Մեկնաբանություն- Ադրբեջանի ու Հայաստանի միջև բախումները հրահրել է Իսրայելը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i123139-Մեկնաբանություն_Ադրբեջանի_ու_Հայաստանի_միջև_բախումները_հրահրել_է_Իսրայելը
Ադրբեջանի և Հայաստանի ռազմական ուժերի միջև ռազմական գործողությունների վերսկսումից մի քանի օր անց, ենթադրվում է, որ Իսրայելն է հրահրել բախումները:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հուլիս 18, 2020 13:34 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ադրբեջանի ու Հայաստանի միջև բախումները հրահրել է Իսրայելը

Ադրբեջանի և Հայաստանի ռազմական ուժերի միջև ռազմական գործողությունների վերսկսումից մի քանի օր անց, ենթադրվում է, որ Իսրայելն է հրահրել բախումները:

Տավուշի սահմանամերձ շրջանում Հայաստան-Ադրբեջան վերջին բախումներն այն պայմաններում են վերսկսել, երբ վերջին ամիսների ընթացքում, շրջանառվում է բռնագրավված Պաղեստինյան տարածքներում Հայաստանի դեսպանություն բացելու դիմաց, Իսրայեկի կողմից Ադրբեջանի ռազմական տեղեկատվությունների վաճառի հարցը:

Երևանի կառավարությունը առաջադեմ ռազմական զենք վաճառելու համար պահանջում է օկուպացված Պաղեստինյան տարածքներում բացել  ՀՀ դեսպանություն և Թել Ավիվի պաշտոնյաները համաձայնել են  այդ առաջարկին:

Պատերազմի առաջնագծում ճշգրիտ վայրի բացահայտմամբ` Ադրբեջանի բանակի երկու հրամանատարների սպանությունը ցույց է տալիս մի արտաքին ռեժիմի դերը և Հայաստանին ադրբեջանական ռազմական տեղեկատվության վաճառքի հարցում:

Փաստն այն է, որ Իսրայելի լրտեսական գործակալություն `Մոսադը, իր նպատակներին հասնելու համար, Տավուշի մարզում Ադրբեջանի և Հայաստանի բանակների միջև վերջերս տեղի ունեցած բախման ժամանակ, օգտագործելով Ադրբեջանի տեղեկատվական-հաղորդակցական կառույցները և բջջային ցանցերը,  ադրբեջանական բանակի հրամանատարներից մեկի ՝ գեներալ Փոլադ Հաշեմովի ճշգրիտ գտնվելու վայրը հայտնաբերել և տրամադրել է հայկական կողմին: 

Ադրբեջանցի գիտաշխատող Համիդ Թուրքը Արասի հյուսիս հրապարակված հետազոտության մեջ գրել է. «Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության ձևավորման հիմնական գործոնը և Թովուզի շրջանում ադրբեջանական բանակի գործողությունների ձախողման պատճառը, Սիոնիստական ​​ռեժիմի քաղաքական, ռազմական և անվտանգության հնարքներ էին»:

Համիդ Թուրքը հավելել է.« Ադրբեջանին պատկանող իսրայելական Էլբիթ Հերմես 900 ԱԹՍ խոցելու Հայաստանի բանակի հաջողությունը 40 ամյա К33 Osa 9 ՀՕՊ համակարգով, վկայում է, որ Բաքվի նկատմամբ Իսրայելի դավաճանության մասին հաղորդումները ճիշտ էին և Ադրբեջանի կառավարությունն ապարդյուն հսկայական գումարներ է լցրել սիոնիստների գրպանը այդ անօդաչու սարքերի մատակարարման համար»:

Ադրբեջանի և Հայաստանի բանակների միջև պատերազմի նոր փուլում Սիոնիստական ​​ռեժիմի դերը բացահայտվել է այն ժամանակ երբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ներքին լարվածության և օկուպացված Պաղեստինյան տարածքներում դեսպանություն բացելու նախօրեին Ադրբեջանի հետ պատերազմում խիստ կարիք ուներ Թել Ավիվի աջակցությունը: Հաշվի առնելով սիոնիստական ​​ռեժիմի դերակատարության մի  փոքր մասի բացահայտումը `ադրբեջանա-հայկական պատերազմի նոր փուլում, պետք է տեսնել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարությունը Իսրայելի ռասիստական ​​ռեժիմի հետ համագործակցության գործընթացը շարունակելով արդյոք կվստահի այդ մուսուլման երկրի ժողովրդի կարծիքին որոնք դեմ են Թել-Ավիվին մոտենալու քաղաքականությանը  կամ անձնական որոշման և արտաքին ճնշումների ներքո նա ​​կշարունակի ամրապնդել կապերը Իսրայելի հետ: