Մամուլի տեսություն 12-07-2020
Հետազոտությունները ցույց են տալիս, կորոնավիրուսային հիվանդություն ունեցող մարդկանց մոտ 40 տոկոսը չունի ախտանիշներ:
«Քեյհան» օրաթերթ
ԱՄՆ Յութա նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել
ԱՄՆ Յուտայի նահանգի Սոլթ Լեյք քաղաքում սևամորթ տղամարդու դաժան սպանությունը սրել է ռասիզմի դեմ բողոքի ալիքը: CNN- ի փոխանցմամբ, բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ շրջանի գլխավոր դատախազը հայտարարել է.«Ոստիկանի կողմից 22-ամյա սևամորթ Բեռնարդո Պալասիոս Կարբախալի ուղղությամբ 34 փամփուշտ կրակելը, տրամաբանական և հիմնավորված է եղել»:
Հաղորդման համաձայն, ցուցարարները հավաքվել են դատախազության դիմաց և վնասներ են պատճառել շենքին:
Սոլթ Լեյք Սիթիի ոստիկանությունը հայտարարել է, որ բողոքարարների կողմից ոստիկանության շենքի ապակիները ջարդելու պատճառով ոստիկանությունը հավաքներն անօրինական է հայտարարել:
Խոռասան օրաթերթ
Նյու Յորք Թայմս. ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմավարությունն Իրանում ահաբեկչություն ու սադրանքներ իրականացնելն է
The New York Times- ը գրել է, որ Սիոնիստական ռեժիմը և ԱՄՆ-ը մշակել են հակաիրանական նոր ռազմավարություն Իրանի դեմ, ըստ որի «առանց պատերազմի», նրանք իրականացնելու են «միջուկային ծրագրի դեմ ուղղված գաղտնի գործողություններ» և «ռազմական հրամանատարների սպանություն»:
The New York Times- ը մեջբերելով երկու պաշտոնյաների, առանց նշելու նրանց անունները, հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Սիոնիստական ռեժիմի միջև համատեղ ռազմավարություն է ձևավորվել՝ որոշ գաղտնի գործողություններ իրականացնելու համար, որոնց նպատակն է սպանել Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի ավագ գեներալներին և հետաձգել Իրանի միջուկային ծրագիրը:
The New York Times- ը պնդում է, որ ԱՄՆ կառավարության մյուս քայլը կարող է լինել Վենեսուելա իրանական վառելիք տեղափոխող նավթային չորս տանկերի դեմ հավանական գործողություն ձեռնարկելը:
Իրան օրաթերթ
Կորոնավիրուսային հիվանդություն ունեցող մարդկանց մոտ 40 տոկոսը չունի ախտանիշներ
ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հաղորդման համաձայն, կորոնավիրուս ունեցող հիվանդների մոտ 40 տոկոսը որևէ ախտանիշ չունի:
Տվյալների համաձայն, հիվանդությունից մահացությունը կազմում է մոտ 0,65 տոկոս, այսինքն՝ կորոնավիրուսով վարակված մարդկանց 0.65 տոկոսը մահանում է: CNN- ի հաղորդման համաձայն, հիվանդության տարածման բոլոր դեպքերի մոտ կեսը գրանցվում են նախքան հիվանդանալը:
«Էըթեմադ» օրաթերթ
Սրեբրենիցայի ցեղասպանությունը դեռ հերքվում է
Բոսնիայի Սրեբրենիցա քաղաքում մուսուլմանների սպանության ոճրագործությունից քսանհինգ տարի անց և այն պայմաններում երբ մինչ այժմ 1700 զոհերի ճակատագիրը դեռ անհայտ է, ուժային խմբերը շարունակում են ժխտել այն:
Սրեբրենիցայի ոճրագործության 25-ամյակի մասին հոդվածում, «Ստանդարտ տրիշ» թերթը գրել է այս հանցագործության բազմաթիվ զոհերի անհայտ ճակատագրի մասին և ազդեցիկ քաղաքական խմբերի ջանքերի մասին, որոնք ուղղված են այս դեպքը մոռացության մատնելուն:
1992-ից 1995 թվականներին, Բոսնիայի պատերազմի ընթացքում, տեղի ունեցավ Երկրորդ աշխարհամարտից հետո եվրոպայի պատմության ամենամեծ կոտորածը, որի ընթացքում հազարավոր բոսնիացի մուսուլմաններ սպանվել են Սրեբրենիցա քաղաքում և հարակից տարածքներում:
Ռուսաստանում հաջողությամբ ավարտվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին փորձարկումը
Կամավորների մասնակցությամբ կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի փորձարկումը հաջողությամբ ավարտվել է Սեչենովի համալսարանում․ կամավորների առաջին խումբը դուրս է գրել չորեքշաբթի, իսկ երկրորդ խումբը դուրս կգրվի հուլիսի 20-ին, ՌԻԱ Նովոստի-ին հայտարարել է Սեչենովի համալսարանից տրանսլյացիոն բժշկության եւ բիոտեխնիկայի ինստիտուտի տնօրեն Վադիմ Տարասովը։
Ավելի վաղ առողջապահության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ հունիսի 18-ին Սեչենովի համալսարանում մեկնարկել էր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումը, որը մշակել է Ն․Ֆ․ Համալեի անվան համաճարակաբանության եւ միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնը։
«Սեչենովի համալսարանը հաջողությամբ ավարտել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի փորձարկումը կամավորների մասնակցությամբ»,-պատմել է Տարասովը։
Սեչենովի համալսարանից Բժշկական պարազիտոլոգիայի, տրոպիկական եւ տրանսմիսային հիվանդությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Լուկաշեւը նշել է, որ հետազոտության տվյալ փուլի խնդիրը մարդու առողջության համար պատվաստանյութի անվտանգությունը ցույց տալն էր, ինչն արվել է։
Մեզ խորապես մտահոգել է Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշումը. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է տարածել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշման մասին:
«Մեզ խորապես մտահոգել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր հանդիսացող Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշումը:
Սուրբ Սոֆիայի տաճարը զուտ պատմական և մշակութային կոթող չէ։ Իր պատմության ընթացքում այն ունեցել է տարբեր կրոնական, մշակութային և քաղաքական նշանակություն:
Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակի շնորհումը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկումը հնարավորություն են տվել դարձնել այն ոչ թե քաղաքակրթությունների բախման, այլ համագործակցության և մարդկության միասնության խորհրդանիշ: Ցավով պետք է արձանագրել, որ Թուրքիայի իշխանությունների վերջին որոշումը փակում է Սուրբ Սոֆիայի տաճարի պատմության այդ՝ կարևոր խորհրդանիշի և առաքելության էջը։
Այս որոշումը ստեղծում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայրի բնույթիև նպատակի էական փոփոխության վտանգավոր նախադեպ և անհրաժեշտ է դարձնում Թուրքիայի տարածքում նման կարգավիճակ ունեցող պատմական վայրերի պահպանման նպատակով միջազգային հանրության և հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտադիտարկումը», - ասված է մեկնաբանությունում:
Կալիֆոռնիայում մինչև 8 հազար կալանավոր ազատ կարձակվի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում
Նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Կալիֆոռնիա նահանգի ուղղիչ և վերականգնողական հիմնարկների բաժանմունքը (CDCR) նախատեսում էմինչև օգոստոսի վերջ մինչև 8 հազար կալանավորի ազատ արձակել, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հայրարության մեջ՝ համավարակի դեմ պայքարի համար արդեն ձեռնարկված միջոցառումների արդյունքում մարտից նահանգում կալանավորների թիվն արդեն նվազել է մոտ 10 հազարով, իսկ այժմ նախատեսվում է ևս 8 հազար հոգու ազատ արձակել։
Ազատ կարող են արձակվել միայն այն կալանավորները, որոնց պատիժը կրելու ժամկետի սպառմանը մնացել է մեկ տարի կամ դրանից քիչ ժամանակ, և որոնց կողմից բռնի գործողությունների մեծ ռիսկ չկա։
«Թալիբանի» հարձակման հետևանքով Աֆղանստանի հարավ-արևմուտքում ոստիկան է սպանվել
Աֆղանստանի հարավ-արևմուտքում գտնվող Ֆարահ նահանգում անցակետի վրա «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակման հետևանքով մեկ ոստիկան է սպանվել, վեցը գերեվարվել են, РИА Новости-ին հայտնել է տեղական իշխանությունների ներկայացուցիչը:
Ըստ նահանգի խորհրդի անդամ Դադուլլահ Քեյնի՝ «Թալիբանը» հարձակվել է ուրբաթ երեկոյան:
Ֆարահ նահանգի ոստիկանապետը հրաժարվել է մեկնաբանել դեպքը: