Մեկնաբանություն. Իրանի և Ռուսաստանի համագործակցությունն ի շահ համաշխարհային խաղաղության ու անվտանգության
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i123067-Մեկնաբանություն._Իրանի_և_Ռուսաստանի_համագործակցությունն_ի_շահ_համաշխարհային_խաղաղության_ու_անվտանգության
Ւրանի և Ռուսաստանի նախագահներն, աջակցելով ՀԳՀԾ-ի գործադրմանը, ընդգծել են, որ պետք է դիմակայել ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2020 09:20 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իրանի և Ռուսաստանի համագործակցությունն ի շահ համաշխարհային խաղաղության ու անվտանգության

Ւրանի և Ռուսաստանի նախագահներն, աջակցելով ՀԳՀԾ-ի գործադրմանը, ընդգծել են, որ պետք է դիմակայել ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությանը:

Նախագահները միևնույն ժամանակ կարևորել են Թեհրան-Մոսկվա հարաբերությունների զարգացումը

Հինգշաբթի օրը, ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցյում, անդրադառնալով ՀԳՀԾ-ի լիարժեք գործադման անահրաժեշտությանն ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին նշել է. «Անհրաժեշտ է դիմակայել ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությանը և Իրանի սպառազինական պատժամիջոցները երկարաձգելու այդ երկրի ջանքերին»:

ՌԴ նախագահը հեռախոսազրույցում նշել է, որ իր երկիրն ինչպես նախկինում,  շարունակում է պաշտպանել ՀԳՀԾ-ն և կարևորել դրա գործադրումը:

Իրանն ու Ռուսաստանը, որպես երկու բարեկամ երկրներ, իրենց հարաբերությունները ռազմավարական են բնութագրում: Երկու երկրները պայքարում են միակողմանի գործողությունների դեմ, համոզված լինելով, որ հավաքական և բազմակողմանի գործընթացները կարող են ապահովել միջազգային իրավունքը:

ՀԳՀԾ-ն հմնված է բազմակողմանի համագործակցության վրա: Եվ Ռուսատսանը, Չինաստանի հետ միասին, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններում ընդգծել է միջազգային իրավունքի կառուցողական սկզբունքները պահպանելու անհրաժեշտությունը:

Իրանը և Ռուսաստանն այժմ արդյունավետ համագործակցություն են ծավալում  տարածաշրջանային ու միջազգային ճգնաժամերի լուծման ուղղությամբ: Ռուսաստանի դրական դերակատարությունը Իրանի միջուկային ծրագրում, Թեհրանի և Մոսկվայի կառուցողական համագործակցությունը Սիրիայի ճգնաժամի լուծման հարցում, և ի վերջո Ռուսաստանի աջակցությունն Իրանին, դեմ կանգնելով ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին, ցույց են տալիս, որ երկու երկրները կարևորում են երկկողմ և հավասարակշռված համագործակցությունը:

Հենց այս նպատակով էլ Իրանի ԱԳՆ Զարիֆը մի քանի անգամ այցելել է Մոսկվա, որտեղ հանդիպել է իր ռուս գործընկերոջը: Այսի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային խնդիրները և կողմերի միջև առևտրատնտեսական համագործակցությունը:

Իրանի ու Ռուսաստանի շփումները խիստ կարևոր են հատկապես համաշխարհային ներկա իրավիճակում  և Միացյալ Նահանգներն իր միակողմանի շահերին հասնելու համար, անում է ամեն ինչ:

ԻԻՀ ԱԳՆ Զարիֆի ասելով. «Իրան-Ռուսաստան հարաբերությունները ռազմավարական են  և ելենելով միջազգային պայմաններից, անհրաժեշտ է, որ երկու երկրները շարունակաբար խորհրդակցեն: Իսկ երկու երկրների համագործակցությունը կարելի է տեսնել ՀԳՀԾ-ի շուրջ, Սիրիայում ու ահաբեկչության դեմ պայքարում, հանուն աշխարհի խաղաղության ու անվտանգության պահպանման»:

Այսօր, քանի որ ԱՄՆ-ը փորձեր է անում Իրանին ենթարկել սպառազինական պատժամիջոցների, Ռուսաստանի ու Չինաստանի դերակատարությունը խիստ կարևորվում է ՌԴ համակարգը փրկելու ԱՄՆ-ի քայքայիչ ու միակողմանի քաղաքականությունից: Այսպիսի բազմակողմ համագործակցության շնորհիվ, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա, կարելի է  բարձրացնել համաշխարհային խաղաղության ու անվտանգության մակարդակը: իրանի ու Ռուսաստանի շփումներն այս պատճառով կարողանում են դրական ազդել տարածաշրջանային ու քաղաքական իրադարձությունների վրա, ապահովելով երկու երկրների շահերը: