Թրամփը հանդգնորեն միջամտում է Իրանի ներքին գործերին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վիրտուալ տարածքում միացել է հակահեղափոխական խմբավորություններին և մտահոգություն է հայտնել Իրանում զինված ավազակների մահապատժի ենթարկվելու հավանականության կապակցությամբ:
Չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահն իր թվիթերյան իր միկրոբլոգում անգլերենով և պարսկերենով գրառում է արել: Նա փորձել է այդ անձանց մահապատիժները վերագրել 2019-ի նոյեմբերին տեղի ունեցած «ցույցերին»: Թրամփը գրել է. «Իրանում երեք մարդ մահապատժի են դատապարտվել ցույցերին մասնակցելու համար: Ամեն պահ կարող է տեղի ունենալ նրանց մահապատիժը: Այս երեք մարդկանց մահապատիժը ցավալի ուղերձ է ուղղված աշխարհին, որը չպետք է տեղի ունենա: #Մահապատժի մի ենթարկեք»:
Թրամփն այն դեպքում է հայտարարել, որ աջակցում է այդ մարդկանց, երբ առավելագույնի է հասցրել Իրանի ժողովրդի նկատմամբ իր թշնամանքը: Փաստորեն, Թրամփն այն դեպքում է միացել Իրանի դեմ հակաքարոզչությանը, երբ նրա կառավարությունը վերջին երկու տարվա ընթացքում խստագույն պատժամիջոցներն է կիրառել Իրանի ժողովրդի դեմ: Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, Թրամփը ոչ միայն չի նվազեցրել Իրանի ժողովրդի նկատմամբ անմարդկային պատժամիջոցները, այլ ընդհակառակը, այն որպես գործիք է օգտագործել Իրանի դեմ ճնշում գործադրելու համար: Ներկայումս Թրամփն իբր թե անհանգստանում է Իրանում երեք հանցագործների կյանքի համար և փորձում է ինչ-որ կերպ այդ հարցին քաղաքական երանգ տալ:
Այնուամենայնիվ, իրանական դատական համակարգի դատավճիռները հիմնականում հրապարակվում են հանցագործների համար, ովքեր կատարել են լուրջ հանցագործություն: Այս կապակցությամբ, Իրանի դատական համակարգի մարդու իրավունքների շտաբն իր հրապարակած հաղորդագրության մեջ հայտարարել է.«Մի կնոջը սառը զենքով կողոպտելու պատճառով երկու զինված ավազակներին մահապատժի ենթարկելու մասին լուրը հրապարակվելուց հետո, սոցցանցերում տարածվեց «Մահապատժի մի ենթարկեք» հեշթեգը՝ դատական գործընթացն անարդար ներկայացնելու ենթահող ստեղծելու, այդ անձանց հանցագործությունը քաղաքական ներկայացնելու և այն 2019 թվականի նոյեմբերին տեղի ունեցած դեպքերին վերագրելու համար»:
Այդ արշավն այն ժամանակ տեղի ունեցավ, երբ դատական կառույցի խոսնակի բացատարությունների համաձայն՝ հիշյալ անձինք ձերբակալվել են զենքով գողություն անելու և քաղաքացիներից մեկին սպառնալու պատճառով:
Այս մարդկանց ձերբակալությունից հետո, նրանց բջջային հեռախոսներում հայտնաբերվել են այրվող բանկերի, ավտոբուսների և հանրային այլ գույքերի վերաբերյալ տեսանյութեր: Եվ պարզվում է, որ հիշյալ երկու հոգին խուլիգաններ են եղել, որոնք փորձել են շեղել երկրում տնտեսական որոշ խնդիրների դեմ բողոքող մարդկանց երթը և անարխիա առաջացնել:
Ըստ Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի հայտարարության՝ «Այդ անձանց համար կայացված մահվան դատավճիռը որևէ կապ չունի 2019 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բողոքի ցույցերի հետ: Վճիռը կայացել է «հանցավոր գործողությունների և քաղաքացիների անվտանգության դեմ ուղղված սպառնալիքի» պատճառով:
Հատկանշական է, որ Թրամփը այն դեպքում է սիրտ ցավեցնում Իրանում մահապատժի դատապարտվածների համար, երբ ինքը բոլորովին ուշադրություն չի դարձնում ԱՄՆ-ում ռասայական խտրականության և աֆրոամերիկացիների դեմ ոստիկանության կառուցվածքային բռնությունների դեմ այդ երկրի ժողովրդի աննախադեպ բողոքի ցույցերին: Չնայած ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում և այլ իրավապաշտպան կառույցներում դատապարտվել է ԱՄՆ-ում տիրող ռասայական խտրականությունը, սակայն Թրամփը բողոքարարներին սպառնացել է, որ նրանց կբանտարկի:
Ուրեմն հիմա Իրանի ժողովրդի համար սրտցավություն անելու փոխարեն, Թրամփն ավելի լավ է մտածի ԱՄՆ-ի սևամորթների և իր երկրի ոստիկանության կողմից նրանց անտեղի սպանությունների մասին: