Մեկնաբանություն.Սիոնիստական ռեժիմի հետ ԱՄԷ-ի համաձայնությունը. Խաղաղություն՝ ոչնչի դիմաց
ԱՄԷ-ն, Սիոնիստական ռեժիմն ու ԱՄՆ-ն համատեղ հաղորդագրությամբ հայտարարել են. «ԱՄԷ-ն ու Իսրայելը համաձայնության են եկել հարաբերությունների նորմալացման շուրջ»:
Այս համաձայնության պետք է քննարկել մի քանի տեսանկյունից:
Առաջինը համաձայնության ժամանակն է: ԱՄԷ-ն արաբական առաջին երկիրը չէ, որ հարաբերությունների նորմալացման հարցում համաձայնության է գալիս Սիոնիստական ռեժիմի հետ: Ավելի վաղ 1978թ. Եգիպտոսը Քեմփ Դեյվիդի պայմանագրի ձևաչափով և 1994թ. Հորդանանը Արաբների հովիտ պայմանագրի ձևաչափով խաղաղության պայմանագրի կնքեցին Իսրայելի հետ և այժմ այս երկրներում Իսրայելը ունի իր դեսպանները: Եգիպտոսը այն պայմաններում խաղաղության պայմանագիր կնքեց Սիոնիստական ռեժիմի հետ, երբ արաբական երկները իրարահաջորդ չորս պատերազմների ընթացքում պարտվել էին սիոնիստներին և այդ ռեժիմի թուլացման հետ կապված հույսեր չունեին: Փաստորեն Եգիպտոսի կնքած խաղաղությունը հուսահատության արդյունք էր: Սա այն դեպքում է, երբ այժմ մի կողմից Լիբանանի ու ՊԱղեստինի դիմադրության խմբերի դեմ բազմիցս ապացուցվել է և մյուս կողմից Սիոնիստական ռեժիմը գտնվում է իր կյանքի 72 տարիների ամենավատ պայմաններում և օկուպացված տարածքներում ամեն օր ցույցեր են տեղի ունենում Բենիամին Նեթանյահույի կառավարության դեմ:
Երկրորդն այն է, թե այս խաղաղության դիմաց ԱՄԷ-ն ի՞նչ է ստացել: Նախորդ Քեմփ Դեյվիդի, Արաբների հովիտ և Պաղեստինի ազատագրման կազմակերպության Սիոնիստական ռեժիմի հետ կնքած պայմանագրերի դիմաց տարածքներ են ազատագրվել: Այսինք պայմանագրերի դիմաց ազատագրվել են Սիոնիստական ռեժիմի կողմից օկուպացված որոշ տարածքներ, սակայն այժմ օկուպացված տարածքներին նույնիսկ մեկ թիզն էլ չի ազատագրվելու և Հորդանանի արևմտյան շրջանը օկուպացված շրջաններին բռնակցելու նախագիծը ոչ թե մի կողմ է դրվել, այլ հատաձգվել է: Այս կապակցությամբ Նեթանյահուն հստակորեն ասել է. «Մենք հավատարիմ ենք Հորդանանի արևմտյան բաժնի բռնակցման նախագծին ու երբեք չենք նահանջելու: Թրամփը պաշտոնապես ճանաչել է արևմտյան ափին կառուցված սիոնիստական քաղաքավանները: Օկուպացված Պաղեստինում ԱՄՆ-ի դեսպան Դեյվիդ Ֆրիդմանը նույնպես շեշտել է, որ այս նախագիծը ոչ թե չեղարկվել այլ ժամանակավորապես առկախվել է: Հաշվի առնելով այս ամենը Պաղեստինի հարցերի փորձագետ Սեյեդ ՀԱդի Բորհանին համոզված է, որ Սիոնիստական ռեժիմի հետ ԱՄԷ-ի համաձայնությունը «խաղաղություն է ոչնչի դիմաց»:
Եվ երրորդն այն է, որ Սիոնիստական ռեժիմի ու ԱՄԷ-ի համաձայնությունը կայացել է ավելի մեծ նախագծի՝ «Դարի գործարք»-ի շրջանակներում: Հակառակ համաձայնության սկզբնական ժամերին արաբական որոշ ԶԼՄ-նեիր կողմից կատարված հայտարարությունների, այս համաձայնությունից հետո «Դարի գործարք» նախագիծը ոչ միայն չի չեղարկվում, այլև այս համաձայնությունը կայացել է ԱՄՆ-ի ռասիստական այս նախագծի շրջանակներում:
Այս ուղղությամբ, Սիոնիստական ռեժիմի 11-րդ ալիքին տված հարցազրույցում, իսրայելական մի աղբյուր հայտարարել է.«Բահրեյնը արաբական երկրորդ երկիրն է լինելու, որ հայտարարելու է Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացման մասին»:
ԱՄԷ-ն Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների դիմաց ոչ միայն չի հովանավորել Պաղեստինին, այլ Պաղեստինի ազտագրման կազմակերպության գործադիր հանձնաժողովի քարտուղար Սայեբ Արիղաթի ասելով ԱՄԷ-ն այս հանցագործությունների համար պարգևատրել է Սիոնիստական ռեժիմին:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian