Մեկնաբանություն. Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները հայտնվել են ամենավատ վիճակում
Սառը պատերազմից հետ, ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները հանդիպել են բազմաթիվ խոչընդոտների:
Իսկ 2014թ Ուկրաինայի ճգնաժամից հետո, այդ հարաբերությունները խզվեցին և կողմերի միջև լարվածությունը սրվեց: Վաշինգտոնն այժմ Մոսկվայի հետ անվտանգության ու ռազմական լարվածությունից բացի, փորձում է մեծացնել Ռուսաստանի դեմ ճնշումները՝ քաղաքական, դիվանագիտական, առևտրային և էներգետիկ ոլորտներում:
Այս կապակցությամբ ՌԴ նախագահի խոնսակ Դմիտրի Պեկսովը հյատարարել է. «Մեր հարաբերությունները գտնվում են ամենավատ վիճակում»:
Պեսկովի ասելով, այս վիճակը ոչ միայն երկկողմ հարաբերությունների ծիրում, նայլ բազմակողմ հարաբերությունների ոլորտում, ազդել է սպառազինության ու ռազմավարական կայունության ոլորտների վրա: Արդյունքում, այս կապակցությամբ բոլոր պայմանագրերը չեղարկվում են:
Պեսկովի կարծիքով, Թրամփի կառավարորթյունը շարունակական ջանքեր է գործադրում՝ սպառազինական վերահսկողության պայմանագրերից դուրս գալու վերաբերյալ և փորձում է դրանք չեղարկել: Դա բնականաբար, բացասաբար է ազդում միջազգային կայունության ու անվտանգության վրա:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, վերջերս ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ ասել է, որ երկու երկրների հարաբերություններն ուղղակի ազդված են ԱՄՆ-ի ներքին գործընթացներից:
ԱՄՆ-ի ու Ռուսաստանի տարաձայնությւնները ոչ միայն համաշխարհային ու միաջզգային հարցերից շուրջ են, այլ՝ Ուկրաինայի ճգնաժամի, Կորեկան թեկազղու ճգնաժամի, ՀԳՀԾ-ի, ինչպես նաև սպառազինական պայմանագրերի շուրջ:
Երկու երեկրների միջև առկա են նաև միջազգային համակարգի կառույցի շուրջ տարաձայնություններ: Գերտերությունների տարաձայնությունները միջուկային հարցերի և Արևելյան Եվրոպայի, Միջին Արևելքի, Հարավային Ամերիկայի իրադարձությունների շուրջ, պատճառ են դարձել, որ Վաշինգտոնը մշտապես իր դոկտրինայում Ռուսաստանին ներկայացնի որպես միջուկային սպառնալիք:
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել է. «Մենք այլևս թույլ չենք տա, որպեսզի ԱՄՆ-ը միջամտի ռազմավարական կայունության հետ կապված հարցերին»:
Ներկա դրությամբ, միջազգային համաձայնագրերն ու հանձնառություննրը խախտելու Դոնալդ Թրամփի քայլերը, պատճառ են դարձել, որպեսզի Մոսկվայի հետ հարաբերություններն ավելի լարվեն: Իսկ այս քաղաքականության շարունակությունը պատճառ կդառնա, որպեսզի միջազգային ասպարեզում երկու ուժերի միջև սպառազինական մրցավազքն աճի: