Մամուլի տեսություն 2-8-2020
ԱՄՆ-ում կա 50 միլիոն գործազուրկ, 41 միլիոն քաղցած և միք նաի միլիոն տեղահանված
Քեյհան օրաթերթ
ԱՄՆ-ում կա 50 միլիոն գործազուրկ, 41 միլիոն քաղցած և միք անի միլիոն տեղահանված
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ասել է, որ ԱՄՆ-ի ժողովուրդը սոված և գործազուրկ է և երկու կուսակցություններին կոչ է արել միավորվել՝ ստեղծված ճգնաժամը լուծելու համար:
َՄՄՆ-ում գործազրկության, անօթևանության և սովի վիճակի վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունները ցույց են տալիս, որ Փելոսիի մտահոգությունը տեղին է: Կորոնավիրուսի հետևանքով, ԱՄՆ-ում կա ավելի քան 54 միլիոն գործազուրկ:
ԱՄՆ սենատոր Բերնի Սանդերսը, նշելով, որ ԱՄՆ տնտեսությունը թուլանում է, ասել է. «30 միլիոն ամերիկացի աշխատողներ չեն կարողանում երկարաձգել իրենց գործազրկության նպաստները»:
Ոչ բավարար քանակությամբ սնունդ ունենալը նույնպես ավելացել է ԱՄՆ գործազրկության ճգնաժամին:
Խոռասան օրաթերթ
Իրանում ձերբակալվել է ԱՄՆ-ում տեղակայված ահաբեկչական խմբավորման ղեկավարը
Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են ԱՄՆ-ում տեղակայված «Թոնդար» ահաբեկչական խմբավորման ղեկավարին: Նա Միացյալ Նահանգներից ղեկավարում էր Իրանում կազմակերպված դիվերսիոն գործողությունները և ձերբակալվել է Իրանի անվտանգության ուժերի հատուկ գործողությունների արդյունքում:
BBC- ն նրան ներկայացրել է որպես «Իրանի թագավորական հասարակության նախագահ», որը բնակվում էր Միացյալ Նահանգներում:
Թոնդար ահաբեկչական խմբավորման առաջնորդին ձերբակալելու Իրանի անվտանգության ուժերի գործողության մանրամասները չեն հրապարակվել:
Շարմահդը 2008 թ.-ին կազմակերպել էր Շիրազի հոսեյնիեյի ահաբեկչական պայթյունը, որի հետևանքով զոհվեց 14 և վիրավորվեց 215 մարդ:
Էբթեքար օրաթերթ
Իսլամական գեղագրությունը գուցե չի պատկանում որոշակի երկրի, սակայն վերջերս լուրեր են տարածվել, որ Թուրքիան մտադիր է այս արվեստը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցել իր անունով: Սակայն Իրանի գեղագրության վարպետներից շատերը բողոքել են Թուրքիայի այդ քայլի դեմ:
Իրան օրաթերթ
Իսրայելը կանգնած է երկընտրանքի առջև
Բյուջեի շուրջ ծագած վեճի պատճառով, Սիոնիստական ռեժիմի կոալիցիոն կառավարությունը կանգնած է երկընտրանքի առջև, այսինքն՝ կամ պետք է հաստատի մեկ տարվա բյուջեն կամ խորհրդարանական նոտ ընտրություններ անցկացնի:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահում իր մերձավորներին ասել է, որ պատրաստ չէ տեղի տալ կառավարության որոշմանը և պնդում է հաստատել մեկ տարվա բյուջեն: Հակառակ նրան Իսրայելի կոալիցիոն կառավարության պատերազմի նախարար Բենի Գանցը կոչ է արել հաստատել երկու տարվա բյուջեն:
Հաղորդման համաձայն Գանցը կողմ է չորրորդ անգամընտրություններ անցկացնել Իսրայելում:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածներների թիվը գերազանել է 17.5 միլիոնը
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 17.5 միլիոնը: Համավարակը տարածվել է 188 երկրներում, հայտնում է Ջոնս Հոփկինսի համալսարանը: Մեկ օրում վարակվել է 353 243 մարդ:
Համավարակի ամբողջ ընթացքում աշխարհում կորոնավիրուսով է վարակվել է 17 594 541 մարդ, մահացել՝ 679 487-ը:Ապաքինվել է ավելի քան 11 միլիոն մարդ:
ԱՄԷ-ի արտգործնախարարը Թուրքիային կոչ է արել չմիջամտել արաբական երկրների գործերին
Արաբական Միացյալ Էմիրությունների Արտաքին գործերի պետական նախարար Անվար Գարգաշը հայտարարել է, որ Թուրքիան չպետք է միջամտի արաբական երկրների գործերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը, նշելով, որ նախարարն այս հայտարարությամբ արձագանքել է Լիբիայում ԱՄԷ-ի գործողությունների վերաբերյալ Թուրքիայի պաշտպանության նախարարի հնչեցրած մեկնաբանություններին:
Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ թուրք նախարարը քննադատություն է հնչեցրել Լիբիայում ԱՄԷ-ի գործողությունների վերաբերյալ:
Արաբական Միացյալ Էմիրությունները Եգիպտոսի և Ռուսաստանի հետ միասին աջակցում է լիբիական ազգային բանակի հրամանատար, գեներալ Խալիֆ Հաֆթարին, որի մարտիկները մարտնչում են Տրիպոլիում կառավարական ուժերի դեմ: Թուրքիան աջակցում է Տրիպոլիի կառավարությանը։
«Հարաբերությունները չեն կառավարվում սպառնալիքներով, և մեր օրերում գաղութատիրական մոլորությունները տեղ չունեն»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Գարգաշը:
Երեւանի նախկին փոխքաղաքապետին մեղադրանք է առաջադրվել
Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին և քաղաքապետարանի ենթակայության տակ գործող ընկերության նախկին տնօրեն Գևորգ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից։
Նիկոյանին ու Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել նույն քրգործի շրջանակներում։ Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել նրանց կալանավորելու մասին։
ՀՔԾ-ից հայտնեցին նաև, որ առաջիկայում լրացուցիչ տեղեկություն կհայտնեն մեղադրանքների վերաբերյալ։
Ֆրանսիայում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ
Ֆրանսիայի արևելքում գտնվող Սոնա-ի-Լուարա դեպարտամենտ բարերից մեկի մոտ կանգնած մարդիկ ուրբաթ երեկոյան վրաերթի են ենթարկվել, կա 13 վիրավոր, հայտնում են տեղական իշխանությունները:
Կեսգիշերից հետո Վենզելի փոքրիկ համայնքի բարում կոնֆլիկտի ժամանակ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել այն մարդկանց, որոնք կանգնած էին այս հաստատության մոտ:
Ինչպես պարզվել է, վարորդը հարբած է եղել, դեպքից հետո ոստիկանությունը նրան բերման է ենթարկել: Տեղում աշխատում էին հրշեջները, փրկարարներն ու ժանդարմները:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio