Մամուլի տեսություն 06-08-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i123959-Մամուլի_տեսություն_06_08_2020
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ողբերգության հիմնական պատճառը նավահանգստի պահեստներից մեկում մոտ 2750 տոննա ամոնիում նիտրատի պայթյունն էր, բայց այս մահացու միջադեպի շատ ասպեկտներ դեռևս անհայտ են:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Օգոստոս 06, 2020 13:15 Asia/Tehran

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ողբերգության հիմնական պատճառը նավահանգստի պահեստներից մեկում մոտ 2750 տոննա ամոնիում նիտրատի պայթյունն էր, բայց այս մահացու միջադեպի շատ ասպեկտներ դեռևս անհայտ են:

Քեյհան օրաթերթ

Սարսափելի պայթյուն Բեյրութում. դժբախտ պատահա՞ր  թե՝ հանցագործություն

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը ցնցվել է երեքշաբթի երեկոյան վերջին ժամերին տեղի ունեցած պայթյունի հետևանքով, որի ցնցումը էր զգացվել է  Լիբանանի հարևան երկրներում:

Պայթյունը տեղի է ունեցել Բեյրութի նավահանգստի պահեստում գտնվող մոտ 2750  նիտրատ ամոնիում նյութի պատճառով, որը գտնվում էր պահեստներցի մեկում:

Կարևոր հարցն այն է՝  պայթյունը պատահա՞ր էր, թե՝ դիտավորություն: ISNA- ի հաղորդման համաձայն, Դոնալդ Թրամփը Բեյրութի պայթյունը բնութագրել է որպես «սարսափելի գրոհ» և մի քանի անգամ կրկնել է հարձակում բառը: Այս հայտարարությունները մերժվել են ինչպես Պենտագոնի, այնպես էլ ԱՄՆ-ում Լիբանանի դեսպանատան կողմից: Լիբանանը ասում է, որ դեռ վաղ է մեկնաբանել այդ հարցը:

 

Իրան օրաթերթ

ձախողման և անարդյունավետության մասին պատմության աղավաղումը 

Ոչ միայն Թրամփի անկանխատեսելիությունն և ՀԳՀԾ-ից դուրս գալու նրա որոշումն էր, որ վնասեց Իրանի  ազգային շահերը: Նրա հակաիրանական մոտեցումները, որ իշխում էշեն Վաշինգտոնում, պատճառ են դարձել, որպեսզի վերջին երեք տարիների ընթացքում մեծանան ԱՄՆ-ի ճնշումները Իրանի վրա:  Թրամփի վարչակազմը ներկայացնում է Միացյալ Նահանգների առավել հակաիրանական քաղաքականությունը: Անկախ նրանից թե Թեհրանում ինչ իշխանություն է տիրում, Վաշինգտոնի քաղաքականությունը վտանգում է Իրանի, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:

 

Համշահրի օրաթերթ

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 700 000-ը

Օգոստոսի 6-ին աշխարհում կորոնավիրուսից մահացության դեպքերի թիվը գերազանցել է 700 000-ը և մահացածների առումով ԱՄՆ-ը, Բրազիլիան, Հնդկաստանը և Մեքսիկան առաջին երկրներից են: Անցած երկու շաբաթվա տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր 24 ժամում, կորոնավիրուսից մահանում է  գրեթե  5900 մարդ: Սա հավասար է մեկ ժամում 247 մահվան կամ մեկ անձ յուրաքանչյուր 15 վայրկյանում:

 

Իրան օրաթերթ

Թրամփ. Նրանք ցանկանում են շների և կատուների անունները առցանց քվեարկության մեջ դնել

 

«Axius» - ի լրագրող Ջնաթան Սուանի հետ հեռուստատեսային հարցազրույցում Դոնալդ Թրամփը իրենից ներկայացրեց ամեն տեսակ պատկերներ, բացառությամբ իր երկրում իշխող նախագահի իմիջը:

ԱՄՆ-ի շատ նահանգներում կորոնավիրուսի պատճառով հաստատված արտակարգ դրությունը մարդկանց արգելելու է ընտրություններին գնալ ընտրատեղամասեր և նրանք ստիպված կլինեն իրենց քվեաթերթիկները էլեկտրոնային փոստով ուղարկել ՆԳՆ մասնաճյուղերին: Հնարավոր է, որ ձայների առնվազն 40% -ը ուղարկվի և հաշվարկվի, և սա աննախադեպ կլինի ոչ միայն ԱՄՆ-ի ընտրությունների պատմության մեջ, այլև ամբողջ աշխարհում:

Թրամփն ասել է. «Պատկերացրեք, որ այս ձևով ուղարկվում են միլիոնավոր քվեաթերթիկներ և այս  շների և կատուների անունները փոխարինվում են մարդկանց անուներով»: 

 

lragir.am

ԵՀ-ն ավելի քան 33 մլն եվրո Է տրամադրել Լիբանանին Բեյրութի պայթյունի կապակցությամբ

Եվրահանձնաժողովը (ԵՀ) ավելի քան 33 միլիոն եվրո Է տրամադրել Լիբանանին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքների հաղթահարման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԵՀ-ի հայտարարության մեջ, որը վերաբերում Է Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի հետ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյանենի հեռախոսազրույցի արդյունքներին:

«Եվրահանձնաժողովն ավելի քան 33 միլիոն եվո Է մոբիլիզացնում անհետաձգելի կարիքների, բժշկական աջակցության եւ սաքավորումների, ինչպես նաեւ (Բեյրութի) կրիտիկականորեն կարեւոր ենթակառուցվածքի պաշտպանության համար: Եվրահանձնաժողովը կքննարկի հետագա օժանդակության հարցը՝ կախված հումանիտար կարիքների ընթացիկ գնահատումից»,- նշված Է այնտեղ:

Ֆոն դեր Լյայենն «առանձնապես նշել Է փորձագետների եւ սարքավորանքի մոբիլիզացման հնարավորությունը լայնընդգրկուն վնասը գնահատելու եւ վտանգավոր քիմիական նյութերի հետ վարվելու գործում»: «Դա կարող Է կարեւոր նշանակություն ուենանալ ոչ միայն քաղաքացիական կառույցների, այլեւ Բեյրութի նավահանգստի վերականգնման համար»,- ասված Է հայտարարուկթյան մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

news.am

ՀՀ կառավարությունը կանգնած է Բեյրութի մեր հայրենակից քույրերի և եղբայրների կողքին. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ցանկանում եմ ցավակցել մահացածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորվածներին: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Լիբանանը Հայաստանին ամենամոտ բարեկամների շարքում է: Մեր երկու երկրներն ու ժողովուրդները կապված են պատմական և մշակութային բազմաթիվ թելերով: Բեյրութը հանդիսացել է քսաներորդ դարի հայկական սփյուռքի մայրաքաղաքը: Տասնամյակներ շարունակ Բեյրութն է եղել սփյուռքի կրոնական, քաղաքական և մշակութային կյանքի էպիկենտրոնը: Այն առ այսօր պահպանում է իր եզակի նշանակությունը և հսկայական դերակատարումը որպես Մերձավոր Արևելքում հայկական ներկայության կարևորագույն կենտրոն: Այս դժվարին պահին մենք չենք կարող անտարբեր մնալ Լիբանանի եղբայրական ժողովրդի և Բեյրութի հայկական համայնքի կարիքների նկատմամբ: Հայաստանի Հանրապետությունը օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամությունն է հայտնել այդ քաղաքին պատուհասած ողբերգության հետևանքները հաղթահարելու գործում: Մենք ուժերի ներածի չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին: ՀՀ կառավարությունը, ԱԳՆ-ի և սփյուռքի հանձնակատարի գրասենյակի  միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության և համայնքային կառույցների հետ: Հստակեցվում են հիմնական կարիքները, որոնց շրջանակներում էլ ՀՀ կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ ինչպես կառավարական, այնպես էլ համայնքային մակարդակով»,- ասաց նա:

aravot.am

Հայաստանը և Ադրբեջանը 20-րդ դարի վերջից գտնվում են հակամարտության մեջ, ինչը հանգեցրել է լրջագույն ճգնաժամի և խլել է բազմաթիվ մարդկային կյանքեր. Մեքսիկայի Պատգամավորների պալատի հանձնաժողով

 

Միավորված Ազգերի Կազմակերպությունն (ՄԱԿ) իր ստեղծման օրվանից, արդեն 75 տարի, կոչ է ուղղել անդամ պետություններին հակասությունների լուծումը գտնելու խաղաղ միջոցներով, միջազգային իրավունքի հիման վրա։ ՄԱԿ-ն իր կանոնադրությամբ` որպես իր ամենակարևոր սկզբունքներից մեկը, հաստատեց «խաղաղության պահպանումը և միջազգային անվտանգությունը»։ Հայաստանը և Ադրբեջանը 20-րդ դարի վերջից գտնվում են հակամարտության մեջ, ինչը հանգեցրել է լրջագույն ճգնաժամի և խլել է բազմաթիվ մարդկային կյանքեր։ 2020 թվականի փետրվարին, Մյունխենում Անվտանգության 56-րդ համաժողովին կողմերի միջև հաշտեցման նոր փորձ արվեց։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստարկներ փոխանակեցին հակամարտության հնարավոր լուծման ուղղությամբ։ Անկասկած, հուլիսի 12-ից սկիզբ առած երկուստեք հարձակումների պատճառով վերսկսվեց երկու պետությունների միջև դիմակայությունը։

64-րդ գումարման Օրենսդիր մարմնի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հստակ կոչ է հղում Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ Միավորված Ազգերի Կազմակերպության շրջանակներում ընդունված բանաձևերի հիման վրա առաջնությունը տալով բնակչության բարեկեցությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/https://twitter.com/radio_armenianhttps://www.reddit.com/user/armradio/https://urmedium.com/c/armenianradio