Մեկնաբանություն. Կոնգրեսի օրենսդիրներն զգուշացրել են Թրամփի վարչակազմին՝ Ռիադի միջուկային ծրագրի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i124532-Մեկնաբանություն._Կոնգրեսի_օրենսդիրներն_զգուշացրել_են_Թրամփի_վարչակազմին_Ռիադի_միջուկային_ծրագրի_կապակցությամբ
Վերջին տարիներին Սաուդյան Արաբիան մեծ ջանքեր է գործադրել միջուկային տեխնոլոգիա և օբյեկտներ ձեռք բերելու համար: Թրամփի վարչակազմն այս ոլորտում մեծ օգնություն է ցուցաբերել Սաուդյան ռեժիմին, բայց այժմ ԱՄՆ Կոնգրեսում նախազգուշացումներ են հնչել Ռիադի ամբիցիոզ միջուկային նախագծերի վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2020 14:53 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Կոնգրեսի օրենսդիրներն զգուշացրել են Թրամփի վարչակազմին՝ Ռիադի միջուկային ծրագրի կապակցությամբ

Վերջին տարիներին Սաուդյան Արաբիան մեծ ջանքեր է գործադրել միջուկային տեխնոլոգիա և օբյեկտներ ձեռք բերելու համար: Թրամփի վարչակազմն այս ոլորտում մեծ օգնություն է ցուցաբերել Սաուդյան ռեժիմին, բայց այժմ ԱՄՆ Կոնգրեսում նախազգուշացումներ են հնչել Ռիադի ամբիցիոզ միջուկային նախագծերի վերաբերյալ:

Դեմոկրատական ու Հանրապետական երկու կուսակցությունների մի խումբ ամերիկացի սենատորներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հղած նամակում նշել են.«Սաուդյան Արաբիայի չհայտարարված միջուկային ու հրթիռային ծրագիրը սպառնալիք է միջուկային զենքի տարածումը կանխելուն ուղղված ջանքերի դեմ»:

Այդ նամակը գրվել է այն բանից հետո, երբ Wall Street Journal թերթը մի քանի շաբաթ առաջ հաղորդել է, որ սաուդցիները Չինաստանի օգնությամբ օբյեկտներ են կառուցում ուրանի հանքաքարերից դեղին կարկանդակ արդյունահանելու համար: Դեղին կարկանդակի արտադրության համար նախատեսված օբյեկտները գտնվում են Սաուդյան Արաբիայի հյուսիս-արևմտյան հատվածում, Ալ-Ալա հեռավոր շրջանում: Առկա փաստերը ցույց են տալիս, որ սաուդցիները փորձում են միջուկային տեխնոլոգիա ու սարքավորումներ ձեռք բերելով գաղտնի ռազմական միջուկային ծրագիր իրականացնել:

Հետաքրքիր է, որ Թրամփի վարչակազմը միջուկային տեխնոլոգիա ձեռք բերելու հարցում համագործակցում է Սաուդյան ռեժիմի հետ: 2019 թվականի մարտի վերջերին , հրապարակվեցին հաղորդումներ, որոնց հիմամբ Թրամփի վարչակազմը գաղտնի կերպով ամերիկյան ընկերություններին թույլ տվեց միջուկային համագործակցություն ծավալել Սաուդյան Արաբիայի հետ և ատոմակայանի կառուցման  տեխնոլոգիաները  տրամադրել Ռիադին: Այս կապակցությամբ ԱՄՆ էներգետիկայի ժամանակի նախարար Ռիկ Փերին համաձայնեց ամերիկյան ընկերություններին վեց գաղտնի արտոնագրեր տրամադրել՝ Սաուդյան Արաբիային միջուկային տեխնոլոգիաներ վաճառելու և այդ երկրի հետ համագործակցելու համար:

Թվում է,որ Սաուդյան ռեժիմը փորձում է միջուկային տեխնոլոգիաներ ու սարքավորումներ ձեռք բերելով գաղտնի կերպով ռազմական միջուկային ծրագիր իրականացնել: Այս հարցն ավելի ուշագրավ  է դառնում երբ հաշվի ենք առնում  Սաուդյան ռեժիմի ու Չինաստանի միջուկային համագործակցությունները և միջուկային հարցում Սաուդյան  Արաբիային ցուցաբերվող Թրամփի կառավարության օժանդակությունները: Փաստորեն սաուդցիները բացեիբաց ցանկանում են իրենց տրամադրության տակ ունենալ միջուկային զգայուն տեխնոլոգիաներ: Սաուդյան արքայազն գահաժառանգ Մոհամմադ բին Սալմանը 2018 թվականին հայտարարեց, որ իր երկիրը չի ձգտում միջուկային սպառազինություն ձեռք բերել, սակայն եթե Իրանը միջուկային զենքի հասանելիություն ունենա, ապա Ռիադը ևս այդ ճանապարհով կընթանա:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վերհսկողական կոմիտեի նախկին նախագահ Էլիջա Քամինգզն զգուշացրել է, ասելով. «Միջուկային տեխնոլոգիաների փոխանցումը Սաուդյան Արաբիա, կարող է հանգեցնել Արևմտյան Ասիայում միջուկային զենքերի տարածմանն ու  անկայունությանը»:

Այսպիսով, Թրամփի վարչակազմը, չնայած որոշ նախապայմաններ է սահմանել, բայց իրականում միջուկային տեխնոլոգիաների ոլորտում օգնության է հասել Սաուդյան ռեժիմին և այս հարցում միայն առերևույթ դեմ է արտահայտվում: Պոմպեոն վերջերս արձագանքելով Կոնգրեսի մտահոգություններին, հայտարարել էր, որ միջուկային զենքի տարածմանն ուղղված որոշ երկրների այդ թվում Արաբիայի ջանքերն  իրական վտանգ են համարվում, որոնց Միացյալ Նահանգները դիմակայելու է:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio