Մամուլի տեսություն 09-07-2020
Բրուքինգի ինստիտուտը Եմենի պատերազմը համեմատել է ճահճի հետ, նշելով, որ այն ծանր բեռ է դրել Սաուդյան Արաբիայի տնտեսության վրա, ինչի հետևանքով շահել է Իրանը:
Մարդոմսալարի օրաթերթ
Թրամփի հետ կարող են խորտակվել նաև հանրապետականները
Politico- ն գրել է, որ ընտրությունների վերջին կանխատեսումների համաձայն, եթե Դոնալդ Թրամփը պատրվի ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրություններում, Սենատի հանրապետական մեծամասնությունն անկասկած, կհայտնվի վտանգի տակ:
Վերջին երեք ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները պատճառ են դարձել, որ երկրում տիրող քաղաքական մթնոլորտը քննադատաբար տրամադրվի Թրամփի և հանրապետականների նկատմամբ:
Վերջին հարցումների համաձայն, ընտրողների 75 տոկոսը կարծում է, որ երկիրը սխալ ճանապարհով է ընթանում: Միևնույն ժամանակ, Թրամփի ժովովրդականությունը կտրուկ նվազել է: Մյուս կողմից, մեծացել է Բայդենի ժողովրդականությունը:
«Քեյհան» օրաթերթ
Իրանը հաղթել է Եմենի պատերազմում
«Բրուքինգս» ինստիտուտի վերլուծաբան Ռոս Ռիդելը, ով 30 տարի աշխատել է ԿՀՎ-ում որպես ավագ փորձագետ, Եմենի պատերազմը որակել է որպես Սաուդյան Արաբիայի համար ճահիճ և գրել, որ Իրանն այդ պատերազմում հաղթել է:
Ռոս Ռիդելը գրել է. «Եմենում հնգամյա պատերազմն ուժեղացել է: Մերձավոր Արևելքի ամենաաղքատ երկիրը բաժանված է, քանի որ կորոնավիրուսի հիվանդությունը տարածվում է: Պատերազմը ծանր բեռ է դրել Սաուդյան Արաբիայի տնտեսության վրա և այդ երկրի տնտեսության բազմազանության բարելավման հեռանկարը մշուշոտ է: Այս ճահճային վիճակում հաղթել է Իրանը:
«Ջավան» օրաթերթ
Եթե ԱՄՆ-ը չլքի ԱՀԿ-ն, ապա ի՞նչ կարող է անել
Թրամփի վարչակազը դուրս է եկել, Փարիզի կլիմայական համաձայնագրից, NAFTA-ի համաձայնագրից, Բաց երկնքի համաձայնագրից և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից: Բայց Թրամփի վարչակազմի պայմանները և նրա վերջին իրավիճակը ցույց են տալիս, որ անցյալի համեմատ, առկա է լուրջ տարբերություն:
Թրամփի կողմից կորոնավիրուսի համավարակի ճգնաժամը չկառավարելն ըստ ամերիկյան լրատվամիջոցների հարցումների խիստ ազդել է նախագահի ժողովրդականության վրա: Ջորջ Ֆլոյդի սպանության հետևանքով շարունակվող ճգնաժամի և բարձրացած դժգոհությունների ֆոնին և Ջոն Բոլթոնի գրած վերջին սկանդալային գրքի խայտառակ բացահայտումները, գործնականում Թրամփին ներկայացնում են որպես մերկ թագավոր, որին ծաղրվում են նույնիսկ երեխաները:
«Էբթեքար» օրաթերթ
Ո՞ւմ է աջակցում ԱՄՆ նախագահական ընտրություններում Չինաստանը
ԱՄՆ-ի ընտրություններում Չինաստանը չի աջակցում ոչ Դոնալդ Թրամփին, ոչ էլ Բայդենին: Այս երկիրը միջազգային ասպարեզում հետապնդում է միայն իր շահերը և փորձում է նվաճել ԱՄՆ-ի առաջնորդի դիրքը:
Լավրովը Կիպրոսի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ օրակարգի ակտուալ հարցերը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդիսի հետ քննարկել է երկկողմ օրակարգի ակտուալ հարցերը, ինչպես նաև կիպրական կարգավորման խնդիրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Զրույցը կայացել է կիպրական կողմի նախաձեռնությամբ:
«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ: ՔՆնարկվել է նաև կիպրական կարգավորման խնդիրը ՄԱԿ-ի ԱԽ-ում կայանալիք քննարկման համատեքստում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Կիպրոսը դե-ֆակտո բաժանվել է 1974 թվականին Թուրքիայի ռազմական ներխուժումից հետո: Թուրքիայի օկուպացրել է երկրի տարածքի 37 տոկոսը: 1983 թվականին օկուպացված տարածքներում հռչակվել է հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, որը ճանաչում է միայն Թուրքիան:
Ի պատասխան ՀՀ կառավարության խնդրանքի՝ Ֆրանսիան հոգացել է բժիշկների երկրորդ պատվիրակության տրանսպորտի և կեցության ծախսերը
Ֆրանսիական բուժանձնակազմերի երկու առաքելությունները Հայաստան են ժամանել ՀՀ իշխանությունների հրավերով, որոնք էլ ապահովել են սույն առաքելությունների կայացումն ու կազմակերպումը, ասված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հայտարարության մեջ։
«Այցերի մասին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն իրազեկվել է Հայաստանի կառավարության միջոցով և, ներկա գտնվելով պատվիրակություններին դիամավորելիս, դեսպանությունը վերջիններիս Հայաստանում գտնվելու ընթացքում մշտապես կապի մեջ է եղել նրանց հետ։Ի պատասխան ՀՀ Կառավարության խնդրանքի, Ֆրանսիան հոգացել է երկրորդ պատվիրակության տրանսպորտի և կեցության ծախսերը։Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կրկին անգամ իր երախտագիտությունն է հայտնում բուժանձնակազմերին, որոնք շատ սեղմ ժամկետներում համաձայնեցին գալ Հայաստան` խորհուրդներով աջակցելու իրենց հայ գործընկերներին», - նշված է հայտարարության մեջ։
Ինչո՞ւ կորոնավիրուսը փրկեց ավելի շատ մարդկանց, քան՝ սպանեց
Փոքր եւ մեծ տնտեսությունների փլուզում, ֆինանսական մարկետի կործանում, կրթական համակարգի դադարեցում, քաղաքական ճնշում, գործազրկություն, հանցագործության աճ, սով եւ 400 հազարից ավելի մահ։ Կարիք չկա նորից խոսել համավարակի հետեւանքների մասին, այդ ամենից տեղյակ ենք յուրաքանչյուրս՝ ամեն ժամ թարմացվող նորություններից։ Եվ եթե համոզված եք, որ սրանից ավելի վատ բան առնետի տարին՝ 2020-ը, ուղղակի չէր կարող պատրաստել ձեզ համար, կարծում եք, թե սա ձեր պատկերացրած ամենասարսափելի մղձավանջն է ու ձեր նորմալ կյանքի վերջը, ապա ես ուզում եմ ցույց տալ մետաղադրամի հակառակ կողմը։ Եկեք մի պահ վերհիշենք՝ ինչպիսին էր կյանքը կորոնավիրուսից առաջ. առավոտյան աշխատանքի շտապող գործարարներ, դպրոց վազող աշակերտներ, ապագային շտապ հասնել ցանկացող գիտնականներ, իրար հետ մրցող քաղաքական գործիչներ, բնության մեջ էներգիայի եւ այլ պաշարներ հայթայթող մասնագետներ:
Իրականում պատվաստանյութ կա, խոսքը միայն հաստատում ստանալու մասին է. Արսեն Թորոսյան
Շատ քննարկվեց, թե ինչպես է, որ կորոնավիրուսի պատվաստանյութ չկա, բայց ՀՀ կառավարությունը եւ առողջապահության նախարարությունը բանակցում են պատվաստանյութ ձեռք բերելու համար: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Քանի որ ամբողջ աշխարհը սպասում է պատվաստանյութի, մարդիկ գոյություն չունեցող, սակայն սպասվող պատվաստանյութի ձեռքբերման համար հերթ են կանգնում: Անգամ արդեն կան երկրներ, որոնք իրականացրել են գնում: Սա մտավախություններ է առաջացնում, որ պատվաստանյութի ստեղծման պահից խմբաքանակները ամբողջությամբ կհայտնվեն մի քանի երկրների տրամադրության տակ: Հիմա մեխանիզմներ են մտածվում, թե ինչ անել, որ դա տեղի չունենա»,-ասաց Փաշինյանը:
Առողջապահության նախարարն իր հերթին ասաց. «Իրականում պատվաստանյութ կա, կան բազմաթիվ պատվաստանյութեր, խոսքը վերջնական հաստատում ստանալու մասին է: Ավելին ասեմ, ընկերություններ կան, որոնք տասնյակ հազարներով արդեն արտադրել ենԽոսքն այստեղ հաստատում ստանալուց հետո արագ բաշխման մասին է, ոչ թե այդ ապրանքի լինել-չլինելու: Ամենայն հավանականությամբ, հաստատումը լինելու է ոչ թե մեկը, այլ մի քանիսը»: