Ռուսաստանի ամենահարուստ հայերը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i12316-Ռուսաստանի_ամենահարուստ_հայերը
Ֆորբս ամսագրի ռուսական ծառայությունը հրապարակել է երկրի 200 ամենահարուստ գործարարների ամենամյա՝ 13-րդ վարկանիշը: Այս տարի Ռուսաստանի ամենահարուստ մարդը Լեոնիդ Միխելսոնն է (Նովատեկ, Սիբուր): Մեկ տարում նրա կարողությունն ավելացել է 2.7 միլիարդ դոլարով և կազմել 14.1 միլիարդ դոլար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2016 09:31 Asia/Tehran
  • Ռուսաստանի ամենահարուստ հայերը

Ֆորբս ամսագրի ռուսական ծառայությունը հրապարակել է երկրի 200 ամենահարուստ գործարարների ամենամյա՝ 13-րդ վարկանիշը: Այս տարի Ռուսաստանի ամենահարուստ մարդը Լեոնիդ Միխելսոնն է (Նովատեկ, Սիբուր): Մեկ տարում նրա կարողությունն ավելացել է 2.7 միլիարդ դոլարով և կազմել 14.1 միլիարդ դոլար:

Երկրորդ տեղում Միխաիլ Ֆրիդմանն է (Ալֆա բանկ, Վիմպելկոմ, DEA, X5 Retail Group) 13.3 միլիարդ դոլարով: Մեկ տարում նա աղքատացել է 1.3 միլիարդով: Երրորդ տեղում Ալիշեր Ուսմանովն է (Մետալոինվեստ, Mail.ru. Մեգաֆոն) 12.5 միլիարդ դոլարով: Անցած տարում նրա կարողությունը պակասել է 1.9 միլիարդ դոլարով:

Հարուստների տասնյակում են նաև Վլադիմիր Պոտանինը (12.1 միլիարդ), Գենադի Տիմչենկոն (11.4 միլիարդ), Ալեքսեյ Մորդաշովը (10.9 միլիարդ), Վիկտոր Վեկսելբերգը (10.5 միլիարդ), Վլադիմիր Լիսինը (9.3 միլիարդ), Վահիդ Ալեքպերովը (8.9 միլիարդ), Գերման Խանը (8.7 միլիարդ):

Ազգությամբ հայ գործարարներից Սերգեյ Գալիցկին 5.7 միլիարդով 17-րդն է, Սամվել Կարապետյանը՝ 3.1 միլիարդով 28-րդը, Դանիլ Խաչատուրովը՝ 1.4 միլիարդով 54-րդը, Ռուբեն Վարդանյանը՝ 81-րդը 950 միլիոն դոլարով, Ալբերտ Ավդոլյանը՝ 105-րդը 750 միլիոն դոլարով, Նիկոլայ Սարկիսովը՝ 700 միլիոն դոլարով 124-րդը, Սերգեյ Սարկիսովը՝ 700 միլիոն դոլարով 125-րդը:

lragir.am

14/4/2016