Մամուլի տեսություն 10․08․2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i124114-Մամուլի_տեսություն_10_08_2020
Միացյալ Նահանգներում շարունակվում են հակառասիստական ​​ցույցերը: Բողոքարարներն իրենց երկրի դրոշի հրկիզման մասին ասում են.«Մենք հրկիզել ենք ԱՄՆ-ի դրոշը, մենք ուզում ենք հեղափոխություն անելով փրկվել այդ համակարգից»:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Օգոստոս 10, 2020 14:08 Asia/Tehran

Միացյալ Նահանգներում շարունակվում են հակառասիստական ​​ցույցերը: Բողոքարարներն իրենց երկրի դրոշի հրկիզման մասին ասում են.«Մենք հրկիզել ենք ԱՄՆ-ի դրոշը, մենք ուզում ենք հեղափոխություն անելով փրկվել այդ համակարգից»:

«Քեյհան» օրաթերթ

Մենք հրկիզում ենք ամերիկյան դրոշը, քանի որ այն ողջ  աշխարհում ահաբեկչության խորհրդանիշ է դարձել

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի դաժան սպանությունից 77 օր անց, ԱՄՆ-ի որոշ շրջաններում շարունակվում են հակառասիստական բողոքի ակցիաները, որոնց ընթացքում տեղի ունեցած ուշագրավ դեպքերից է եղել այդ երկրի քաղաքացիների կողմից ԱՄՆ-ի դրոշի հրկիզումը: Լրատվամիջոցների կողմից վերջերս հրապարակված տեսանյութում ամերիկացի ցուցարարը բացատրում է, թե ինչու է իր երկրի դրոշը հրկիզել:Նա ասում է.«Մենք հրկիզել ենք ԱՄՆ դրոշը, որպեսզի մեր անհամաձայնությունը հայտնենք Թրամփի վարչակազմի վարած քաղաքականությունների ու քայլերի վերաբերյալ: Մյուս կողմից մենք դատապարտում ենք ԱՄՆ-ի ողջ համակարգը: Այս համակարգը Թրամփին իրավունք է տալիս գալ իշխանության, և այդպիսի մարդուն նշանակում  է կառավարության ղեկավար: Մենք չենք ընդունում դա… Մենք այրեցինք ամերիկյան դրոշը և մեր շապիկների վրա գրեցինք, որ մենք միայն հեղափոխություն ենք ուզում, ուրիշ ոչինչ: Մենք ուզում ենք մեր հեղափոխությամբ փրկվել այս համակարգից»:

 

«Ջավան» օրաթերթ

Ալ-Քազեմին «Իրաքից ամերիկացիների դուրս գալու» ուղերձով մեկնում է Սպիտակ Տուն

Իրաքի պառլամենտը փորձում է  ամերիկյան զորքերը երկրից դուրս բերելու մասին ընդունված նախագիծը պահպանել որպես  կառավարության արտաքին քաղաքականության գերակայություն: Իրաքի «Ալ-Ֆաթհ» կոալիցիայի ներկայացուցիչ Մոհամմադ Քյարիմը կիրակի օրը ընդգծել է ամերիկյան զորքի երկրից դուրս գալու անհրաժեշտությունը: Քյարիմն «Ալ-Մալումա» լրատվական կայքին տված հարցազրույցում ասել է.«Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Քազեմին ԱՄՆ կատարելիք իր այցի ընթացքում այդ երկրին ուղերձ է փոխանցելու: Նշելով, որ Բաղդադի ուղերձն այն է, որ Իրաքը միջազգային ու տարածաշրջանային բախումների վայր չի դառնալու, Քյարիմը հավաստիացրել է.«Թրամփի հետ հանդիպման ժամանակ Ալ- Քազեմին հավատարիմ կմնա օտարերկրյա, այդ թվում ամերիկյան   զորքերի այս երկրից վտարելու կապակցությամբ խորհրդարանի որոշմանը»:

 

«Իրան» օրաթերթ

Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը հատել է  20 միլիոնի սահմանը 

Ամբողջ աշխարհում արդեն ավելի քան  20 միլիոն  մարդ վարակվել է կորոնավիրուսով։ Տեղեկությունը հայտնում է Worldometer  համաշխարհային վիճակագրության կայքը։

Օգոստոսի 10-ի առավոտյան տվյալներով՝ COVID-19-ի հաստատված դեպքերն ամբողջ աշխարհում կազմում են 20 միլիոն 614 մարդ։ Համավարակի զոհ են դարձել 733 հազար  234 մարդ։

Վարակի տարածման տեմպով առաջատարն ԱՄՆ–ն է, որտեղ կորոնավիրուս է հայտնաբերվել հինգ միլիոն 196 հազար 668  մարդու մոտ։ Վարակվածներից 165 հազար 564-ը մահացել է:

 

«Համշահրի» օրաթերթ

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 43 մետր խորությամբ փոս է առաջացել

«Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի վայրում 43 մետր խորությամբ փոս է առաջացել»,-հայտնել  է աղետի գոտում աշխատող ֆրանսիացի փորձագետների խումբը:

Ֆրանսիացի փորձագետների խումբը   նշել է, թե որքան աննախադեպ սարսափելի է եղել պայթյունը:  

Ֆրանսիայի  փորձագետների խումբը շարունակում է իր աշխատանքը  պայթյունի վայրում:

***

News.am

Արամ Ա-ի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել:

Վարչապետը հետաքրքրվել է Լիբանանում այս պահին տիրող իրավիճակի եւ լիբանանահայության վիճակի մասին: Նաեւ անդրադարձել է ՀՀ-ի կողմից տրամադրվող մարդասիրական օգնությանը` ինչպես Լիբանանի ժողովրդին, այնպես էլ հայ համայնքին:

Վեհափառ Հայրապետը վարչապետին ընդհանուր տեղեկություններ է հայտնել լիբանանահայ համայնքի կրած վնասների մասին, նաեւ իր գնահատանքն է հայտնել ՀՀ-ի կողմից տրամադրվող օգնության վերաբերյալ:

Վարչապետը նշել է, որ Վեհափառ Հայրապետի հետ խորհրդակցությունները պետք է շարունակական, որպեսզի Հայաստանի կողմից տրամադրվող օգնությունը լինի նպատակային:

 

Armenpress.am

Լիբանանի հայ նախարարը կպահանջի կառավարության հրաժարականը

 

Լիբանանի Երիտասարդության և սպորտի հարցերով նախարար, հայ Վարդինե Օհանյանը հայտարարել է, որ պահանջելու է կառավարության հրաժարականը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Lebanon Debate կայքը:

Օհանյանը նշել է, որ կառավարության հրաժարականը պահանջելու է գործադիրի առաջիկա նիստում: Հրաժարականի պահանջը կապված է օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի և դրա հետևանքների հետ:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 220-ը, վնասվել է ավելի քան 5 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհերի շարքում 13 հայ կա և շուրջ 300 վիրավոր: 

 

News.am

Լուկաշենկո. Բելառուսում ցուցարարներին կառավարել են Լեհաստանից,  Բրիտանիայից եւ Չեխիայից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկում ցուցարարներին կառավարել են Լեհաստանից, Բրիտանիայից եւ Չեխիայից: Նրա խոսքով՝ երեկ նախագահական ընտրությունները նման էին տոնի, ակայն որոշ մարդիկ փորձեցին փչացնել այն: Այս մասին Լուկաշենկոն ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի քարտուղար, ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «Բելթա»-ն:

«Շնորհակալ ենք, որ չնայած աշխարհում տիրող վիճակին՝ Դուք եկաք, ինչպես իսկական գեներալ, որպեսզի հետեւեք ընտրությունների ընթացքին: Ես բարձր եմ գնահատում Ձեր առաքելությունը: Դուք տեսաք, որ մենք ցանկանում էինք տոն նվիրել մարդկանց, եւ նրանք իսկապես օգտվեցին»,-ասել է Լուկաշենկոն:

Նա նշել է, որ մարդիկ ընտրատեղամասեր էին գնում ընտանիքներով, երեխաների հետ: «Հասկանում եք, դա տոն է, սակայն որոշ մարդիկ փորձեցին փչացնել այն: Մենք արտասահմանից զանգեր ենք ֆիքսել: Զանգել են Լեհաստանից, Բրիտանիայից եւ Չեխիայից, կներեք արտահայտության համար, կառավարել են նրանց՝ ոչխարներին: Նրանք չգիտեն՝ ինչ են անում, և նրանց սկսում են կառավարել»,-հավելել է Բելառուսի նախագահը: 

Armradio.am

Իտալիայի Պատգամավորների պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Իտալիայում Հայաստանի դեսպանատնից հայտնում են, որ այսօր Իտալիայի Պատգամավորների պալատը 414 կողմ և 0 դեմ ձայներով կողմ քվեարկեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը: Առաջիկայում այն կներկայացվի Իտալիայի Հանրապետության նախագահի ստորագրմանը։

 

Tert.am

Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները. Լուկաշենկոն հավաքել է ձայների 81,35%-ը. ընտրատեղամասերի փակվելուց հետո բողոքի ակցիաներ և բախումներ են սկսվել

Օգոստոսի 9-ին Բելառուսում ավարտվել են նախագահական ընտրությունները, որին գրանցվել է մասնակցության բարձր ցուցանիշ` 79%: «Էքզիթ փոլի» նախնական տվյալների հրապարակումից հետո, որի համաձայն՝ երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթանակ է տարել ընտրություններում` հավաքելով ձայների 79,7%-ը, երկրում իրավիճակը սրվել է. ընտրողները ընդդիմության կոչով սկսել են հավաքվել ընտրատեղամասերի առաջ «վերահսկելու համար ձայների հաշվարկը», մի շարք քաղաքներում ձերբակալություններ են տեղի ունեցել, իրավապահները սկսել են ցրել ցուցարարներին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը;

ԿԸՀ նախնական տվյալների՝ Լուկաշենկոն հավաքել է ձայների 81,35, Սվետլանա Տիխանովսկայան՝ 8%-ը:Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են ձայների հաշվարկի ժամանակ կոպիտ խախտումների մասին: Նրանք կոչ են արել իրենց կողմնակիցներին, բացի ընտրատեղամասերից, հավաքվել նաև Մինսկի Հաղթանակի հրապարակում:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio