Մեկնաբանություն․Վարչապետի պաշտոնից Աբեի հեռանալը և Ճապոնիայի նոր վարչապետի վերաբերյալ ենթադրությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i124883-Մեկնաբանություն_Վարչապետի_պաշտոնից_Աբեի_հեռանալը_և_Ճապոնիայի_նոր_վարչապետի_վերաբերյալ_ենթադրությունները
Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը ուրբաթ օրը պաշտոնապես ընդունեց վարչապետի պաշտոնից Սինձո Աբեի հրաժարականը: Սինձո Աբեն արդեն երկրորդ անգամ է հրաժարական տալիս առողջական խնդիրների պատճառով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2020 09:09 Asia/Tehran
  • Մեկնաբանություն․Վարչապետի պաշտոնից Աբեի հեռանալը և Ճապոնիայի նոր վարչապետի վերաբերյալ ենթադրությունները

Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը ուրբաթ օրը պաշտոնապես ընդունեց վարչապետի պաշտոնից Սինձո Աբեի հրաժարականը: Սինձո Աբեն արդեն երկրորդ անգամ է հրաժարական տալիս առողջական խնդիրների պատճառով:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հրաժարականի մասին հայտարարությունից հետո, իշխող կուսակցությունը խորհրդակցություններ է սկսել նոր վարչապետ ընտրելու  շուրջ: Այս խորհրդակցությունները տեղի են ունենում Աբեին փոխարինող ընտրելու համար: Դա այն դեպքում երբ Աբեի վարչապետության ժամանակաշրջանի ավարտին մնացել է մեկ տարի, և ըստ Ճապոնիայի Սահմանադրության, իշխող Լիբերալ -դեմոկրատական կուսակցությունը, որն առավելագույն տեղերն է զբաղեցնում Ճապոնիայի խորհրդարանում, իրավունք ունի մինչև 2021 թվականի սեպտեմբերի ամիսը կայանալիք խորհրդարանական ընտրությունների անցկացումը, իր անդամներից մեկին նշանակել նոր վարչապետի պաշտոնում:

Այժմ հարց է առաջանում, թե Սինձո Աբեից հետո Ճապոնիայի վարչապետության համար հավանական թեկնածուները ովքեր են: Եվ փաստորեն  իշխող կուսակցությունը որքանով  շանս ունի առաջիկա տարում կայանալիք ընտրություններում հաղթելու համար:

Ճապոնական լրատվամիջոցներում Սինձո Աբեին փոխարինող հինգ անձանց անուններն ավելի շատ է լսվում: Առաջին հավանական թեկնածուն 79-ամյա քաղաքական գործիչ Տարո Ասոն է, ով 2012 թվականից ի վեր զբաղեցրել է էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարի և փոխվարչապետի պաշտոնները: Մյուս թեկնածու Յուշիդե Սոգան է, ով ընտրվելու մեծ շանս ունի: Սոգան Աբեի ամենահավատարիմ խորհրդականներից է եղել վերջին տարիների ընթացքում: Նա առանցքային դեր է ունեցել վերջին տասնամյակում Ճապոնիայի քաղաքականության ոլորտում և կարողացել է պատամական պարտությունից հետո, 2007 թվականին Աբեին վերականգնել  վարչապետի պաշտոնում:

Մյուս թեկնածուն ռազմական հարցերի փորձագետ Շիգրու Իշիբան է, որը կարող է ղեկավարել կառավարությունը: Աբեի նման, Իշիբան Ճապոնիայի պաշտպանական դիրքերն ամրապնդելու կողմնակից է: Աբեին փոխարինող չորրորդ թեկնածուն այդ երկրի պաշտպանության նախարար Տարո Կոնոն է: Կոնոն Ճաsապոնիայում հայտնի է որպես Լիբերալ -դեմոկրատական կուսակցության բարեփոխական քաղաքական գործիչ: Ֆումիո Կուշիդան վերջինն է հինգ թեկնածուների ցուցակում: Իհարկե, Աբեին փոխարինող թեկնածուների թվում է նաև Ճապոնիայի նախկին արտգործնախարար Կուշիդան:

Անկախ նրանից, թե իշխող կուսակցության որ անդամն է հաջորդ տարի ստանձնելու  վարչապետի պաշտոնը, կառավարության քննադատները ասում են, որ չնայած Աբեի պաշտոնավարման շուրջ ութ տարիներին, նա դեռ այնպիսի նվաճումներ չի ունեցել,որոնք հնարավոր լինի արձանագրել պատմության մեջ: Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նրա հավակնոտ նպատակը դեռ հեռու է իրագործվելուց:

Ընդհանուր առմամբ, Աբեի փոխարինողը ով էլ նա լինի իշխող կուսակցությունից, մեկ տարի ժամանակ ունի կատարելու Աբեի տված խոստումները, որոնք իրականում Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նախընտրական ծրագրերն են: Իհարկե, իշխող կուսակցության,ընդդիմադիրները այդ թվում ՝ Ժողովրդադեմոկրատական ​​կուսակցությունը  Աբեի իշխանությունից հեռանալով,մեկ տարի հնարավորություն ունեն  քննադատել իշխող  կուսակցությանը և այդ ընթացքում նաև Ճապոնիայի  վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հույսեր փայփայեն: Այնուամենայնիվ, իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր  երկար ժամանակաշրջան է եղել իշխանության ղեկին: 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio