Մամուլի տեսություն 2-8-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i123789-Մամուլի_տեսություն_2_8_2020
ԱՄՆ-ում կա 50 միլիոն գործազուրկ, 41 միլիոն քաղցած և միք նաի միլիոն տեղահանված
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 02, 2020 12:53 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 2-8-2020

ԱՄՆ-ում կա 50 միլիոն գործազուրկ, 41 միլիոն քաղցած և միք նաի միլիոն տեղահանված

Քեյհան օրաթերթ

ԱՄՆ-ում կա 50 միլիոն գործազուրկ, 41 միլիոն քաղցած և միք անի միլիոն տեղահանված

 

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ասել է, որ ԱՄՆ-ի ժողովուրդը սոված և գործազուրկ է և   երկու կուսակցություններին կոչ է արել միավորվել՝  ստեղծված ճգնաժամը լուծելու համար: 

َՄՄՆ-ում գործազրկության, անօթևանության և սովի վիճակի վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունները ցույց են տալիս, որ Փելոսիի մտահոգությունը տեղին է: Կորոնավիրուսի հետևանքով, ԱՄՆ-ում կա ավելի քան 54 միլիոն գործազուրկ:

ԱՄՆ սենատոր Բերնի Սանդերսը, նշելով, որ ԱՄՆ տնտեսությունը թուլանում է, ասել է. «30 միլիոն ամերիկացի աշխատողներ չեն կարողանում  երկարաձգել իրենց գործազրկության նպաստները»:

Ոչ բավարար քանակությամբ սնունդ ունենալը նույնպես ավելացել է ԱՄՆ գործազրկության ճգնաժամին:

 

Խոռասան օրաթերթ

Իրանում ձերբակալվել է ԱՄՆ-ում տեղակայված ահաբեկչական խմբավորման ղեկավարը

Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են ԱՄՆ-ում տեղակայված «Թոնդար» ահաբեկչական խմբավորման ղեկավարին: Նա Միացյալ Նահանգներից ղեկավարում էր Իրանում կազմակերպված դիվերսիոն գործողությունները և   ձերբակալվել է Իրանի անվտանգության ուժերի հատուկ գործողությունների արդյունքում:

BBC- ն նրան ներկայացրել է որպես «Իրանի թագավորական հասարակության նախագահ», որը բնակվում էր Միացյալ Նահանգներում:

Թոնդար ահաբեկչական խմբավորման առաջնորդին ձերբակալելու Իրանի անվտանգության ուժերի գործողության մանրամասները չեն հրապարակվել:

Շարմահդը 2008 թ.-ին կազմակերպել էր Շիրազի  հոսեյնիեյի ահաբեկչական պայթյունը, որի հետևանքով զոհվեց 14 և վիրավորվեց 215 մարդ:

 

Էբթեքար օրաթերթ

Իսլամական գեղագրությունը գուցե չի  պատկանում որոշակի երկրի, սակայն վերջերս լուրեր են տարածվել, որ Թուրքիան մտադիր է այս արվեստը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցել իր անունով: Սակայն Իրանի գեղագրության վարպետներից շատերը  բողոքել են Թուրքիայի այդ քայլի դեմ:

 

Իրան օրաթերթ

Իսրայելը կանգնած է երկընտրանքի առջև

Բյուջեի շուրջ ծագած վեճի պատճառով, Սիոնիստական ​​ռեժիմի կոալիցիոն կառավարությունը կանգնած է երկընտրանքի առջև, այսինքն՝  կամ պետք է հաստատի մեկ տարվա բյուջեն կամ խորհրդարանական  նոտ ընտրություններ անցկացնի:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահում իր մերձավորներին ասել է, որ պատրաստ չէ տեղի տալ կառավարության որոշմանը և պնդում է հաստատել մեկ տարվա բյուջեն: Հակառակ նրան Իսրայելի կոալիցիոն կառավարության պատերազմի նախարար Բենի Գանցը կոչ է արել հաստատել երկու տարվա բյուջեն: 

Հաղորդման համաձայն  Գանցը կողմ է չորրորդ անգամընտրություններ  անցկացնել Իսրայելում:

 

aysor.am

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածներների թիվը գերազանել է 17.5 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 17.5 միլիոնը: Համավարակը տարածվել է 188 երկրներում, հայտնում է Ջոնս Հոփկինսի համալսարանը: Մեկ օրում վարակվել է 353 243 մարդ:

Համավարակի ամբողջ ընթացքում աշխարհում կորոնավիրուսով է վարակվել է 17 594 541 մարդ, մահացել՝ 679 487-ը:Ապաքինվել է ավելի քան 11 միլիոն մարդ:

Lragir.am

ԱՄԷ-ի արտգործնախարարը Թուրքիային կոչ է արել չմիջամտել արաբական երկրների գործերին

Արաբական Միացյալ Էմիրությունների Արտաքին գործերի պետական նախարար Անվար Գարգաշը հայտարարել է, որ Թուրքիան չպետք է միջամտի արաբական երկրների գործերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը, նշելով, որ նախարարն այս հայտարարությամբ արձագանքել է Լիբիայում ԱՄԷ-ի գործողությունների վերաբերյալ Թուրքիայի պաշտպանության նախարարի հնչեցրած մեկնաբանություններին:

Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ թուրք նախարարը քննադատություն է հնչեցրել Լիբիայում ԱՄԷ-ի գործողությունների վերաբերյալ:

Արաբական Միացյալ Էմիրությունները Եգիպտոսի և Ռուսաստանի հետ միասին աջակցում է լիբիական ազգային բանակի հրամանատար, գեներալ Խալիֆ Հաֆթարին, որի մարտիկները մարտնչում են Տրիպոլիում կառավարական ուժերի դեմ: Թուրքիան աջակցում է Տրիպոլիի կառավարությանը։

«Հարաբերությունները չեն կառավարվում սպառնալիքներով, և մեր օրերում գաղութատիրական մոլորությունները տեղ չունեն»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Գարգաշը:

 

news.am

Երեւանի նախկին փոխքաղաքապետին մեղադրանք է առաջադրվել

Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին և քաղաքապետարանի ենթակայության տակ գործող ընկերության նախկին տնօրեն  Գևորգ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից։

Նիկոյանին ու Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել նույն քրգործի շրջանակներում։ Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել նրանց կալանավորելու մասին։

ՀՔԾ-ից հայտնեցին նաև, որ առաջիկայում լրացուցիչ տեղեկություն կհայտնեն մեղադրանքների վերաբերյալ։

 

aysor.am

Ֆրանսիայում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ

Ֆրանսիայի արևելքում գտնվող Սոնա-ի-Լուարա դեպարտամենտ բարերից մեկի մոտ կանգնած մարդիկ ուրբաթ երեկոյան վրաերթի են ենթարկվել, կա 13 վիրավոր, հայտնում են տեղական իշխանությունները:

Կեսգիշերից հետո Վենզելի փոքրիկ համայնքի բարում կոնֆլիկտի ժամանակ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել այն մարդկանց, որոնք կանգնած էին այս հաստատության մոտ:

Ինչպես պարզվել է, վարորդը հարբած է եղել, դեպքից հետո ոստիկանությունը նրան բերման է ենթարկել: Տեղում աշխատում էին հրշեջները, փրկարարներն ու ժանդարմները:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

 

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio