Մամուլի տեսություն 27-08-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i124788-Մամուլի_տեսություն_27_08_2020
Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով կիրառված առողջապահական սահմանափակումների հետևանքով, այս տարի շիաների երրորդ իմամ Հոսեյնի նահատակության տարելիցի սգո արարողություններն անց են կացվել որոշակի փոփոխություններով:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Օգոստոս 27, 2020 14:05 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 27-08-2020

Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով կիրառված առողջապահական սահմանափակումների հետևանքով, այս տարի շիաների երրորդ իմամ Հոսեյնի նահատակության տարելիցի սգո արարողություններն անց են կացվել որոշակի փոփոխություններով:

Քեյհան օեաթերթ

ԱՄՆ-ում շարունակովում են հակառասիստական ցույցերը

Վիսկոնսին նահանգում ոստիկանի կողմից անզեն սևամորթ քաղաքացու վրա 8 անգամ կրակելով սպանելու դեպքը բողոքի մեծ ալիք է բարձրացրել այդ երկրում: 

Վերջին երեք օրվա ընթացքում ցուցարարները հրկիզել են հարյուրավոր մեքենաներ և կառավարական շենքեր: Թալանվել են մեծ թվով խանութներ և բանկեր:

Վիսկոնսին նահանգի Քենոշա  քաղաքի ոստիկանությունը արտակարգ դրություն է հաստատել: Հարյուրավոր ոստիկաններ և ազգային գվարդիայի ուժեր տեղակայվել են քաղաքի փողոցներում: Բողոքի ցույցերը,ս ակայն, շարունակվում են:

 

Մարդոնմսալրի օրաթերթ

Իմամ Հոսեյնի սգո արարողությունները՝ կորոնավիրուսի պայմաններում 

Իրանի ժողովուրդը սգում է շիաների երրորդ իմամ Իմամ Հուսեյնի նահատակության տարելիցը: Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով կիրառված առողջապահական սահմանափակումների հետևանքով, այս տարի  շիաների երրորդ իմամ Հոսեյնի նահատակության տարելիցի սգո արարողություններն անց են կացվել որոշակի փոփոխություններով: Մեծ թվովք աղաքացիներ, տան դռների վրա և տների ներսում սև կտոր են փակցրել: 

 

Խորասան օրաթերթ

ԱՄՆ-ի  իրարահաջորդ ձախողումները

ԱՄՆ-ի դիվանագիտական ​​ապարատի ձախողումը և գլոբալ մեկուսացման գործընթացը վերածվում է սովորական երևույթի:

Օգոստոսի 14-ին ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները դեմ են արտահայտվել Իրանի պատժամիջոցների և «ձգանի մեխանիզմն» ակտիվացնելու ԱՄՆ-ի որոշմանը:  ԱԽ 13 անդամններ, հրապարակել ենն նամակներ, որտեղ ընդգծել են, որ Վաշինգտոնը 2018 թ. դուրս է եկել Իրանի միջուկային գործարքից, և  չի հանդիսանում կառավարիչների խորհրդի անդամ, իսկ դա նշանակում է, որ իրավասություն չունի գործարկել  «ձգանի մեխանիզմը»: Շատ երկրներ անհեթեթ են համարել ԱՄՆ-ի պահանջներչը: Երեքշաբթի օրը Անվտանգության խորհրդի նախագահը հրաժարվել է խորհրդին ներկայացնել ԱՄՆ առաջարկը:

 

Իրան օրաթերթ

Էլեկտրաէներգիան անվճար դարձավ 8/4 միլիոն իրանցիների համար

Չորեքշաբթի օրը Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը կառավարության նիստում նշել է, որ ավելի քան 30 միլիոն իրանցիների համար առաջիկայում էլեկտրաէներգիան անվճար կդառնա: Նա հավելել է. «Սա տասներկուերորդ կառավարության հպարտությունն է»:

Հասան Ռոհանին ասել է.«Կառավարության նիստում որոշեցինք մոտ 30 միլիոն իրանցիների, որոնց էլեկտրաէներգիայի սպառումը ցածր է միջինից, ազատել սպառվաշծ էներգիայի դիմաց վճարումներից: Այսպիսով, Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո առաջին անգամ, աղքատ դասակարգրի էլեկտրաէներգիան անվճար կլինի»:

 

scannews.am

Ըստ սոցհարցման` Էրդողանի վարկանիշը կրկնակի ավել է Գյուլի վարկանիշից

Թուրքական «Optimar» սոցիոլոգիական ընկերությունը հարցում է կատարել՝ պարզելու, թե որ քաղաքական գործիչն ավելի շատ շանսեր կունենար ընտրվելու համար, եթե հիմա լինեին նախագահական ընտրություններ։

Սոցհարցման մասնակիցներին տրվել է 2 քաղաքական գործչի` Թուրքիայի նախկին և գործող նախագահների անունները:  

«Ընտրությունների վերջին փուլում եթե մնան Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Աբդուլլահ Գյուլը, ու՞մ օգտին կքվեարկեք» հարցին ի պատասխան՝ սոցհարցման մասնակիցների 21.3 տոկոսը տվել է Գյուլի անունը: Իսկ հարցվածների 44.3 տոկոսը նշել է, որ քվեարկի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին: 

Ըստ հարցման արդյունքների` գործող նախագահի վարկանիշը կրկնակի ավել է նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի վարկանիշից:

 

lragir.am

ԱՄՆ-ն սեղմում է օղակը Ռուսաստանի շուրջ

ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների ցուցակը, որտեղ ներառել է 5 ռուսական գիտահետազոտական ինստիտուտ, տեղեկացնում է ՌԻԱ-ն։ ԱՄՆ-ն այդ ինստիտուտներին կասկածում է «քիմիական և կենսաբանական զենք ստեղծելու ուղղությամբ աշխատելու մեջ»։ Սահմանափակող միջոցների տակ է հայտնվել, մասնավորապես, ՊՆ գիտահետազոտական ինստիտուտը, որը մասնակցել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակմանը:

Որոշումը հետեւել է ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնիի թունավորմանը, որը հաստատել է գերմանական կլինիկան, որտեղ ներկայում բուժում է անցնում Նավալնին: Մոսկվայում մեկնաբանում են, որ ԱՄՆ-ն պարտվել է պատվաստանյութի ստեղծման հարցում եւ այս քայլով փորձում է խոչընդոտել ռուսական պատվաստանյութի վաճառքին:

 

orakarg.com

Բելառուսի նկատմամբ սկսվել է դիվանագիտական կոտորած՝ ամենաբարձր մակարդակով. Լուկաշենկո

Բելառուսի նկատմամբ սկսվել է դիվանագիտական կոտորած՝ ամենաբարձր մակարդակով: Այս մասին հայտարարել է Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում խորհրդակցության ժամանակ, հաղորդում է ԲԵԼՏԱ գործակալությունը:

Նրա խոսքով՝ այսօր Բելառուսի դեմ տարվում է հիբրիդային պատերազմ: Լուկաշենկոն նաև նշել է, որ Բելառուսի «չկայացած հարևանները» ոչ միայն բացահայտորեն հայտարարում են երկրում կրկնակի ընտրություններ անցկացնելու հարցում իրենց դիրքորոշման մասին, այլ նաև սկսում են միջամտել երկրի ներքին գործերին, ճնշել պետությանը: «Ակնհայտ դիվանագիտական պատերազմ»,-ընդգծել է նա: