Մեկնաբանություն.ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը
Այսօր Պեկինը և Վաշինգտոնը խորհրդակցություններ են անցկացնելու երկուստեք առևտրային համաձայնության առաջին փուլը գնահատելու նպատակով:
2020 թվականի հունվարի 15-ին Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, երկու կողմերի միջև բարձր մակարդակի բանակցություններ են անցկացվում յուրաքանչյուր վեց ամիսը մեկ:
Այսօրվա հանդիպումը կարևոր է համարվում այն առումով, որ համաձայնագրից մոտ մեկ ամիս անց, ԱՄՆ կառավարությունը քաղաքական-տնտեսական լիակատար պատերազմ սանձազերծեց Չինաստանի դեմ, և նույնիսկ պնդեց, որ կորոնավիրուսը տարածվել է Չինաստանի անպատասխանատվության արդյունքում: Այդիսկ պատճառով, շատ դիտորդներ կարծում են, որ վերջին լարվածության սրումը կարող է վտանգել առևտրի ոլորտում արձանագրվող ցանկացած առաջընթաց:
Երկու երկրների միջև առևտրային բանակցությունների արդյունքի վերաբերյալ կասկածներ են առաջացել այն դեպքում, երբ ԱՄՆ-ն հույս ունի Չինաստանի հետ իր առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը, որ կազմում է հարյուրավոր միլիարդավոր դոլարներ, հասցնել «պատվաբեր» ցուցանիշի: Չինաստան -ԱՄՆ առևտրային համաձայնագրի առաջին փուլում Պեկինը պայմանավորվել է առաջիկա երկու տարիների ընթացքում գնել 200 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքներ ՝ մասամբ փոխհատուցելու ԱՄՆ առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը:
Իհարկե, Չինաստանի հետ առևտրային պատերազմի վերաբերյալ ԱՄՆ կառավարության մտահոգությունները չեն սահմանափակվում միայն այս խնդրով: Fortune ամսագրի կողմից հրապարակված ցանկում ներառված են եկամտի առումով աշխարհի 800 խոշոր ընկերություններ, որը ցույց է տալիս, որ առաջին անգամ Չինաստանը խոշոր ընկերությունների ու հաստատությունների թվի առումով գերազանցել է ԱՄՆ-ին և կարողացել է, որպես աշխարհում ամենախոշոր ընկերությունների տեր երկիր, այդ ցանկում գրավել ԱՄՆ-ի տեղը:
Ըստ Spiegel Online պարբերականի, ԱՄՆ-ի արկածախնդիր քաղաքականության շարունակումը բարդություններ է առաջացնում Հեռավոր Արևելքում գտնվող Վաշինգտոնի բարեկամ երկրների համար:
Առևտրային պատերազմը, հյուպատոսությունների փակման հետևանքով ծագած դիվանագիտական ճգնաժամը, Huawei ընկերության խնդիրը, և Հոնկոնգում տիրող իրավիճակը մի շարք հարցեր են, որոնք լարվածություն են առաջացրել Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև: Այս պայմանները Ճապոնիային ծանր կացության մեջ են դրել:
Պարզից էլ պարզ է, որ 2020-ի սկզբից ի վեր ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում առճակատումն ու բախումն աճել են, բայց չնայած այդ լարվածության սրմանը, Չինաստանի տնտեսությունը արագորեն աճելով գտնվում է համաշխարհային տնտեսության լոկոմոտիվը դառնալու շեմին: Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2020 թվականի համար կանխատեսումները հրապարակել է հունիսին,որի համաձայն՝ աշխարհի համախառն ներքին արդյունքը կլինի մինուս 5 տոկոս, իսկ առաջադեմ տնտեսությունների համար, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, եվրագոտին, Ճապոնիան, Կանադան և Բրիտանիան ՝ մինուս 8 տոկոս, իսկ Չինաստանինը պլուս մեկ տոկոս:
Ընդհանուր առմամբ, Չինաստանը արագ տեմպերով վերականգնում է իր տնտեսությունը, մինչդեռ խոշոր արդյունաբերական երկրները, ինչպիսիք են ԱՄՆ-ը, եվրագոտին և Ճապոնիան, դեռ դուրս չեն եկել տնտեսական անկումից: Աշխարհը և մեծ տերությունների դիրքը կարծես փոխվում են:Այս փաստերը հաշվի առնելով թվում է ,թե աշխարհը և գերտերությունների տեղերը փոխվում են:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio