Մամուլի տեսություն 23-08-2020
Իրանի առողջապահության նախարարը նշել է, որ Իրանում արտադրված կորոնավիրուսի պատվաստանյութը փորձարկվել է մարդու վրա և շուտով սկսվելու է կլինիկական հետազոտությունները:
Քեյհան օրաթերթ
ԱՄՆ փոփոխել է Իրանի զենքի էմբարգոն երկարաձգեու բանաձևը
Երեքշաբթի օրը ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ մեկ շաբաթով հետաձգում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի սպառազինության էմբարգոն երկարաձգելու մասին բանաձևի նախագծի քվեարկությունը:
ԱՄՆ-ի ՄԱԿ-ի դեսպան Քելլի Քրաֆտը հայտարարել է, որ Իրանի զենքի էմբարգոյի երկարաձգման վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչն ասել է, որ Վաշինգտոնը մի շարք տարբերակներ ունի ՝ կապված Իրանի զենքի էմբարգոյի նախագծի հետ և եթե բանաձևի նախագիծը չհաստատվի, նոր պատժամիջոցներ կկիրառենքի Իրանի դեմ:
Իրան օրաթերթ
Իրանում արտադրված կորոնավիրուսի պատվաստանյութը փորձարկվել է մարդու վրա
Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարն ասել է. «Մենք պատրաստ ենք օտարերկրյա պատվաստանյութեր գնել, բայց քանի դեռ չկա արդյունավետ պատվաստանյութ և դեղամիջոցներ Covid 19-ի համար, մարդիկ պետք է պահպանեն սոցիալական հեռավորությունը և առողջապահական ցուցումները»:
Իրան օրաթերթ
Հարիսի ընտրությունը երաշխավորում է գունավոր ամերիկացիների ձայները Գայդենի օգտին
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում Բայդենը որոշել է, փոխնախագահ նշանակել Կալիֆոռնիա նահանգի սենատոր Քամալա Հարիսին: Հարիսն Աջակցում է ԱՄՆ-ի հակառասիստական բողոքներին: Փոխնախագահի պաշտոնի համար Հարիսի ընտրությունը կօգնի Բայդենին հաղթել ընտրություններում:
Քամալա Դևի Հարիսն 56-ամյա ամերիկացի իրավաբան և քաղաքական գործիչ է, որը 2017 թվականից ընտրվել է, որպես Կալիֆոռնիա նահանգի դեմոկրատական սենատոր: Քամալա Հարիսն ունի հնդկական-ջամայկայական արմատներ: Նա առաջին կինն է, որ դեմոկրատների կողմից ներկայացվել է փոխնախագահի պաշտոնի համար:
Համշահրի օրաթերթ
Բողոքի ակցիա Եվրոպայի վերջին բռնապետի դեմ
Բելառուսի Մայրաքաղաք Մինսկում տեղի են ունեցել ցույցեր՝ ի պաշտպանություն Բելառուսում հետընտրական ցույցերի ընթացքում ձերբակալված ցուցարարների:
Բելառուսի իշխանությունները հայտնում են, որ նրանք ձերբակալել են ավելի քան 6000 մարդ նախագահական ընտրություններում ընտրակեղծիքների դեմ ցույցերի ընթացքում բռնություն գործադրելու համար: Ոստիկանությունը նույպես բռնություն է գործադրել ցուցարարների դեմ:
aravot.am
«Եվրամիությունն ակնարկում է Բելառուսի հանդեպ պատժամիջոցները վերականգնելու մասին»
Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարներն օգոստոսի 14-ին քննարկելու են Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների եւ իշխանության կողմից ճնշվող ցույցերի հարցը: Չի բացառվում, որ Բելառուսի հանդեպ Եվրամիության պատժամիջոցները վերականգնվեն: «Լուկաշենկոյին պետք է մղել գնալ խաղաղ ճանապարհով, զարգացնել հարաբերությունները Արեւմուտքի եւ Եվրամիության հետ: Եթե իրավիճակը վատթարանա, պատժամիջոցներից խուսափել չի լինի»,-դեռեւս շաբաթվա սկզբին, ինչպես հիշեցնում է աղբյուրը, ասել էր Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչը: Չորս տարի առաջ մասնակի հանված պատժամիջոցները վերականգնելու մասին ակնարկել է նաեւ Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը: Ուրբաթ նախատեսվելիք տեսակապով համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել նաեւ իրավիճակը Լիբանանում:
lragir.am
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում տնտեսություն է ներարկվել 144․5 միլիարդ դրամ․ Նիկոլ Փաշինյան
Երեկվա դրությամբ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի շրջանակներում շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսինքն՝ մեր միջոցառումների շնորհիվ շահառուներին հասանելի ենք դարձել 144,5 մլրդ դրամ, որից սոցիալական միջոցառումներով ծախսվել է 26,2 մրդ դրամ, տնտեսական միջոցառումներով՝ մոտ 17,5 մլրդ դրամ։ Եվս 19,9 մլրդ դրամ փոխառու միջոցներ են տրամադրվել, այսինքն՝ այդ միջոցները տրամադրել ենք բանկերին վարկավորման համար։ Եվ կառավարության ձեռնարկած խրախուսական միջոցառումների շրջանակներում բանկերի կողմից մոտ 92,8 մլրդ դրամ փոխառու միջոցներ են տրամադրվել բիզնեսին։ Եվ այս թվերը ներառյալ՝ արձանագրենք, որ 144,5 մլրդ դրամ ներարկել ենք տնտեսություն՝ այս ճգնաժամային շրջանում, որը, կարծում եմ, բավական շոշափելի գումար է Հայաստանի չափանիշներով»,- ասաց վարչապետը։
orakarg.com
Ալիևը՝ Պուտինին․ «Հուլիսյան մարտերից հետո Ռուսաստանը Հայաստանին 400 տոննա ռազմական բեռ է մատակարարել»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մամուլի ծառայությունը տղեկացնում է, որ երեկ՝ օգոստոսի 12-ին, Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում իր դժգոհությունն է արտահայտել վերջին շաբաթներին Ռուսաստանի կողմից Հայաստան ռազմական նշանակության բեռների նոր խմբաքանակի առաքման առթիվ։ Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ։ Ըստ տարածված պաշտոնական հաղորդագրության՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Իլհամ Ալիևը պնդել է, թե հուլիսի 17-ից սկսած «Մոսկվան Հայաստանին շուրջ 400 տոննա ռազմական նշանակության բեռ է մատակարարել»։ «Մատակարարումները իրականացվել են Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքներով», – հայտարարել է Ալիևը՝ նշելով նաև, որ ռազմական նշանակության բեռների մատակարարումները Հայաստան «Ադրբեջանական հանրության մոտ լուրջ մտահոգություն և հարցեր են առաջացնում»։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio