Մամուլի տեսություն 09-08-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i124077-Մամուլի_տեսություն_09_08_2020
Երեքշաբթի օրը Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է ներկայացնելու Իրանի սպառազինական էմբարգոն երկարաձգելու մասին բանաձևը: Դիվանագիտական ​​աղբյուրները կանխատեսում են, որ բանաձևը տապալվելու է, և նույնիսկ Ռուսաստանն ու Չինաստանը վետոյի չեն դնի բանաձևը:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Օգոստոս 09, 2020 14:12 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 09-08-2020

Երեքշաբթի օրը Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է ներկայացնելու Իրանի սպառազինական էմբարգոն երկարաձգելու մասին բանաձևը: Դիվանագիտական ​​աղբյուրները կանխատեսում են, որ բանաձևը տապալվելու է, և նույնիսկ Ռուսաստանն ու Չինաստանը վետոյի չեն դնի բանաձևը:

Մարդոմսլարի օրաթերթ

ԱՄՆ-ի պարտությունը Անվտանգության խորհրդում

Միավորված ազգերի կազմակերպության դիվանագիտական ​​աղբյուրները ընդգծել են, որ Իրանին զենքի էմբարգոն երկարաձգելու մասին ԱՄՆ-ի  առաջարկած բանաձևը չի քննարկվի հաջորդ երեքշաբթի օրը Անվտանգության խորհրդում և կմերժվի խորհրդի նիստում:

AFP- ի հաղորդման համաձայն,  ՄԱԿ-ի դիվանագետներն ընդգծել են, որ ԱՄՆ բանաձևին ընդդիմությունն այնքան մեծ էր, որ Վաշինգտոնը նույնիսկ չի կարող ապահովել  անհրաժեշտ ինը ձայնը և Մոսկվան ու Պեկինը նույիսկ ստիպված չեն լինի վետո դնել առաջարկվող բանաձևի վրա:

 

Քեյհան օրաթերթ

Մակրոն. Լիբանանի պաշտպանը կամ Բեյրութի հանցագործության մեջ կասկածվողների հանցակիցը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Բեյրութի պայթյունից երկու օր անց մեկնեց Բեյրութ:   «Ռոյթերս» գործակալության հաղորդմամբ,  Մակրոնը հայտարարել է, որ Լիբանանի ժողովրդին ցուցաբերվող օգնությունը  կտրամադրվի վիայն  այն մարդկանց, ովքեր «մաքուր ձեռքեր» ունեն: Նա խոսում է այն օգնության մասին, որը ներկայումս միայն  խոստում և չի մանրամասնել,  թե կոռումպացվածներ ասելով ում նկատի ունի:

 

Շարղ օրաթերթ

Բաքվի և Երևանի միջնորդությունը Իրանի շահերից չի բխում

Ռուսաստանի և Կովկասյան տարածաշրջանի փորձագետ Բահրամ Ամիրահամդյանն ասել է, որ  ղարաբաղյան հիմնահարցը լուծում չունի նշել է, որ դեմ է Իրանի միջնորդության առաջարկին: 

Նա ասել է, որ Իրանը կարող է լուծում գտնել այն խնդրի համար , որը ծագել է լարվածության սրացումից:

Նա ասել է, «Եթե հարևան երկրները ցանկանում են միջնորդել, ապա լուրջ խնդիրներ կառաջանան: Օրինակ Ռուսաստանը, որպես երկու կողմերի հետ սերտ կապ ունեցող երկիր և Հայաստանի ռազմավարական դաշնակից, եթե գա այն եզրակացության, որ Ղարաբաղը կհասնի մի կողմին, մյուս կողմը կլինի միջնորդի թշնամին: Նրանք կասեն, որ միջնորդը արել է մի բան, որ տարանջատել է մեր հողը: Եթե միջնորդությունը ​​կատարվի Իրանի կողմից, որը երկու կողմերի հետ ընկերական հարաբերություններ ունի,  և Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միանալու կամ ճանաչվել որպես անկախ պետություն, Իրանի հետ ադրբեջանցիների թշնամությունը կվերսկսվի»:

 

Աֆթաբե Յազդ օրաթերթ

Աբրամսը՝ ավելի հակաիրանական, առավել ծայրահեղական և անհաջող

Մի օր նա կոչ է անում  պահպանել համաշխարհային միասնությունը Իրանի վրա զենքի էմբարգոն ծարունակելու համար, իսկ հաջորդ օրը՝ երկխոսություն սկսել  Իրանի և Միացյալ Նահանգների միջև: Վերջերս նույնիսկ եվրոպացիները նրան լուրջ չեն ընդունել և քանի որ նրանք գիտակցում էին, որ Պոմպեոյի և Թրամփի միջև եղած վեճն այնքան մեծ է, որ Բրայան Հուքը համարյա լուրջ չի ընդունվել Սպիտակ տան ուժային հարաբերություններում: Երբ Հուքիի հեռանալու և Աբրամս ժամանելու լուրը հայտարարվեց,  ոչինչ չփոխվեց: Լրատվամիջոցները սառը և չեզոք արձագանքեցին այս փոփոխությանը: 

Իրանի հարցով ԱՄՆ-ի պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը հրաժարվել է իր պաշտոնից և նրան փոխարինել է Էլլիոթ Աբրամսը:

 

Lragir.am,

Բելառուսում նախագահի ընտրության վերջին օրն է

Այսօր Բելառուսում նախագահի ընտրության վերջին օրն է։ Քվեարկությունն ընթանում է արդեն 5 օր, մասնակցել է ընտրողների 41,7 տոկոսը։ Ալեքսանդր Լուկաշենկոն երկիրը ղեկավարում է արդեն 26 տարի։ Նրա գլխավոր մրցակիցը Սվետլանա Տիխանովսկայան է, որը բոլորի համար անսպասելի մեծ աջակցություն է ստացել բելառուսների կողմից, հավաքելով հսկայական հանրահավաքներ։ Ընտրության նախօրեին, ըստ ԶԼՄ-ների, նա թաքնվել է անվտանգության նկատառումներով։

Լուկաշենկոն նախապես ձերբակալել է ընդդիմադիր շատ գործիչների, իսկ նախընտրական արշավը ինչպես կառուցել է Բելառուսի դեմ դավադրության, գունավոր հեղափոխության եւ նման թեզերի քարոզչության վրա։ Մինսկում ձերբակալվել են նաեւ ռուսական Վագների գրոհայինները, որոնց Լոեւկաշենկոն կասկածում է իր դեմ մահափորձ կազմակերպելու համար։ Նախօրեին էլ համացանցում հայտնվել էր հետընտրական ակցիաների պլանը։

orakarg.com

Գերմանիան 10 միլիոն եվրո կտրամադրի Լիբանանին՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքները վերացնելու համար

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Գերմանիան Լիբանանին կտրամադրի 10 միլիոն եվրո որպես անհապաղ օգնություն՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքները վերացնելու համար:

Ըստ նրա՝ Բեյրութի բնակիչներն օգնության կարիք ունեն:

«Ես շատ ուրախ եմ, որ այսօր ԳԴՀ կառավարության կողմից կարող եմ խոստանալ լրացուցիչ 10 միլիոն եվրո», – ասել է Մաասը:

Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ Լիբանանը մինչ աղետն էլ լուրջ խնդիրներ ուներ: Նախարարը կարծում է, որ երկրին անհրաժեշտ են բարեփոխումներ՝ կայուն փոխակերպումների համար:

Մաասը նաև կոչ է արել Լիբանանի իշխանություններին թափանցիկ կերպով կազմակերպել պայթյունի պատճառների հետաքննություն:

aravot.am

ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը

ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմը՝ բաղկացած 32 անդամից: Ըստ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է բուհի պրոֆեսորադասախոսական կազմից և սովորողներից, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից առաջադրած կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներից ու ԵՊՀ-ի հետ համագործակցող գործատուներից՝ 25-ական տոկոս համամասնությամբ: Հիշեցնենք, որ ԵՊՀ գիտական խորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուներին, իսկ ԵՊՀ ՈւԽ-ն՝ նույն ընթացակարգով ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներին: Հիշեցնենք, որ Հոգաբարձուների խորհուրդն ընտրում է ԵՊՀ ռեկտորին, քննարկում և հաստատում է ԵՊՀ բյուջեն, զարգացման ռազմավարական ծրագիրը, լսում և գնահատում է բուհի տարեկան գործունեության վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը, հաստատում է ԵՊՀ կառուցվածքը, հաստիքացուցակը և իրականացնում կանոնադրությամբ սահմանված այլ գործառույթներ:

 

Lragir.am,

Բեյրութում ցուցարարները զբաղեցրել են ԱԳՆ շենքը և հեղափոխության շտաբ հռչակել

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ցուցարարներն իրենց վերահսկողության տակ են վերցրել ԱԳՆ շենքը, հայտնում է LBCI հեռուստաընկերությունը: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են կառավարության հրաժարականը: Նրանք ԱԳՆ շենքը հայտարարել են հեղափոխության շտաբ:

Ցուցարարների հետ բանակցությունների համար անվտանգության ծառայության աշխատակիցները մտել են շենք:

Ոստիկանների և ցուցարարների բախման հետևանքով ավելի քան 30 ցուցարարներ տեղափոխվել են հիվանդանոցներ:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio