Միացյալ Նահանգները շարժվում է քաղաքական բռնությունների ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i124924-Միացյալ_Նահանգները_շարժվում_է_քաղաքական_բռնությունների_ուղղությամբ
Նախագահական ընտրություններին ընդռաջ, ԱՄՆ-ում վերջին տասնամյակների ընթացքում ամենամեծ ծավալով բռնություններն են գրանցվում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2020 08:44 Asia/Tehran
  • Միացյալ Նահանգները շարժվում  է քաղաքական բռնությունների ուղղությամբ

Նախագահական ընտրություններին ընդռաջ, ԱՄՆ-ում վերջին տասնամյակների ընթացքում ամենամեծ ծավալով բռնություններն են գրանցվում:

Վերջին դեպքը գրանցվեց վերջերս, Օրեգան նահանգի Պորտլենդ քաղաքում տեղի ունեցող հակառասիստական բողոքի ցույցերի ժամանակ, երբ Թրամփի աջակիցների ավտոշարասյունը բախվեց ցուցարարների հետ, ինչի հետևանքով զոհվեց մեկ մարդ:

Դրանից հետո, Թրամփը, թվիթերյան մի ուղերձում հայտարարեց, որ անհրաժեշտ է ուժ գործադրել՝ քաղաքական բռնությունները կանխելու համար: Իսկ ներքին անվտանգության նախարարությունը հայտարարեց, որ Պորտլենդի ցույցերը ճնշելու համար, սեղանին դրված են բոլոր տարբերակները:

Բռնություններն ԱՄՆ-ում նոր թափ ստացան այն բանից հետո, երբ համացանցում տարածվեց սպիտակամորթ ոստիկանի կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանության տեսանյութը:

Սկզբում երկրի ողջ տարածքում սկսվեցին խաղաղ բողոքի ցույցեր, սակայն երբ ոստիկանությունը բռնություն կիրառեց ցուցարարների նկատմամբ, ցույցերն ավելի ռադիկալ բնույթ սռտացան: Բողոքարարները մի շարք քաղաքներում հարձակվեցին  մի շարք հանրային շինությունների վրա: Իսկ մեծ թվով այլ քաղաքներում, տապալվեցին ստրկատիրության խպորհրդանիշ համարվող արձանները:

Այսօր մի կողմից ընթանում է նախընտրական քարոզարշավը, իսկ մյուս կողմից ուժգնացել են հակառասիստական ցույցերը: Թրամփի հակառակորդները, բողոքի ցույցեր կազմակերպելով, փրձում են կանխել նրա վերընտրվելը: Իսկ Թրամփն ավելի ակտիվացնելով իր նախընտրական քարոզարշավը, փորձում է իր աջակիցներին դուրս բերել փողոց և հաղթել ընտրություններում:

Դեմոկրատ սենատոր Քրիս Մորֆին համոզված է, որ Թրամփը կընտրվի միայն այն դեպքում, եթե հասարակության մեջ վախն ու բռնության նկատմամբ սարսափը աճեն:

Իսկ դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենն այս ձևը դատապարտելով, ասել է. «Թրամփն ավելի բացահայտորեն է հրահրում բռնությունները»:

Այդուհանդերձ, չի թվում, որ առաջիկա ամիսներին, ԱՄՆ-ում ընթացող բողոքի ցույցերի ծավալները նվազեն, քանի որ երկու կողմերն էլ իրենց աջակիցներին կոչ են արել մտածել, որ այս ընտրություններն իրենց կյանքի ամենակարևոր ընտրություններն են:

Հանրապետականները դեմոկրատներին անարխիստ են անվանում  և նշում, որ նրանք նպատակ ունեն ոչնչացնել Միացյալ նահանգները: իԻսկ դեմոկրատները հանրապետականներին բռնատեր ու ֆաշիստ են անվանում, նշելով, որ նրանք ցանկանում են սահմանափակել հասարակական ու անհատական ազատությունները:

Նման իրավիճակում, ԱՄՆ-ը, առավել քան երբևէ, 19-րդ դարի ներքին պատերազմից հետո, կանգնած է նոր ներքին պատերազմի շեմին: Ջո Բայդենը հայտարարել է. «Մենք չպետք է դառնանք մի երկիր, որը կռվում է ինքն իր դեմ»: Իսկ այս իրավիճակից դուրս գալու համար, քաղաքկան գործիչները պետք է երկխոսություն սկսեն, իսկ երկրի ապագայով մտահոգված քաղաքացիները ինքնազսպվածություն դրսևորեն: