Մամուլի տեսություն 2-07-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i122405-Մամուլի_տեսություն_2_07_2020
Պուտինը հաղթել է մինչև 2036 թվականը իր իշխանությունը երկարացնելու մասին հանրաքվեում:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Հուլիս 02, 2020 14:02 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 2-07-2020

Պուտինը հաղթել է մինչև 2036 թվականը իր իշխանությունը երկարացնելու մասին հանրաքվեում:

Քեյհան օրաթերթ

Բլումբերգ. Իրավիճակը կրիտիկական է. Ամերիկացիների 90% -ը դժգոհ է

Իրավիճակը Միացյալ Նահանգներում ճգնաժամային է: Կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 130 հազարի և այդ երկրի տնտեսությունն բարդ ժամանակաշրջան է անցկացնում, իսկ հակառասիստական ​​ցույցերն  ավելի են սրել իրավիճակը: ԱՄՆ-ի հասարակական կարծիքը Թրամփի վարչակազմին է մեղադրում ստեղծված դրության համար:

Բլումբերգը  գրել է, որ վերջին հարցումների արդյունքների համաձյն, որ ամերիկացիների մոտ 90 տոկոսը գոհ չէ երկրում ստեղծված իրավիճակից և դա կազդի նրանց քաղաքական կողմնորոշման վրա: Նախագահական ընտրություններին մնացել է 4 ամիս:  

Pew ինստիտուտի կողմից անցկացված սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացիների միայն 17 տոկոսը, և՛ դեմոկրատները, և՛ հանրապետականները, հպարտ են իրենց երկրով, իսկ 66 տոկոսը ասում են, որ մտահոգված են երկրի ապագայով:

 

Ջավան օրաթերթ

Ամերիկյան մարդու իրավունքների խայտառակությունը

Երեսուն տարի առաջ հունիսի 2-ին իրանական ուղևորատար ինքնաթիռի վրա ԱՄՆ-ի հարձակման տարեդարձի օրը կոչվել է «Ամերիկյան մարդու իրավունքների բացահայտման օր»:

1988 թ հուլիսի 2-ին, Իրան էյր ավիաընկերության ինքնաթիռը, Պարսից ծոցի երկնքում խոցվեց  ԱՄՆ-ի ծովուժին պատկանող  USS Vincennes  նավից արձակված հրթիռներով և դա պետք է համարել ժամանակակից պատմության ամենացավալի մարդկային ողբերգություններից մեկը: Չնայած այն ժամանակվա ԱՄՆ փոխնախագահի խոստովանությանը ուղևորատար ինքնաթիռռի վրա դիտավորյալ հարձակման մասին, դրա գործակատարները ոչ միայն չպատժժեցին այլև գնահատվեցին քաջության մեդալով այն օերերի ԱՄՆ-ի նախագահի կողմից: 

 

 Իրան օրաթերթ

Պուտինը հաղթել է մինչև 2036 թվականը  իր իշխանությունը երկարացնելու համար հանրաքվեում

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ձայների 100 տոկոսի հաշվարկման տվյալների համաձայն, ընտրողների 78 տոկոսը կողմ է քվեարկել փոփոխություններին:

67-ամյա Պուտինը երկու տասնամյակ եղել է Ռուսաստանի նախագահը և վարչապետը:

 

Ջամե Ջամ 

Կտորի դիմակները մեծացնում են  վարակի ռիսկերը

Առողջության հետազոտությունների ազգային ինստիտուտի և Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի կատարած հետազոտությունները ցույց են տալիս, որ Քովիդ-19 հիվանդությունը կանխելու համար օգտագործվող  կտորե դիմակները խոնավության պահպանման, վերաօգտագործման և  թույլ աղտոտման ֆիլտրացիայի պատճառով մեծացնում են վարակի ռիսկերը:

 

1in.am

Մոսկվայի կենտրոնում ընդդիմությունն ակցիա է իրականացրել

Մոսկվայում ակցիա է անցկացվել ընդդեմ Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունների: Ակտիվիստներին հավաքվելու կոչ է արել «Ոչ» շարժման համակարգող Անդրեյ Պիվովարովը: Նա իր կոչը հրապարակել է իր Telegramm-ում:

Խամովնիկի շրջանի քաղաքային պատգամավոր Իլյա Ազարը իր բլոգում հայտարարել է, որ Պուշկինի հրապարակ գնալու մտադրություն ունի: Համաձայն BBC-ի ռուսական ծառայության թղթակից Իլյա Բարաբանովի, արդեն մոտավորապես ժամը չորսին, Ռուսաստանի Գվարդիայի և ոստիկանության ստորաբաժանումները հերթապահում էին հրապարակում՝ սովորականից գերազանցող չափով:

Բողոքի ակցիան է տեղի ունեցել նաեւ Սանկտ Պետերբուրգի կենտրոնում: Բնակիչները պաանջել են չեղարկել գործող նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնավարման զրոյացումը և կրկին չգրել Սահմանադրությունը, հայտնում է Sever.Reali-ի թղթակիցը:

aysor.am

ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով չորս մարդ է տուժել

Չորս մարդ է վիրավորվել Կալիֆոռնիա նահանգի Օքլանդի մայրուղու վրա տեղի ունեցած հրաձգության ընթացքում, հայտնում է տեղական ոստիկանությունը Twitter- ում:

«Այս պահի դրությամբ հաստատված է, որ 4 մարդ վիրավորվել է», - նշվում է հաղորդագրության մեջ:

Հրաձգության պատճառները դեռ չեն նշվել:

 

ermenihaber.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախօրեին ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ այսուհետ բոլոր սոցցանցերի գործունեությունը երկրում վերահսկվելու են մեջլիսում ընդունվելիք նոր օրենքներով։ 

Էրդողանի ելույթի թեման, իր փեսայի՝ Թուրքիայի գանձապետարանի ու ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի ու նրա ընտանիքի վերաբերյալ Twitter-ում արված վիրավորական մեկնաբանություններն էին։ 

Որոշ դեպքերում հայհոյանքներ պարունակող վիրավորանքները գրվել էին հունիսի 30-ին «Twitter»ում Ալբայրաքի գրառման մեկնաբանությունների բաժնում։ Այդ գրառմամբ Ալբայրաքը տեղեկացրել էր իր 4-րդ երեխայի լույս աշխարհ գալու մասին։

Թուրքիայի նախագահի ելույթից հետո նրա գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) պատգամավորներն անմիջապես ձեռնամուխ են եղել սոցցանցերի գործունեությունը խիստ վերահսկողության տակ առնող օրենքի փաթեթի մշակմանը։ Մամուլում որոշ մանրամասներ են հայտնվել նոր կարգավորումների մասին։

armedia.am

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում մեկ տարով ավելի քան 600 ապրանքի ներմուծման մաքսատուրքի արտոնություն է ստացել

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել: Հիշեցնենք, որ մինչև 2019թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ՀՀ-ում կիրառվում էին ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող, հիմնականում առավել ցածր դրույքաչափեր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 113 որոշմամբ սահմանված ապրանքների համար։ ԵԱՏՄ շրջանակում կայացած բանակցությունների արդյունքում հաջողվել է, ըստ էության, երկարաձգել Հայաստանին տրվող արտոնությունների ժամկետը` սակայն, վերանայելով ապրանքների ցանկը: Այսպիսով` ԵՏՀ կոլեգիայի 2020թ. ապրիլի 28-ի թիվ 62 որոշմամբ սահմանվել են այն ապրանքների ցանկը (ավելի քան 600 անուն ապրանք) և դրույքաչափերը, որոնց ներմուծման ժամանակ Հայաստանում կիրառվելու են ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող` ցածր, դրույքաչափեր:

Որոշումն ուժի մեջ է մտել հունիսի 12-ից, սակայն ունի հետադարձ ուժ: