Մեկնաբանություն. Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունն ուղեկցվում է անմարդկային գործողություններով
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i124663-Մեկնաբանություն._Թուրքիայի_ծավալապաշտական_քաղաքականությունն_ուղեկցվում_է_անմարդկային_գործողություններով
Թուրքիան և այդ երկրի հովանավորությունը վայելող ահաբեկիչներչըն անջատել են Սիրիայի Հասաքա նահանգի խմելու ջուրը, առաջ տանելով Անկարայի անմարդկային քաղաքականությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2020 08:43 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունն ուղեկցվում է անմարդկային գործողություններով

Թուրքիան և այդ երկրի հովանավորությունը վայելող ահաբեկիչներչըն անջատել են Սիրիայի Հասաքա նահանգի խմելու ջուրը, առաջ տանելով Անկարայի անմարդկային քաղաքականությունը:

Ահաբեկիչների դեմ պայքարում Սիրիայի բանակի և դաշնակիցների հաջողությունների պատճառով, երկրի արևելյան ու հյուսիս-արևելյան շրջանները դարձել են Դամասկոսի ընդդիմադիրների կենտրենը:

Թուրքիան, այդ երկրում վարելով զավթիչ քաղաքկանություն, ահաբեկիչների միջոցով շարունակում է ճնշում գործադրել տարածքի բնակիչների վրա:

Միացյալ Նահանգները և Քրդստանի դեմոկրատական ուժերը թալանում են Սիրիայի արևելյան և հյուսիս-արևելյան շրջանների նավթային պաշարները: Միևնույն ժամանակ, այդ ուժերը սարսափի մեջ են պահում տարածքում բնակվող քոչվոր ցեղերին, որպեսզի նրանք ոչ մի դիմադրություն ցույց չտան: Սակայն ի հեճուկս այդ քայլերի, ձևավորվել է  Սիրիայի քոչվորների բանակը:

Սիրիայի Սանա պաշտոնական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Թուրքիայի բանակն անջատել է դեպի Հասակա նահանգ գնացող խմելու ջուրը, տարածքի  բնակիչներին զրկելով խմելու ջրից և վտանգելկով մոտ մեկ միլիոն մարդու կյանք:

Սիրիան, ինչպես մյուս երկրները, պայքարում է կորոնավիրուսի դեմ: Սիրիայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Բարան Իկտան հայտարարել է որ խմելու ջրի անջատումը, հատկապես Օլուքի ջրամբարից, այն էլ այնպիսի պայմաններում, երբ Սիրիան պայքարում է կորոնավիրուսի դեմ, սպառնում է երեխաների ու մեծ թվով մեծահասակների կյանքին, քանի որ կորոնավիրուսի դեմ պայքարի ամենակարևոր քայլերից է լվացվելը: Նա հավելել է, որ խմելու ջուրը կտրվել է ամռանը, ինչն ավելի է բարդացնում հումանիտար իրավիճակը: Անկարան այս գործողություններն իրականացնում է համաշխարհային հանրության լռության նքերո: Թուրքիան այդ քայլը որպես զենք է  օգտագործում Դամասկոսի դեմ, փորձելով Հասակայի բնակիչներին ստիպել լքել իրենց բնակավայրերն ու առաջ տանել իր ծավալապաշտական քաղաքկանությունը Սիրիայի ժողովրդի նկատմամբ անմարդկային քայլեր անելով: ՅՈՒՆԻՍԵՖ-ը խիստ է արձագանքել Անկարայի գործողություններին: Սիրիայում կազմակերպության ղեկավարն Անկարային կոչ է արել ջրային ռեսուրսները որպես ռազմական կամ քաղաքկլան լծակ չօգտագործել, քանի որ դրա ամենամեծ վնասը հասնում է  երեխաներին: