Մեկնաբանություն. Բորելն ընդգծել է ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժաշետությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i122464-Մեկնաբանություն._Բորելն_ընդգծել_է_ՀԳՀԾ_ի_պահպանման_անհրաժաշետությունը
ԵՄ-ը և եվրոպական եռյակը՝ Գերմանիան, Ֆրանսիան և Բրիտանիան, կարևոր նշանակություն ունեն ՀԳՀԾ-ի գործադրման հարցում: Սակայն այն պահից, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ ՀԳՀԾ-ից ու անարդար քաղաքականություն վարեց համաձայնագրի նկատմամբ, եվրոպացի պաշտոնյաները փորձում են արդարացնել իրենց անպատասխանատվությունն այդ կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2020 08:45 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Բորելն ընդգծել է  ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժաշետությունը

ԵՄ-ը և եվրոպական եռյակը՝ Գերմանիան, Ֆրանսիան և Բրիտանիան, կարևոր նշանակություն ունեն ՀԳՀԾ-ի գործադրման հարցում: Սակայն այն պահից, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ ՀԳՀԾ-ից ու անարդար քաղաքականություն վարեց համաձայնագրի նկատմամբ, եվրոպացի պաշտոնյաները փորձում են արդարացնել իրենց անպատասխանատվությունն այդ կապակցությամբ:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելն ի պատասխան ԻԻՀ ԱԳՆ Զարիֆի նամակի, հայտարարել է, որ նպատակ ունի բազմակողմ համագործակցության միջոցով, ջանքեր գործարդել ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ:

Նա ասել է. «ՀԳՀԾ-ն պատմական ձեռքբերում է միջուկային զենքի չտարածման ոլորտում և մեծապես նպաստելու է տարածաշրջանային ու համաշխարհային անվտանգության հաստատմանը: Ես շարունակում եմ հավատարիմ մնալ այն մտքին, որ ՀԳՀԾ-ի կողմերի և միջազգային համագործակցության արդյունքում, համաձայնագիրը կպահպանվի»:

Եվրոպան խոստացել էր, որ ամեն ինչ կանի՝ միջուկային համաձայնագիրը պահպանելու ուղղությամբ: Սակայն չունենալով համապատասխան կամք, եվրոպական երկրները, ԱՄՆ-ի ճնշման արդյունքում, հրաժարվեցին  իրենց ֆինանսական ու առևտրային պարտավորություններից, որ պետք է գործադրեին INSTEX մեխանիզմի շրջանակում:

Ըստ երևույթին, եվրոպացիների այս քաղաքականությունը նպատակ է ունեցել միավորել Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի ուժերի քաղաքականությունը, որպեսզի առավելագույն ճնշման քաղաքականության գործադրմամբ, Իրանին պարտադրվի նստել բանակցության սեղանին և ընդունել 2018թ. մայիսին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի առաջարկած 12 կետանոց փաստաթուղթը:

Դա այն դեպքում, երբ Իրանն իր ազգային շահի շրջանակում, ընդունել է  ՀԳՀԾ-ի կետերը և սպասելիք ունի, որ 4+1 խումբը և հատկապես եվրոպացիները, կատարեն իրենց պարտավորությունները:

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Աբբաս Մուսավիի խոսքերով. «Իրանը պատասխան քայլերի կդիմի անպատասխանատու և առավելապաշտական քաղաքականության նկատմամբ և երոպական եռյակից պահանջում է, որ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությանը հետևելու փոխարեն, կատարեն իրենց պարտավորությունները և հնարավորություն ստեղծեն, որպեսզի ՀԳՀԾ-ի կետերը գործադրվեն»:

Անշուշտ, եվրոպացիների պասիվ քաղաքականությունն անպատախսան չի մնացել Թեհրանի կողմից: Հուլիսի 3-ին, ԻԻՀ ԱԳՆ Զարիֆը, ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար և ՀԳՀԾ-ի համակարգող Ջոզեֆ Բորելին ուղղված նամակում  պահանջել է գործարդել ՀԳՀԾ-ի 36-րդ հոդվածը և եվրոպացիների կողմից իրենց պարտավորությունների նկատմամբ անհավատարմության հարցը քննել Համատեղ հանձնաժողովում: Ավելի վաղ, ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովին էր ուղարկվել նաև մի փաստաթուղթ, որը վկայում է, որ եվրոպական երկրները չեն կատարել իրենց պարտավորությունները, ինչի հետևանքով, Իրանը հինգ փուլով կրճատեց իր պարտավորությունների գործադրումը:

Եվ հիմա, եվրոպական երկրների հերթն է, որպեսզի անհիմն խոստումներ տալու փոխարեն, եթե իրոք ցանկանում են, որ ՀԳՀԾ-ն պահպանվի, գործնական քայլեր անեն այս կապակցությամբ և խուսափեն Իրանի նկատմամբ ճնշումները խստացնելու Վաշինգտոնի քաղաքականությանը համընթաց քայլելուց: