Մամուլի տեսություն 20-08-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i124524-Մամուլի_տեսություն_20_08_2020
Որքան մոտենում են ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները, այնքան ավելի է մեծանում քաղաքական բաժանումը Միացյալ Նահանգներում: Միացյալ Նահանգները ժամանակին իրեն ներկայացնում էր որպես աշխարհում ժողովրդավարության և ազատ ընտրությունների մոդել, այժմ չի կարողանում անցկացնել սովորական և հասարակ ընտրություններ:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Օգոստոս 20, 2020 13:30 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 20-08-2020

Որքան մոտենում են ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները, այնքան ավելի է մեծանում քաղաքական բաժանումը Միացյալ Նահանգներում: Միացյալ Նահանգները ժամանակին իրեն ներկայացնում էր որպես աշխարհում ժողովրդավարության և ազատ ընտրությունների մոդել, այժմ չի կարողանում անցկացնել սովորական և հասարակ ընտրություններ:

Մարդոմսալարի օրաթերթ

ԱՄՆ-ի ձախողած փորձերը 

Associated Press-ն անդրադարձել է Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու նպատակով Անվտանգության խորհրդին ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի տապալմանը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կրած պարտությունից հետո Միացյալ Նահանգները  որոշել է ՄԱԿ-ից պահանջել  կրկին պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ:

Այս քայլը, ամենայն հավանականությամբ, ավելի կմեկուսացնի Թրամփի վարչակազմը և ճգնաժամ կստեղծի ՄԱԿ-ի համար:

ԱՄՆ պետքարտուղարը հինգշաբթի օրև կմեկնի Նյու Յորք, որպեսզի ՄԱԿ-ին տեղեկացնի, որ Վաշինգտոնը օատրաստվում է վերականգնել Իրանի դեմ Անվտանգության խորհրդի պատժամիջոցները մեխանիզմը: Այս Մեխանիզմը ՀԳՀԾ-ի անդամներին թույլ է տալիս վերականգնել ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցները:

 

Քեյհան օրաթերթ

Այս տարվա ԱՄՆ ընտրությունները կվերածվեն քաղաքացիական պատերազմի

Որքան մոտենում են ԱՄՆ նախագահական ընտրությունները, այնքան ավելի է մեծանում քաղաքական բաժանումը Միացյալ Նահանգներում: Միացյալ Նահանգները ժամանակին իրեն ներկայացնում էր որպես աշխարհում ժողովրդավարության և ազատ ընտրությունների մոդել, այժմ չի կարողանում  անցկացնել սովորական և հասարակ ընտրություններ: ԱՄՆ-ի ղեկավարները խոսում են այս տարվա նախագահական ընտրություններում կեղծիքների, քաղաքացիական պատերազմի և խառնակության առաջացման հնարավորության մասին: Թրամփը պնդում է, որ  կորոնավիրուսի տարածման պատճառով փոստային քվեարկությունը կարող է հանգեցնել ընտրությունների արդյունքների կեղծվելուն: Դեմոկրատները պնդում են, որ ընտրությունները պետք է անցկացվեն փոստով:

Դեմոկրատներն անհանգստացած են Թրամփի կողմից ընտրակեղծիքների կապակցությամբ, հատկապես այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց. «Եթե ես չհաղթեմ  ընտրություններում, ապա դրանք կեղծվել են»:

 

Ջավան օրաթերթ

Մոսադը փորձում է կարգավորել Թել Ավիվի հետ արաբների  հարաբերությունները 

Թեև Սիոնիստական ​​ռեժիմի և ԱՄԷ-ի միջև համաձայնագիրն արժանացել է տարածաշրջանային ընդդիմությանը, սակայն  Սիոնիստական ռեժիմի ​​պաշտոնյաներն օգտագործելով առիթը, փորձում են արաբական մյուս ռեժիմներին ներգրավել Թել Ավիվի հետ փոխզիջման համաձայնության: «Ալ-Մայադին» ցանցի հաղորդման համաձայն, Իսրայելի հետախուզության նախարար Էլի Քոհենը, որը երկուշաբթի օրը ժամանելու է ԱՄԷ, ասել է.«ԱՄԷ-ի հետ համաձայնագիրը միայն առաջին քայլն էր»: Քոենն ընդգծել է, որ այլ պայմանագրեր կստորագրվեն Պարսից ծոցի համագործակցության խորհրդի այլ երկրների և աֆրիկյան երկրների հետ: 

 

Ջամե Ջամ օրաթերթ

Պեկին. ԱՄՆ-ն իրավունք չունի պահանջել վերականգնել հակաիրանական պատժամիջոցները 

Դատապարտելով ձգանի մեխանիզմը կիրառելու ԱՄՆ-ի որոշումը, Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ից դուրս գալու պատճառով, Վաշինգտոնն իրավունք չունի պահանջել վերականգնել ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցները:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի որոշումը՝ Իրանի դեմ Անվտանգության խորհրդի կողմից միջազգային պատժամիջոցները վերականգնող  մեխանիզմի կապակցությամբ, արժանացել է  Չինաստանի կառավարությունը կտրուկ արձագանքին: 

 

newsline.am

ՆԱՏՕ-ն հերքում է Լուկաշենկոյի մեղադրանքները

ՆԱՏՕ-ն հերքում է Բելառուսի նախագահ Ալեքսանդար Լուկաշենկոյի մեղադրանքները երկրի արևմտյան սահմանին ռազմական ուժ ավելացնելու մասին, հաղորդում է Reuters-ը։

«Տարածաշրջանում չկան ՆԱՏՕ-ի լրացուցիչ ուժեր։ Դաշինքի արեւմտյան գոտում ՆԱՏՕ-ի բազմամյա ներկայությունը վտանգ չի ներկայացնում որեւէ երկրի համար։ Այն կրում է բացառապես պաշտպանական բնույթ ու ձեւավորված է կոնֆլիկտը կանխարգելելու և խաղաղություն պահպանելու համար»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի մամուլի քարտուղար Օանա Լունգեսքը։

Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ դաշինքի տանկերն ու ինքնաթիռները գտնվում են երկրի սահմանից 15 րոպե հեռավորության վրա։

 

scannews.am

Մակրոն․ «Էրդողանն ապակայունացնում Է Եվրոպան»

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը նպատակամղված Է Եվրամիության ապակայունացմանը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս կարծիքը հայտնել Է օգոստոսի 20-ին Paris Match հանդեսի հրապարակած հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ Էրդողանը «վարում Է զավթողամոլական քաղաքականություն՝ հիմված նացիոնալիզմի եւ իսլամիզմի խառնուրդի վրա, որն անհամատեղելի Է եվրոպական շահերի հետ եւ» Եվրոպայի «ապակայունացման գործոն Է»: «Այս իրավիճակում Եվրոպան պետք Է իրատեսորեն գնահատի կատարվողը եւ գործի իր շահերին համապատասխան»,- հավելել Է Մակրոնը:

Մակրոնն օգոստոսի 12-ին Անկարային կոչ Է արել դադարեցնելու նավթի միակողմանի հետախուզումն Արեւելյան Միջերկրականում:

Հաջորդ օրը Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտնել Է, որ այդ տարածաշրջան Է ուղարկում երկու Rafale բազմանպատակային ինքնաթիռ եւ Lafayette ֆրեգատը: Դա հարուցել Է Թուրքիայի ղեկավարության կոպիտ արձագանքը: Այդ առանչությամբ Paris Match-ին տված հարցազրույցի ընթացքում Մակրոնը հատկապես ընդգծել Է, որ «Ֆրանսիան միջերկրածովյան տերություն Է»: Միեւնույն ժամանակ նա հանդես Է եկել այն խնդիրների լուծմանը ճկուն մոտեցան օգտին, որոնք ծագում են Թուրքիայի հետ հարաբերություններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

orakarg.com

Ալեքսեյ Նավալնին թունավորմամբ հոսպիտալացվել է

Այսօր Օմսկի օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել S7 ավիաընկերության ինքնաթիռը, որտեղ գտնվել է ռուս հայտնի բլոգեր Ալեքսեյ Նավալնին: Նավալնին Մոսկվա է վերադառնալիս եղել Տոմսկից: Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են քաղաքի հիվանդանոցներից մեկը: Այս պահին Ալեքսեյ Նավալնին գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ նա անցնում է բոլոր անհրաժեշտ հետազոտությունները: Նավալնին դժվարանում է խոսել և շրջվել, հիմա գտնվում է տոսքիկ կենտրոնում:

«Թռիչքի ժամանակ նա իրեն վատ է զգացել, ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում: Ալեքսեյը տոքսիկ թունավորում ունի », — այդ մասին իր թվիթերում գրել է Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը:

Յարմիշը ենթադրում է, որ կարող են ինչ-որ բան խառնած լինել թեյի մեջ, որը նա խմել է առավոտյան: Այժմ Նավալնին անգիտակից վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

lragir.am

Կորոնավիրուսի դեմ պայքարի հանգամանքները քննող հանձնաժողովը կբացահայտի թույլ տրված խախտումներն ու պատասխանատուների թերացումները

 

Մենք կորոնավիրուսի դեմ պայքարի հանգամանքները քննող հանձնաժողում կբացահայտենք թույլ տրված խախտումները, հանձնաժողովը խորհրդարանին կտա եզրակացություն, ինչի արդյունքում էլ կլինեն պատասխանատուների անունները, թե ովքեր պետք է հրաժարական տան:

Այս մասին #bRightTalk ձևաչափի  ութերորդ մասի շրջանակում հայտարարեց   ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Մենք այս ընթացքում մշտապես հանդես ենք եկել առաջարկներով, որոնք միտված են եղել համավարակի դեմ պայքարն արդյունավետ տանելուն։ Մենք նայում էինք միջազգային փորձը, առաջարկեցինք դադարեցնել Իտալիայի հետ չվերթները, փակել Իրանի հետ սահմանը, բայց չէր արվում, երկու շաբաթ ձգվեց, քարոզարշավ էր, որի արդյունքում առաջին վարակը մտավ Հայաստան».ասել է Մարուքյանը։