտարարություններ է անում թեստավորման մասին:  Թրամփն իր թվիթերյան էջում գրել է. «Մեր երկրում, կորոնավիրուսի թեստերն ավելի ճշգրիտ են , այդ իսկ պատճառով, վարակվածների թիվը մեծ է: Եթե մենք թեստավորում չանցկացնեինք, կամ թեստերը ճշգրիտ չլինեին,  չէինք ունենա այսքան մեծ թվով վարակվածներ»:

Ամեն դեպքւմ, չնայած ԱՄՆ-ում վարակվածների թիվն աճում է, նախագահը ոչ միայն վերացրել է տնտեսական սահմանափակություններն այլև չնայած բոլոր նախազգուշացումներին, չի չեղարկել Սիտակ տանը կայանալիք Անկախության օրվա միջոցառումները:

Այլ խոսքով, Թրամփը փորձում է նախագահական ընրություններին ընդառաջ, ժխտելով կորոնավիորսւի վտանգը, մեծացնել իր հաղթելու հավանականությունը: Նրա համար կարևոր չեն ոչ մարդկանց կյանքերը և ոչ էլ մահացածների թիվը:

Թրամփի կառավարությունը գտնվում է լարված վիճակում, քանի որ երկրում  շարունակում են տեղի ունենալ հակառասիստական ցույցեր, կորոնավիորսւոը նոր զոհեր է խլում, գրանցվում է տնտեսական անկում, իսկ գործազրկությունն աճում է: Այս վիճակում, Թրամփը սակայն ոչ մի ջանք չի խնայում, ևս մեկ անգամ նախագահ դառնալու նամար: Ուստի նրան  ըստ երևույթին չեն մտահոգում ոչ կորոնավիրուսով վարակվածների մեծ թիվը և ոչ էլ սահմանափակւմներրի վերացումն ու առողջապահական ցուցումները: