Մեկնաբանություն ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի բանակցությունները Թեհրանում
Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցությունների հիմքում մշտապես ընկած են եղել միջազգային հանձնառությունները: Այդուհանդերձ, գործակալությունը, որոշակիորեն ազդվելով ԱՄՆ-ի ճնշումներից, վերածվել է գործիքի այդ երկրի համար, ինչը խնդիրների տեղիք է տվել:
Ռաֆայել Գրոսսիի այցը Թեհրան, թերևս պատասխանեց որոշ հարցերի: Գրոսսիի բանակցություններն Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհիի և ԱԳ նախարարի հետ, վերաբերում էին երեք կետերի:
Առաջին հերթին կողմերն ընդգծել են, որ Թեհրան-ՄԱԳԱՏԷ համագործակցության նոր էջ է բացվել: Երկրորդ հերթին, կողմերը տեխնիկական հարցերի շուրջ բանակցությունները կառուցողական են բնութագրել և որոշվել է, որ գործակալությունն իր աշխատանքը շարունակի անկախ ու պրոֆեսիոնալիզմի վրա հիմնվելով: Երրորդ հերթին, Իրանը գործակալությանը հորդորեց իր հարցերը ներկայացնել թափանցիկ կերպով:
ԻԻՀ ԱԳՆ Զարիֆը հայտարարեց, որ որոշ ուժեր փորձում են ճնշում գործադրելով գործակալության վրա, վերացնել թափանցիկությունը և կրկին վեր հանել հարցեր, որոնք այլևս արդիական չեն:
Այս ամենը վկայում է, որ ՄԱԳԱՏԷ-ի այցը Թեհրան կառուցողական քայլ էր: Իսկ փորձը ցույց է տալիս, որ գործակալությունն Իրանի հետ աշխատելիս լիովին անկախ չի գործել և երբեմն ուղղորդվել է քաղաքականացված գործողություններով: Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում, լրագրողները վերջինիս այդ մասին հարց ուղղեցին Գրոսսին: Լրագորղները ներկայացրեցին բանաձևերը որոնք գործակալությունը հրապարակել է՝ հիմնվելով ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի անհիմն տվյալների վրա: Դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ը և Սիոնիստական ռեժիմն առաջինն են, որ խախտել են միջուկային կոնվենցիաները:
Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում, Գրոսսին հայտարարեց, որ գործակալության վրա ճնշում է գործադրվում, սակայն կառույցը փորձում է հնարավորինս անկախ աշխատել: ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի այցը Թեհրան, նոր էջ կբացի Թեհրան ՄԱԳԱՏԷ համագործակցությունների համար: Այս առումով, կողմերը հույս են հայտնել, որ առկա տարաձայնությունները լուծելով, կփորձեն շարունակել համագործակցությունը:
Այս կապակցությամբ, Վիեննայում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին կարևորել է այն փաստը, որ Թեհրանը պետք է վստահ լինի, որ գործակալությունն իր աշխատանքում պահպանում է անկախության, անկողմնակալության ու պրոֆեսիոնալիզմի սկզբունքները և իչ զեկույցները լիովին անկողմնակալ են: