Մեկնաբանություն- Էրաղչիի այցը Վիեննա. ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի բանակցությունների շարունակությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i124935-Մեկնաբանություն_Էրաղչիի_այցը_Վիեննա._ՀԳՀԾ_ի_համատեղ_հանձնաժողովի_բանակցությունների_շարունակությունը
Սեպտեմբերի 1-ին, Վիեննայում տեղի կունենա ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստ, որը կգլխավորեն Իրանի փոխարտգործնախարարը և Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարի տեղակալը: Հանդիպմանը կմասնակցեն Իրանը և 4 + 1 խմբի պատվիրակությունը (Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Բրիտանիա) և ԵՄ համակարգողը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2020 13:51 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Էրաղչիի այցը Վիեննա. ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի  բանակցությունների շարունակությունը

Սեպտեմբերի 1-ին, Վիեննայում տեղի կունենա ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստ, որը կգլխավորեն Իրանի փոխարտգործնախարարը և Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարի տեղակալը: Հանդիպմանը կմասնակցեն Իրանը և 4 + 1 խմբի պատվիրակությունը (Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Բրիտանիա) և ԵՄ համակարգողը:

Իրանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ),  գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ կառուցողական բանակցությունների արդյունքում, անցյալ շաբաթ Թեհրանում ստորագրել են նոր համաձայնագիրԼ  Համաձայնագրով Իրանը թույլ կտա գործակալության տեսուչներին այցելել երկու միջուկային օբյեկտներ և գործակալությունը սահմանված հարցերից զատ այլ հարցեր  չի ներկայացնի Թեհրանին:

Հելգա Շմիդտն իր թվիթերյան էջում գրել է. «Համատեղ հանձնաժողովի հաջորդ նիստում Եվրամիությունը կշարունակի իր ջանքերը՝ ՀԳՀԾ-ն պահպանելու ուղղությամբ»:

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեյեդ Աբբաս էրաղչին ժամանել է Վիեննա  և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համատեղ նիստից առաջ, հանդիպումներ կունենա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի, Վիեննայի գագաթնաժողովին մասնակցող պատվիրակությունների մի շարք ղեկավարների, ինչպես նաև Ավստրիայի արտգործնախարարի հետ:

Հարկ է նշել, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած  առավելագույն ճնշման քաղաքականությունը փակուղի է մտել:

Ավելի վաղ, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեֆ Բոռելը թվիթերյան գրառում էր կատարել ՀԳՀԾ պահպանելու անհրաժեշտության մասին՝ ասելով, որ միջուկային համաձայնությանն արդյունավետ այլընտրանք չկա: Նա գրել է .  «Այն գաղափարը, որ մենք կարող ենք ունենալ մեկ այլ գործարք, որը կանվանենք «Թրամփի գործարք», ամենևին էլ հնարավոր չէ: 12 տարի պահանջվեց, որպեսզի տարաձայնությունները մի կողմ դրվեն և համաձայնություն կայանա»:

ԱՄՆ-ի պետքարտուղարը մեկ անգամ ևս փորձեց առաջ տանել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի քաղաքականությունը և Անվտանգության խորհրդի նախագահին կոչ արեց  ակտիվացնել «ձգանի մեխանիզմը»: Այս փորձն էլ ապարդյուն անցավ և ՄԱԿ-ի ԱԽ-ի 13 անդամներ հայտարարեցին, որ դեմ են ԱՄՆ-ի ներկայացրած անօրինական պահանջին: 

ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆն ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները իրավունք չունի «վերականգնել ուժը կորցրած հակաիրանական բանաձևերը»:

ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս է եկել ՀԳՀԾ-ից և իրավունք չունի գործարկել ձգանի մեխանիզմը»: 2018 թվականի մայիսի 11-ին ԱՄՆ կառավարությունը ՀԳՀԾ-ի բոլոր մասնակիցներին տեղեկացրեց, որ այլևս չի մասնակցելու ՀԳՀԾ-ի հետ կապված հանդիպումներին և գործողություններին:

Այժմ ԱՄՆ-ի քաղաքականություններին ընդդիմանալը հստակ ուղերձ է հղում այն ​​մասին, որ ԱՄՆ միակողմանի ռազմավարությունն այլևս ընդունելի չէ միջազգային հանրության համար:

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասել է, որ ակնկալվում է, որ ՀԳՀԾ-ում մեկ ձայն կլսվի, ԱՄՆ-ի  անբարտավանության և միակողմանիության կողքին: