Մեկնաբանություն. Սիոնիստական ռեժիմի դեմ ուղղված «Ցասման օրվա» ուղերձները
Պաղեստինի և աշխարհի մի քանի երկրների քաղաքացիները հուլիսի մեկին «Ցասման օրվա» առիթով բողոքի ակցիաներ անցկացրեցին Սիոնիստական ռեժիմի դեմ: Ակցիայի մասնակիցները բողոքել են Արևմտյան ափի 30 տոկոսն օկուպացված տարածքներին բռնակցելու Սիոնիստական ռեժիմի ջանքերի դեմ:
Սիոնիստական ռեժիմը հուլիսի մեկին նախատեսում էր իրականացնել Արևմտյան ափի 30 տոկոսն օկուպացված տարածքներին բռնակցելու նախագիծը, սակայն պաղեստինցիների և մի խումբ արտասահմանյան պաշտոնյաների զգուշացումների ու անհամաձայնությունների արդյուքնում, այն հետաձգվեց: Այնուամենայնիվ Սիոնիստական ռեժիմը կփորձի նախագիծն իրականացնել ավելի ուշ:
Պաղեստինի և աշխարհի մի քանի երկրի քաղաքացիներ երեկ հակասիոնիստական ցույցեր են անցկացրել:
Պաղեստինցիները, Արևմտյան ափի և Գազայի հատվածի բնակիչներն ու քաղաքական խմբերը, միաժամանակ անցկացրել են ակցիաները, ինչը ցույց է տալիս, որ պաղեստինցիները միանշանակ դեմ են Արևմտյան ափի բռնակցման նախագծին և նրանց մոտ կա քաղաքական միասնություն: Այս կապակցությամբ, ՀԱՄԱՍ-ի խոսնակ Աբդոլլաթիվ Ղանուն, երեկ տեղի ունեցած ցույցերի շրջանակում ասել է.«Արևմտյան ափի բռնակցման նախագծի դեմ Գազայի հատվածում ժողովրդական ծավալուն տեղաշարժերը և պաղեստինցիների խորը զայրույցը վկայում է այդ իսրայելական նախագծի դեմ ժողովրդի միասնականության մասին: Նրանք փորձում են անել ամեն ինչ՝ նախագիծը ձախողելու համար:
Մյուս խնդիրն այն է, որ հակասիոնիստական ցույցերը չեն սահմանափակվում միայն պաղեստինցիներով: Ֆինլանդիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և Բրիտանիայի որոշ քաղաքներում, ինչպես նաև Վատիկանում, մարդիկ դեմ են հանդես եկել Արևմտյան ափի բռնակցման նախագծին՝ դատապարտելով Սիոնիստական ռեժիմի այդ քայլը:
Սա ցույց է տալիս, որ Սիոնիստական ռեժիմի դեմ համաշխարհային մասշտաբով «ժողովրդական շարժում» է ձևավորվում: Ցուցարարներն ամբողջ աշխարհում բարձրաձայնել են երկու կարևոր պահանջ: Դրանք են՝ Պաղեստինի անկախ պետության ճանաչումը և Սիոնիստական ռեժիմին պատասխանատվության ենթարկելը՝ տարածամոլական ու զավթողական քաղաքականության և միջազգային իրավունքի ու բանաձևերի խախտումների պատճառով:
Երեկ անցկացված ցույցերի ընթացքում, պաղեստինցիներն ընդգծել են Ինթիֆադայի ձևավորման և Սիոնիստական ռեժիմի հետ խաղաղության համաձայնագրերի չեղարկման անհրաժեշտությունը՝ որպես արձագանք՝ Արևմտյան ափի բռնակցմանն ուղղված այդ ռեժիմի ջանքերին:
Պաղեստինի ժողովուրդն ու քաղաքական խմբերը հուլիսի մեկին բռնակցման նախագծի չիրականանալը համարում են մեծ ձեռքբերում:
Մյուս կողմից պաղեստինցիները համոզված են, որ բռնակցման նախագիծը պետք է ընդմիշտ չեղարկվի, ոչ թե ժամանակավորապես հետաձգվի, քանի որ կարճ ժամանակով հետաձգումը պարզապես խորամանկություն է:
ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի նախկին ղեկավար Խալեդ Մաշաալն ասել է.«Արևմտյան ափի բռնակցման նախագիծի իրագործման ժամկետի հետաձգումն ամերիկա-իսրայելական խարդախություն է և նրանք երբեք չեն պատրաստվում չեղարկել նախագիծը: Նրանք նպատակ ունեն մոլորեցնող տակտիկայով վավերացնել նախագիծը»: