Մամուլի տեսություն 19-07-2020
Ռումբերի պայթյունները և հրդեհների բռնկումը կասկածներ են առաջացրել աշխարհում , բայց Վաշինգտոնի պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանել կատարվածը:
Քեյհան օրաթերթ
ԱՄՆ-ը շրջապատված է հրդեհներով
ԱՄՆ-ում շարունակվում են կասկածելի պայթյուններն ու հրդեհները
Հաղորդումների համաձայն Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի օդանավակայանի մոտակայքում քիմիական գործարանում հրդեհ է բռնկվել: Ուրբաթ օրը Ատլանտա քաղաքի Հարթսֆիլդ Ջեքսոնի միջազգային օդանավակայանի հարևանությամբ գտնվող գործարանում հրդեհ է բռնկվել: Վերջին օրերին Միացյալ Նահանգներում տեղի են ունեցել մի շարք հրդեհներ և սերիական պայթյուններ:
Հուլիսի 12-ինամերիկյան «New York Times» ԱՄՆ-ի բանակի ծովուժի USS Bonhomme Richard նավում բռնկված հրդեհ էր բռնկվել, ԱՄՆ ռազմածովային բազայում USS Bonhomme Richard դեսանտային նավում տեղի ունեցած պայթյունից հետո, ԱՄՆ անվտանգության պաշտոնյաները լրագրողներին թույլ չեն տվել ժամանել դեպքի վայր և լուրեր հաղորդել հրդեհի բռնկման պատճառների մասին:
Խորասան օրաթերթ
ԱՄՆ-ուն են գտնվում աշխարհի ամենասարսափելի բանտերը
Նյու-Յորքի «Ռայքերս» բանտի պահակները զվարճանքի համար խաղադրույքներ են անում և մարտական ակումբներ են ձևավորում ու բանտարկյալներին ստիպում են ծեծել միմյանց: Բանտարկյալները պայքարում են բռնցքամարտի ակումբներում կամ խոշտանգվում են պահակախմբերի կողմից: Ռայքերս կղզին, ունենալով 10 բանտ, ունի 17,000 բանտարկյալների տարողունակություն:
San Quentin- ը Կալիֆոռնիայի ամենահին բանտերից մեկն է, որը հիմնադրվել է 1852 թվականին և մինչ այժմ ականատես է եղել հազարավոր անկարգությունների և բախումների: Անկարգությունները մի քանի օր տևում են, ինչը հանգեցնում է բանտարկյալների սպանությանն ու վիրավորվելուն: ԱՄՆ-ում գործում են նաև Ալկատրազի և Գուանտանամոյի նման սարսափելի բանտեր:
Համշահրի օրաթերթ
ՀԴԲ-ն օգտվում է տուրիստական ընկերությունից՝ լրտեսության համար
ԱՄՆ Դաշնային ոստիկանությունը օգտագործել է մի տուրիստական ընկերության տեղեկությունները՝ լրտեսության և օգտատերերի թվային տվյալները հավաքելու համար:
Ինտերնետային Անգաջետ կայքը գրել է, որ ՀԴԲ-ն ոչ միայն տվյալները կամ հեռախոսային ձայնագրություններն է օգտագործում ՝ ամբողջ աշխարհում մարդկանց լրտեսելու համար, այլ նաև «Սաբեր» տուրիստական ընկերության տեղեկությունները::
«Ջամե Ջամ» օրաթերթ
Կիմ Չեն Ընի քույրը ՝ իշխանության ճանապարհին
Հյուսիսային Կորեայի հարցերով փորձագետները կարծում են, որ Քիմ Չեն Ընի քույրը իշխող կուսակցության Կենտրոնական կոմիտեում աստիճանի բարձրացումով կարող է փոխարինել իր եղբորը երկրի բարձրագույն ղեկավարի դիրքում:
Իրան օրաթերթ
Բաշար Ասադի և նրա կնոջ ներկայությունը ընտրություններին
Կիրակի օրը Սիրիայի նախագահ Բաշար Ասադը և նրա կինը ՝ Ասմաան, ընտրատեղամասերից մեկում մասնակցել են խորհրդարանական ընտրություններին:
Սահմանադրության փոփոխությունից հետո կիրակի օրը Սիրիայի խորհրդարանական ընտրությունների երրորդ փուլը տեղի է ունեցել այդ երկրում: Սիրիայի խորհրդարանն ունի 250 պատգամավորներ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարետատուն է ներկայացրել գրադարանների և թանգարանների վերաբացման մոդելային լուծումներ
COVID-19 համաճարակով պայմանավորված իրավիճակը ստիպել է վերանայել գործունեության ավանդական ձևերը՝ կյանքի բազմաթիվ բնագավառներում: Բոլոր երկրներում սկսվել է օգտագործվել ներկա պայմանները լավագույնս բնութագրող նոր նորմալ եզրույթը, որը չի թողնում այլ տարբերակ, քան առօրյա աշխատանքում կիրառել նոր գործիքակազմ և նոր աշխատանքային մշակույթ: Նոր պայմաններում հանրության առաջ վերաբացվելու պատրաստակամությունն ու պատասխանատվությունը գիտակցում են մշակութային բոլոր հաստատությունները: Այս համատեքստում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ ենթակայությամբ գործող գրադարանների, թանգարանների ղեկավարների, մասնագիտական շրջանակների և գործընկեր կառույցների հետ քննարկել են մի շարք հարցեր՝ առաջիկա քայլերի և գործունեության նոր քաղաքականության վերաբերյալ: Հաշվի առնելով հանրային կյանքում մշակութային կյանքի երկարաժամկետ դադարի սոցիալ-հոգեբանական և տնտեսական հետևանքները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարետատուն է ներկայացրել գրադարանների և թանգարանների վերաբացման մոդելային լուծումներ ՝ մշակութային հաստատությունները դիտարկելով որպես սթրեսի հաղթահարման և հանրային առողջության կաննոնների պահպանման օրինակելի տարածք:
Հայաստանի ու Ադրբեջանի միջև օպերատիվ կապը գործում է, բայց վերջին օրերին նախընտրել ենք չօգտագործել այն. Աննա Նաղդալյան
Հայաստանի ու Ադրբեջանի միջև օպերատիվ կապը գործում է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին։
«Բայց, հաշվի առնելով իրադրության վերջին սրումը, որը եղել է լայնամասշտաբ ու կրել է դիտավորյալ բնույթ, մենք նախընտրել ենք օգտվել ոչ թե օպերատիվ կապից, այլ՝ աշխատանքներ իրականացնել միջնորդների միջոցով», - նշեց Աննա Նաղդալյանը։
Հայկական ԱԹՍ-ները խոցել են Ադրբեջանի ԶՈւ 3 տանկ
Հայկական արտադրության հատուկ նշանակության հարվածային անօդաչու թռչող սարքերը սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում խոցել են հակառակորդի երեք տանկ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկությունը հաստատեց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ ներկայացնելով նաև, թե ինչ միջոցներով են խոցվել հակառակորդի տանկերը:
«Այո, հաստատում եմ, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում խոցվել է հակառակորդի երեք տանկ՝ հայկական ռազմարդյունաբերության արտադրության հատուկ նշանակության հարվածային անօդաչու թռչող սարքերով», - ասաց Ստեփանյանը: