Մեկնաբանություն- Իրան-Ռուսաստան հարաբերությունների ընդլայնում, դիմակայություն՝ բազմակողմանիության և միակողմանիության միջև
Այն պայմաններում երբ Միացյալ Նահանգները փորձում է կանխել Իրանի և տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների սերտացումը և ընդլայնումը, Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության ամրապնդումը ռազմավարական նշանակություն ունի:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի պաշտոնական հրավերով Իրանի պաշտպանության նախարար բրիգադային գեներալ Ամիր Հաթամին ժամանել է Մոսկվա:
Երկկողմ, տարածաշրջանային և միջազգային ոլորտներում Թեհրան-Մոսկվա պաշտպանական համագործակցության ամրապնդումը Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարի՝ Մոսկվա այցի կարևորագույն նպատակներից մեկն է:
Իրանի և Ռուսաստանի միջև երկարատև համագործակցության ամրապնդումը կարող է գնահատվել, որպես պատասխան՝ երկու երկրների հարաբերություններում փոխադարձ կարիքների գոհացման համար:
Փաստորեն, տարածաշրջանում ԱՄՆ-ի ապակայունացնող քաղաքականությունն ավելի մեծ նշանակություն է տվել երկու երկրների հարաբերություններին: Իրանը և Ռուսաստանը ցույց են տվել, որ իրենք մտադրություն չունեն նահանջել ԱՄՆ-ի հեգեմոնիայից ՝ անվտանգության խնդրով և ԱՄՆ-ի միակողմանիության դեմ պայքարի հարցում: Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի Մոսկվա կատարած այցելության ավարտին Իրանի և Ռուսաստանի համատեղ հայտարարության մեջ նշված է. «Թեհրանն ու Մոսկվան վճռական են՝ միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքների և կանոնների վրա, կոլեկտիվ և բազմակողմանի մոտեցումներ ընդունել՝ տարածաշրջանային և գլոբալ խնդիրները լուծելու համար»:
ՀԳՀԾ-ից բացի, Իրանը և Ռուսաստանը կարևոր հանդիպումներ են անցկացրել Թեհրանում և Մոսկվայում ՝ Աստանայի բանակցությունների շրջանակում տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Նրանք համատեղ քայլեր են ձեռնարկել, հատկապես տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարում: Երկու երկրներն ունեն ռազմավարական համագործակցության զարգացման ծրագիր: Օրինակ ՝ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ զորավարժությունն է: Իրանի և Ռուսաստանի օրակարգում կան մի քանի հարցեր:
Անվտանգության կոնվերգենցիաների ամրապնդումը և ռազմավարական և ռազմական հարաբերությունների զարգացումը, որը կազդի տարածաշրջանի կայունության և անվտանգության վրա:
Երկու երկրները ցանկանում ենզարգացնել պաշտպանական և սպառազինությունների համագործակցությունը: Այս առումով Իրանն ու Ռուսաստանը կարող են բավարարել միմյանց զենքի պահանջները:
Իրան-Ռուսաստան փոխհարաբերությունների կարևորությունը, հատկապես միակողմանիության դեմ պայմաններում անվտանգության համագործակցության ամրապնդումն է:
Ներկայիս համատեքստում Ռուսաստան կատարած այցի ընթացքում Իրանի պաշտպանության նախարարի բանակցությունները կարևորվում է, Իրանի և Ռուսաստանի պաշտոնյաների ընդգծումը ռազմական և պաշտպանական ոլորտներում հարաբերությունների ամրապնդման վրա: Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամիի այցը Ռուսաստան ունի հստակ ուղերձ՝ այն որ Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները համահունչ են ռազմավարական նպատակներին և կայունության և հավաքական անվտանգության պահպանման համար:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio