Մեկնաբանություն.ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i124357-Մեկնաբանություն.ԱՄՆ_Չինաստան_առևտրային_պատերազմը
Այսօր Պեկինը և Վաշինգտոնը խորհրդակցություններ են անցկացնելու երկուստեք առևտրային համաձայնության առաջին փուլը գնահատելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 16, 2020 08:59 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը

Այսօր Պեկինը և Վաշինգտոնը խորհրդակցություններ են անցկացնելու երկուստեք առևտրային համաձայնության առաջին փուլը գնահատելու նպատակով:

2020 թվականի հունվարի 15-ին Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, երկու կողմերի միջև բարձր մակարդակի բանակցություններ  են անցկացվում յուրաքանչյուր վեց ամիսը մեկ:

Այսօրվա հանդիպումը կարևոր է համարվում այն ​​առումով, որ համաձայնագրից մոտ մեկ ամիս անց, ԱՄՆ կառավարությունը  քաղաքական-տնտեսական լիակատար պատերազմ սանձազերծեց Չինաստանի դեմ, և նույնիսկ պնդեց, որ կորոնավիրուսը տարածվել է Չինաստանի անպատասխանատվության արդյունքում: Այդիսկ պատճառով, շատ դիտորդներ կարծում են, որ վերջին լարվածության սրումը կարող է վտանգել առևտրի ոլորտում արձանագրվող ցանկացած առաջընթաց:

Երկու երկրների միջև առևտրային բանակցությունների արդյունքի վերաբերյալ կասկածներ են  առաջացել այն դեպքում, երբ ԱՄՆ-ն հույս ունի Չինաստանի հետ իր առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը, որ կազմում է հարյուրավոր միլիարդավոր դոլարներ, հասցնել  «պատվաբեր» ցուցանիշի:  Չինաստան -ԱՄՆ առևտրային համաձայնագրի առաջին փուլում Պեկինը պայմանավորվել է առաջիկա երկու տարիների ընթացքում գնել 200 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքներ ՝ մասամբ փոխհատուցելու ԱՄՆ առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը: 

Իհարկե, Չինաստանի հետ առևտրային պատերազմի վերաբերյալ ԱՄՆ կառավարության մտահոգությունները չեն սահմանափակվում միայն այս խնդրով: Fortune ամսագրի կողմից հրապարակված ցանկում ներառված են եկամտի առումով աշխարհի 800 խոշոր ընկերություններ, որը ցույց է տալիս, որ առաջին անգամ Չինաստանը խոշոր ընկերությունների ու հաստատությունների թվի առումով գերազանցել է ԱՄՆ-ին և կարողացել է, որպես աշխարհում ամենախոշոր ընկերությունների տեր երկիր, այդ ցանկում գրավել ԱՄՆ-ի տեղը:  

Ըստ  Spiegel Online պարբերականի, ԱՄՆ-ի արկածախնդիր քաղաքականության շարունակումը բարդություններ է առաջացնում  Հեռավոր Արևելքում գտնվող Վաշինգտոնի բարեկամ երկրների համար: 

Առևտրային պատերազմը, հյուպատոսությունների փակման հետևանքով ծագած դիվանագիտական ​​ճգնաժամը, Huawei ընկերության խնդիրը, և Հոնկոնգում տիրող իրավիճակը  մի շարք հարցեր են, որոնք  լարվածություն են առաջացրել Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև: Այս պայմանները Ճապոնիային ծանր կացության մեջ են դրել:

Պարզից էլ պարզ է, որ 2020-ի սկզբից ի վեր ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում առճակատումն ու բախումն աճել են,  բայց չնայած այդ լարվածության սրմանը, Չինաստանի տնտեսությունը արագորեն  աճելով գտնվում է համաշխարհային տնտեսության լոկոմոտիվը դառնալու շեմին: Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ)  2020 թվականի համար  կանխատեսումները հրապարակել է հունիսին,որի համաձայն՝ աշխարհի համախառն ներքին արդյունքը կլինի մինուս 5 տոկոս, իսկ առաջադեմ տնտեսությունների համար, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, եվրագոտին, Ճապոնիան, Կանադան և Բրիտանիան ՝ մինուս 8 տոկոս, իսկ  Չինաստանինը  պլուս մեկ տոկոս:

Ընդհանուր առմամբ, Չինաստանը արագ տեմպերով վերականգնում է իր տնտեսությունը, մինչդեռ խոշոր արդյունաբերական երկրները, ինչպիսիք են ԱՄՆ-ը, եվրագոտին և Ճապոնիան, դեռ դուրս չեն եկել տնտեսական անկումից: Աշխարհը և մեծ տերությունների դիրքը կարծես փոխվում են:Այս փաստերը հաշվի առնելով թվում է ,թե  աշխարհը և գերտերությունների տեղերը փոխվում են: 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio