Մամուլի տեսություն 30-07-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i123679-Մամուլի_տեսություն_30_07_2020
Իրանի վերջին ձեռքբերումներից է ամբողջությամբ անտեսանելի ձևով, առանց որևէ հարթակի կամ լրացուցիչ սարքավորումների, երկրի խորքից բալիստիկ հրթռիների արձակումը:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Հուլիս 30, 2020 14:16 Asia/Tehran

Իրանի վերջին ձեռքբերումներից է ամբողջությամբ անտեսանելի ձևով, առանց որևէ հարթակի կամ լրացուցիչ սարքավորումների, երկրի խորքից բալիստիկ հրթռիների արձակումը:

Մարդոմսալարի օրաթերթ

Աշխարհում առաջին անգամ Իրանը բալիստիկ հրթիռ է արձակել երկրի խորքից

ԻՀՊԿ ավիատիեզերկան ուժերի հրամանատարն անդրադառնալով «Մեծ մարգարե-14» համատեղ զորավարժության ընթացքում երկրի խորքից բալիստիկ հրթռիների արձակմանը, հայտարարել, որ բալիստիկ հրթռիների արձակումը կատարվել է ամբողջությամբ անտեսանելի ձևով,  առանց որևէ հարթակի կամ լրացուցիչ  սարքավորումների: 

ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի հրամանատար գեներալ Հաջիզադեն ասել է.«Գետնի տակ թաքնված հրթիռները հանկարծ արձակվում և հարվածում  են  թիրախներին»: 

 

Քեյհան օրաթերթ

Ամերիկացի զինծառայողները ԻՀՊԿ-ի զորավարժությունից վախենալով  ապաստան են գտել ԱՄԷ-ի «Ալ-Զաֆրա» ռազմաբազայում

Ամերիկյան լրատվական ցանցի լրագրողն անդրադառնալով  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նոր զորավարժությանը, հայտարարել է, որ ամերիկյան ինքնաթիռներն ապաստան են գտել  ԱՄԷ-ի «Ալ-Զաֆրա» ռազմաբազայում: 

 

Ջավան օրաթերթ

Չինաստան. Մեր համբերատարության պատճառով ԱՄՆ-ն ավելի համարձակ է դարձել

Չիանստանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը, մի կողմ թողնելով քաղաքավարությունը, սուր քննադատություններ է հնչեցնում Պեկինի դեմ:

Չինաստանի արտգործնախարարը նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգների նկատմամբ հանդուրժողականությունը չի նպաստի անվտանգության հաստատմանը, այլ միայն Վաշինգտոնին կդարձնի ավելի համարձակ: «Բոլոր ժողովուրդները պետք է դիմակայեն միակողմանի քաղաքականության ըև հեգեմոնիկ գործողություններին ու պաշտպանեն համաշխարհային խաղաղությունն ու զարգացումը»:

 

Քեյհան օրաթերթ

Foreign policy. Սկսվել է հակաամերիկյան դարը

Ամերիկյան արտաքին քաղաքականության հանդեսը կարծում է, որ այն դարը, որը ամերիկացիները անվանել են նոր ամերիկյան դար, իրականում եղել է հակաամերիկյան դարի սկիզբ:

Ստեֆանի Ուոլթը Foreign policy-ում գրել է. «Հին աշխարհակարգը, որը ձևավորվել է Միացյալ Նահանգների ղեկավարության ներքո, այժմ փլուզվել է և այն ինչն կփոխարինի նրան այն է, որ պետք է պետք աշխարհին և ԱՄՆ-ին: Ամերիկյան դարի սյունի առաջին փլուզումը տեղի ունեցավ ռազմական ոլորտում: ԱՄՆ-ի ներխուժումը Իրաք, պատժամիջոցները, խոշտանգումները Գվանտանամոյի կալանավայրում և այլ գործողություններ, որոնք բոլորը խախտեցին Ժնևյան կոնվենցիաները, քաղաքացիներին լրտեսելը `հանուն ազգային անվտանգության, որը թուլացրեց ամերիկյան իշխանությունը:

Երկրորդ հիմնասյունը տնտեսական փլուզումն էր, իսկ վերջին հիմնասյունը ամերիկյան ժողովրդավարությունն էր:

 

aravot.am

ՀՀ վարչապետի որոշումներով՝ աշխատանքից ազատվել են Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակի 12 պաշտոնյաներ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 23-րդ հոդվածի 6-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի հաշվառման և տեղեկատվական վերլուծությունների վարչության պետ Վաղինակ Անուշավանի Վարդանյանին 2020 թվականի հուլիսի 28-ից ազատել զբաղեցրած պաշտոնից։

 

aysor.am

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածներների թիվը գերազանել է 17 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 17 029 155-ը: Համավարակը գրավել է 188 երկիր, հայտնում է Ջոնս Հոփկինսի համալսարանը: Մեկ օրում վարակվել է 210 460 մարդ:

Համավարակի ամբողջ ընթացքում աշխարհում կորոնավիրուսով է վարակվել է 16 682 030 մարդ, մահացել՝ 347 124-ը: Ապաքինվել է մոտ 10 միլիոն մարդ:

Միացյալ Նահանգներն առաջատար է վարակման դեպքերի ընդհանուր և օրական ցուցանիշով: Երկրորդ տեղում Բրազիլիան է, այնուհետև՝ Հնդկաստանը:

lragir.am

Հայաստանի կառավարությունն արտոնություններ է տվել ներդրումային ծրագրերի

ՀՀ կառավարությունը բավարարել է «Ալեքս ֆաբրիկա» ՍՊԸ-ի ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Ընկերությունը  ներմուծվող ապրանքներն  օգտագործելու է հագուստի  արտադրության համար՝ իրականացնելով 300 մլն դրամի ներդրում: Ներկայումս առկա է 116 աշխատատեղ, կստեղծվի ևս 30 նոր աշխատատեղ` 115,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 500 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 300 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 23.5 մլն դրամ:

Ներկայումս առկա է 1 աշխատատեղ, ծրագրի շրջանակում կստեղծվի  6 հիմնական և 40 ժամանակավոր նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալը կազմելու է շուրջ 249 մլն դրամ:  Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 286.3 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 28 մլն դրամ:

 

aysor.am

Տեխասում հեղուկ գազի պահեստում պայթյուն է որոտացել

Ամերիկյան Տեխաս նահանգում հեղուկացված բնական գազի Lone Star արտադրական ձեռնարկությունում պայթյուն է որոտացել, հայտնում է Houston Chronicle-ը։

Պայթյունը տեղի է ունեցել Մոնտ-Բելվիե քաղաքում գտնվող բնական գազի պահեստում։

Պայթյունին հաջորդել է ուժեղ հրդեհը:

Վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում։

 

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/https://twitter.com/radio_armenianhttps://www.reddit.com/user/armradio/https://urmedium.com/c/armenianradio