Մեկնաբանություն - Իրան-Վենեսուելա համագործակցությունները շարունակվում են
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i124674-Մեկնաբանություն_Իրան_Վենեսուելա_համագործակցությունները_շարունակվում_են
Իրանի և Վենեսուելայի միջև համագործակցության ամրապնդմամբ, նախագահ Նիկոլաս Մադուրոն բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ Վենեսուելան օգնելու Վաշինգտոնի նավթային պատժամիջոցները դիմակայելու հացում: Նա ընդգծել է. «Իրանի փորձը կօգնի Վենեսուելայի կառավարությանը ուժեղացնել իր կառավարման կարողությունները»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 24, 2020 19:08 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Իրան-Վենեսուելա համագործակցությունները շարունակվում են

Իրանի և Վենեսուելայի միջև համագործակցության ամրապնդմամբ, նախագահ Նիկոլաս Մադուրոն բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ Վենեսուելան օգնելու Վաշինգտոնի նավթային պատժամիջոցները դիմակայելու հացում: Նա ընդգծել է. «Իրանի փորձը կօգնի Վենեսուելայի կառավարությանը ուժեղացնել իր կառավարման կարողությունները»:

Վենեսուելան վաղուց ենթարկվում է ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությանը: ԱՄՆ պաշտոնյաները և  հատկապես նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնապես կոչ են արել տապալել Մադուրին և նրա ձախակողմյան կառավարությունը:  Այս առումով նրանք օգտագործել են տարբեր քաղաքականություններ ներառյալ՝ աջակցություն ներքին ընդդիմությանը, ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին երկրի  նախագահ ճանաչելը, օգնել և աջակցելը հեղաշրջումներին և դիվերսիոն գործողություններին, Բայց այս բոլոր միջոցները մինչ օրս ձախողվել են: Այնուամենայնիվ, Վաշինգտոնի պաշտոնյաները շարունակում են առավելագույն ճնշման քաղաքականությունը՝ ռեժիմի փոփոխության նպատակին հասնելու համար:

ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանն ասել է. «Արևմտյան կիսագնդի ռազմավարական փաստաթուղթը Լատինական Ամերիկայում ԱՄՆ-ի նոր քաղաքականության վերաբերյալ, ուղղված կլինի Վենեսուելայի դեմ առավելագույն ճնշման քաղաքականության վրա»:  Իրանի դեպքում նույնպես, Վաշինգտոնի պաշտոնյաները վաղուց օգտագործում են տնտեսական պատժամիջոցները և տնտեսական ճնշումները: Սակայն դա ոչ միայն մինչ այժմ չի աշխատել, այլև մեծացրել է ներքին կարողությունները, ինքնավստահությունը: Վերջին ամիսներին Իրանի և Վենեսուելայի միջև համագործակցությունը մեծացել է, հատկապես տնտեսական ոլորտում: Իրանական նավահանգստում նավթամթերքով բեռնավորվել և ուղևորվել են դեպի Վենեսուելա  և չնայած ԱՄՆ սպառնալիքներին ՝ տանկիստները հասել են Վենեսուելայի ջրեր և կարողացել են մասամբ փոխհատուցել երկրում վառելիքի սահմանափակումները:

Չնայած ԱՄՆ պաշտոնյաների պնդմանը, Վենեսուելայի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությունը շարունակելու կապակցությամբ Իրանի և Վենեսուելայի միջև համագործակցությունը ամրապնդվել  է և  Կարակասում բացվել է իրանական ապրանքների առաջին խոշոր խանութը: Անկախ ԱՄՆ-ի ճնշումներից և սպառնալիքներից երկու երկրների պաշտոնյաներն ընդգծել են հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:

Նիկոլաս Մադուրոն,՝ գնահատելով Իրանի Իսլամական հանրապետության աջակցությունը Վենեսուելայի կառավարությանն ու ժողովրդին, ասել է.«Վենեսուելան միայնակ չէ և ունի համարձակ ընկերներ, ովքեր կանգնած են մեր կողքին»:

ԱՄՆ պաշտոնյաները շարունակում են իրենց միակողմանի քաղաքականությունը՝ պնդելով, որ համաշխարհային տերություն են և  ահաբեկման և պատժամիջոցների իր քաղաքականությունը իրականացնելով, փորձում են իրենց գերիշխանությունը  հաստատել աշխարհի շատ երկրների վրա հատկապես այն երկրները, որոնք պատրաստ չեն հանձնվել Միացյալ Նահանգների ագրեսիվ քաղաքականությանը:

Մադուրոն շնորհակալություն է հայտնելով Իրանին կրկին փորձել է հիշեցնել, որ պետք է միասին աշխատել դիմակայելու համար Վաշինգտոնի միջամտողական քաղաքականությանը: Իրանի և Վենեսուելայի միջև համագործակցության մեծացումը կարծես ուժեղ խոչընդոտ է Վաշինգտոնի ագրեսիվ քաղաքականության դիմաց: