Մամուլի տեսություն 16-07-2020
Օկուպացված տարածքների բնակիչները, հոգնելով ներքաղաքական խաղերից և բողոքելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գործողությունների դեմ, վերջին օրերին բողոքի ցույցեր են անցկացրել:
«Քեյհան» օրաթերթ
Օկուպացված տարածքներում բողոքի ցույցեր են տեղի ունեցել կոռուպցիայի և կենցաղային ծանր պայմանների դեմ
Օկուպացված տարածքների շատ բնակիչներ, որոնք դժգոհ են Բենիամին Նեթանյահուի վարչակազմի քաղաքականությունից, վերջին օրերին անցկացրել են մի քանի բողոքի ցույցեր: Ցուցարարները բողոքել են կյանքի դժվարին պայմանների դեմ և Նեթանյահուին կոչ արել հրաժարական տալ:
Լրատվական աղբյուրները հայտնում են, որ բողոքի մեծ ցույց է տեղի ունեցել օկուպացված Երուսաղեմում Սիոնիստական ռեժիմի վարչապետի նստավայրի մոտ:
Առցանց տեսանյութում երևում է, որ բախումներ են տեղի ունեցել Նեթանյահուի նստավայրի առջև:
Խոռասան օրաթերթ
Թրամփը և Ջոնսոնն ընդեմ Շիի
ԱՄՆ-ի Նախագահը հայտարարել է Հոնկոնգի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել ի նշան բողոքի Չինաստանի անվտանգության օրենքի դեմ, որը, նրա խոսքով, ուղղված է դատապարտելու Չինաստանի «բռնաճնշական պահվածքը»:
Չինաստանը, իր հերթին, նոր պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի ֆիզիկական անձանց և հաստատությունների դեմ:
Թրամփն ասել է. «Այսուհետ Հոնկոնգի վերաբերյալ մեր վերաբերմունքը կլինի Չինաստանի նման, հատուկ զիջումներ , հատուկ տնտեսական պայմանագիր և զգայուն տեխնոլոգիաների արտահանում չի լինի»:
Նա ընդգծել է, որ իր կառավարությունը Չինաստանի նկատմամբ ավելի կոշտ քաղաքականություն է վարել, քան ԱՄՆ պատմության մեջ ցանկացած այլ կառավարություն, և որ Ջո Բայդենը նվեր կլիներ Չինաստանի կոմունիստական կառավարության համար:
Իրան օրաթերթ
Իրանի կառավարությունն ընդունեց օտարերկրյա քաղաքացիների ապահովագրության 50 տոկոս բաժնեմասը վճարելու մասին օրենքը
Իրանի սոցիալական ապահովագրության կազմակերպությունը հանձն է առել վճարել օտարերկրյա քաղաքացիների ապահովագրությունը սկսած 2015 թվականից: Այդ տարում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Իրանի ապահովագրության կազմակերպության, Ներքին գործերի նախարարության քաղաքացիների և էմիգրանտների գլխավոր տնօրենի և Իրանում փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի միջև՝ կապված օտարերկրյա քաղաքացիների առողջության ապահովագրության գրանցման մասին:
Արմանե մելի օրաթերթ
Ազգային շահերը պաշտպանելու և ներդրողների վստահություն ձեռք բերելու անհրաժեշտությունը
Իրան-Չինաստան 25-ամյա համաձայնագրի հակառակորդները քննադատում են այն որպես կուսակցական և քաղաքական որոշում և չեն համարում երկարաժամկետ ռազմավարություն Իրանի առևտրային հարաբերությունների ապագայի համար, հատկապես Չինաստանը, որը Իրանի հիմնական դաշնակիցներից մեկն է: Նրանք ասում են. «Եթե մենք չկարողանանք օգուտ բերել այնպիսի երկրների, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը, որոնցից նաև պահանջներ ունենք, անկասկած դրա դիմաց նրանք պատրաստ չեն լինի Իրանի հետ համագործակցել: Ինչպես Միացյալ Նահանգները և Եվրոպան, նրանք էլ հետապնդում են իրենց շահերը: Շնորհիվ աշխարհագրական դիրքի, հարաբերությունների և դիրքի, որն ունի Իրանը տարածաշրջանում և կարող է հաղթող խաղաքարթ լինել Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ հակամարտության մեջ, նրանք կարող են օգտվել Իրանի աշխարհաքաղաքական դիրքից և էներգետիկ ռասուրսներից»:
Armenpress.am
ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին հրադադարի պահպանման կոչ է
ԱՄՆ-ը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին սահմանին անհապաղ նվազեցնել լարումն ու դադարեցնել փոխհրաձգությունը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հուլիսի 15-ի մամուլի ասուլիսում:
«ԱՄՆ-ը խորապես անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին մահաբեր բռնությամբ: Մենք ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին և կոչ անում կողմերին անհապաղ սկսել դեէսկալացիա, վերսկսել բովանդակային երկխոսությունն ու պահպանել հրադադարը, որպեսզի սկսեն բանակցությունները՝ Մինսկի խմբի համանախագահության ներքո», - ասել է Պոմպեոն:
Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Հուլիսի 13-ի առավոտյան երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել էր սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերը։ Հուլիսի 14-ից, ժամը 22:20-23:00-ի սահմաններում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ, որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում: Ադրբեջանը կրել է մարդկային տասնյակ կորուստներ, կորցրել մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ ԱԹՍ-ներ:
News.am
Կրակի դադարեցման դեպքում հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների տարհանումը. ՊՆ
Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակի դադարեցման եւ համապատասխան բարենպաստ պայմանների ստեղծման պարագայում հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի եւ վիրավորների հայտնաբերումն ու տարհանումը մարտադաշտից։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակի դադարեցման եւ համապատասխան բարենպաստ պայմանների ստեղծման պարագայում հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի եւ վիրավորների հայտնաբերումն ու տարհանումը մարտադաշտից»,- գրել է նա։
Armenpress.am
Համանախագահները ողջունում են ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումից հետո համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստանի Դաշնության), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդես են եկել հայտարարությամբ։
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, համանախագահների հայտարարության մեջ ասված է. «Համաձայն առկա տեղեկատվության, Ադրբեջանի և Հայաստանի սահմանին իրավիճակը հուլիսի 15-ի վաղ առավոտից մնում է համեմատաբար հանգիստ:
Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը ողջունում են ռազմական գործողությունների նվազումը և կոչ են անում կողմերին ՝ բոլոր ջանքերը գործադրել շարունակելու դեէսկալացիան:
Համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնպահ մնալ բորբոքող հռետորաբանությունից և իրավիճակը տեղում փոխելու փորձերից:
Համանախագահները շարունակում են շեշտը դնել խաղաղության գործընթացի վերականգնմանը նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտության վրա:
Համանախագահները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաստատումը`անցկացնելու բանակցություններ ղարաբաղյան հակամարտության կարևորագույն ասպեկտների ուղղությամբ որքան հնարավոր է շուտ և կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, երբ իրավիճակը թույլ կտա»։