Մամուլի տեսություն 26-07-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i123488-Մամուլի_տեսություն_26_07_2020
Մոսկվայի և Պեկինի հետ ռազմավարական միջնաժամկետ համաձայնագրեր կնքելով Իրանը փորձում է Ռուսաստանի և Չինաստանի հետ դաշինք կազմել, ինչը մեծ մարտահրավեր է նետում ԱՄՆ-ի հեգեմոնիայի համար:
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Հուլիս 26, 2020 12:59 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 26-07-2020

Մոսկվայի և Պեկինի հետ ռազմավարական միջնաժամկետ համաձայնագրեր կնքելով Իրանը փորձում է Ռուսաստանի և Չինաստանի հետ դաշինք կազմել, ինչը մեծ մարտահրավեր է նետում ԱՄՆ-ի հեգեմոնիայի համար:

Մարդոմսալարի օրաթերթ

Հարյուր օր է մնացել մինչև Միացյալ Նահանգների նախագահի պարտությունը

 ԱՄՆ -ի նախագահական ընտրությունների շեմին, Դոնալդ Թրամփի պարտության հեռանկարները դառնում են ավելի պարզ:

Դիտորդները ասում են, որ նա 100 օր ժամանակ  ունի` փոխելու քվեարկողների կարծիքը և հույս ունի հաղթել նախագահական երկրորդ շրջանը:

Թրամփը, որը հայտնի է իր հիմարությամբ,  թեթևամտությամբ և անսպասելի արձագանքներով, այժմ գտնվում է ծանր և մեկուսացված իրավիճակում: Նույնիսկ հանրապետականներըն են նրան քննադատում  կորոնավիրուսի բռնկման ճգնաժամին սխալ արձագանքելու համար:

Նոյեմբերի 3-ին, ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի կունենան ԱՄՆ-ում տիրող  խմբավորումներից առաջացած մտահոգությունների և կորոնավիրուսի տարածման պայմաններում, որի հետևանքով զոհվել է ավելի քան 140 հազար մարդ: 

 

Շահրվանդ օրաթերթ

Իրանը  փորձում է դաշինք կազմել Ռուսաստանի և Չինաստանի հետ

Իրանը բանակցում է Չինաստանի հետ՝ 25-ամյա ռազմավարական համաձայնագրի նախագծի շուրջ: Անցյալ երեքշաբթի Մուհամմադ Ջավադ Զարիֆը մեկնել է Ռուսաստան ՝ հանդիպելու ռուս պաշտոնյաների հետ և քննարկելու երկկողմ համագործակցությունը, ՀԳՀԾ-ի կարգավիճակը և տարածաշրջանային խնդիրները: Ըստ Զարիֆի,  այցի պատճառը Մոհամեդ Խաթամիի նախագահության օրոք Ռուսաստանի հետ կնքված համաձայնագրի վերանայումն էր: Ըստ պայմանագրի դրույթների, եթե կողմերը գոհ են դրա իրագործումից, ապա այն ավտոմատ կերպով երկարաձգվում է հինգ տարի ժամկետով:

Ավտոմատ երկարաձգվում է երկու հնգամյա ժամանակահատվածով: Միացյալ Նահանգներն ու Չինաստանը, աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունները, արդեն որոշ ժամանակ պատերազմի մեջ են եղել, և այդ լարվածությունը կորոնա վիրուսի բռնկումից հետո նոր հարթություն է բռնել: Միացյալ Նահանգներն ու Չինաստանը, որպես աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունները, արդեն որոշ ժամանակ պատերազմի մեջ են մտել  և այդ լարվածությունը կորոնավիրուսի բռնկումից հետո անցել է նոր հարթություն:

 

Քեյհան օրաթերթ

Սաուդյան Արաբիայի սպառնալիքի հետևանքով Եմենի հիվանդանոցները փակվում են 

Սաուդյան կոալիցիան գրավում է Եմենի վառելիքով բեռնված նավերը, որի հետևանքով Եմենում ստեղծվել է  «շատ վտանգավոր» վիճակ: Այպես որ Եմենի սհմանափակ թվով հիվանդանոցները որոնք չեն ավերվել սաուդցիների օդային հարձակումների հետևանքով, հիմա հայտնվել են փակման վտանգի եզրին են հայտնվել:  

Եմենի նավթային ընկերության ներկայացուցիչները կոչ են անում հեղափոխականներին ռազմական տարբերակն նկատի առնել  Սաուդյան կոալիցիային ստիպելու ազատել Եմենի վառելիքի նավերը:

 

Ջավան օրաթերթ

Հինգշաբթի օրը ԱՄՆ-ի կործանիչները Սիրիայի օդային տարածքում գործողություն են իրականացրել Իրանի  Մահան ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի դեմ: ԱՄՆ-ի զինված ուժերը պնդում են, որ գործողությունն իրականացվել է Մահան ինքնաթիռը  ստուգելու համար, սակայն այդ հայտարարությունը  չի համոզել  ռազմական և անվտանգության փորձագետներին:

Այս քայլը ցույց է տալիս ամերիկացիների հուսահատության բարձրությունը, հատկապես զինվորականների համար, Արևմտյան Ասիայի տարածաշրջանում Սպիտակ տան նպատակներն ու քաղաքականությունն առաջ տանելու համար: Վերջին երեք տասնամյակում Արևմտյան Ասիայի տարածաշրջանը կարելի է համարել Սպիտակ տան անհաջողությունների և ձախողումների լաբորատորիա:

 

 

aysor.am

Որքա՞ն գումար է ԱՆ-ն ծախսել կորոնավիրուսի դեմ պայքարում. Ֆինանսական հաշվետվություն

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում  առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:Աղյուսակում ներաառված է բացառապես առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են բազմաթիվ այլ գերատեսչությունների կողմից։Պայմանավորված համավարակով՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր` 1,443,504,690:

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:

Աղյուսակում ներաառված է բացառապես առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են բազմաթիվ այլ գերատեսչությունների կողմից։

 

lragir.am

Ադրբեջանը մերժում է հրադադարի խախտումները վերահսկող մեխանիզմը. ՀՀ դեսպանը՝ Լիտվայի հանրային ռադիոյին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2015 թվականից ի վեր բազմիցս առաջարկել են Լեռնային Ղարաբաղում ևհայ-ադրբեջանական սահմանին կիրառել հրադադարի ռեժիմի խախտումները վերահսկող մեխանիզմներ, որոնք Հայաստանը ողջունել է, բայց Ադրբեջանը մինչ օրս մերժում է։ Այս մասին հայտարարել է Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանին հրահրված ագրեսիայի կապակցությամբ Լիտվայի հանրային ռադիոյի եթերում հանդես գալով մեկնաբանություններով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնաբանություններին անդրադարձել է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը՝ տեղեկացնելով, որ Տիգրան Մկրտչյանը Լիտվայի հանրային ռադիոյի հետ զրույցում նշել է, որ հաջող բանակցություններ կարելի է ապահովել միայն այն դեպքում, երբ կողմերը որոշեն հետապնդել նույն նպատակները։ «Յուրաքանչյուր հակամարտության մեջ, եթե դու ընտրում ես ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքը, չես կարող առաջընթաց ակնկալել բանակցություններում։ Մենք հավատում ենք, որ բանակցությունները պետք է հիմնված լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած լուծումների հիման վրա, որոնք Հայաստանը ողջունել է, իսկ Ադրբեջանը միշտ այս կամ այն պատճառաբանությամբ մերժել: Մեկ այլ պատճառ է Ադրբեջանից կողմից նավթադոլարներից ստացված եկամուտներով մեծ քանակի ռազմական սպառազինության ձեռքբերումը։ Սա երկրում ստեղծել է մոլորեցնող պատկեր, որ Ադրբեջանի ղեկավարներն այս հակամարտությունը կարող են լուծել ռազմական ճանապարհով: Ժամանակն է, որ բոլորը, բայց հատկապես սա վերաբերում է Ադրբեջանին, հասկանան, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- ասել է Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

 

armedia.am

Բուլղարիայում ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը

Բուլղարիայում արդեն 17-րդ օրը շարունակվում են բողոքի ակցիաները. ընդդիմության հազարավոր աջակիցներ կրկին հավաքվել են մայրաքաղաք Սոֆիայում՝ պահանջելով վարչապետ Բոյկո Բորիսովի և կառավարության ամբողջական կազմի հրաժարականը:

Ինչպես նշում է korrespondent.net-ը, կառավարությանը կոռուպցիայի համար մեղադրող ցուցարարները չեն հանդարտվում նույնիսկ նրանից հետո, երբ վարչապետը մի շարք վերանշանակումներ է արել կառավարությունում, փոխանցում է tert.am-ը:

Նրանք կառավարության շենքի ուղղությամբ լոլիկներ ու զուգարանի թղթեր են նետել: Բողոքի նմանատիպ ակցիաներ են տեղի ունեցել նաև մյուս քաղաքներում:

Նախօրեին Բուլղարիայի խորհրդարանը, որը մերժել է ընդդիմության ՝ կառավարությանն անվստահության քվե հայտնելու հինգ փորձերը, վավերացրել է վարչապետի՝ կառավարությունում վերանշանակումներ անելու ծրագիրը:

Բողոքի ակցիաները երկրում սկսվել են նրանից հետո, երբ ուժայինները խուզարկություն են անցկացրել ընդդիմությանն աջակցող և կառավարությանը քննադատած երկրի նախագահ Ռումեն Ռադևի գրասենյակում:

Ցուցարարները նախարարների կաբինետի հրաժարականից բացի պահանջում են նաև նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել:

 

armedia.am

ՀՀ-ում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունները հայտարարություն են տարածել

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը դատապարտում են խաղաղ հավաքների ու ցույցերի համընդհանուր սկզբունքներին ոչ համահունչ բռնության դրսևորումները։

Այս մասին հայտարարությունը տեղադրված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

«Միացյալ Նահանգներն ամենայն լրջությամբ է վերաբերում դիվանագիտական շինությունների պաշտպանության իր պարտավորությանը, և դրա ապահովման նպատակով մենք աշխատում ենք տվյալ վայրի իրավապահների հետ։ Խոսքի ազատությունն ու խաղաղ հավաքների իրավունքը պաշտպանված են ԱՄՆ Սահմանադրությամբ, սակայն բռնության դեպքերում համարժեք արձագանք կապահովվի իրավապահների կողմից։ Բոլոր ցուցարարներին կոչ ենք անում պահպանել հավաքների խաղաղ ընթացքը և հանդես բերել զսպվածություն»․-ասվում է հայտարարությունում: