Մեկնաբանություն. Քննարկվել են Հայաստանի և Սիոնիստական ռեժիմի մերձեցման հետևանքները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i124982-Մեկնաբանություն._Քննարկվել_են_Հայաստանի_և_Սիոնիստական_ռեժիմի_մերձեցման_հետևանքները
Այսօր Թեհրանում Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնում տեղի ունեցած գիտաժողովում փորձագետները քննարկել են Սիոնիստական ռեժիմի հետ Հայաստանի հարաբերությունների ոլորտներն ու դրանց հետևանքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2020 14:24 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Քննարկվել են  Հայաստանի և Սիոնիստական ռեժիմի մերձեցման հետևանքները

Այսօր Թեհրանում Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնում տեղի ունեցած գիտաժողովում փորձագետները քննարկել են Սիոնիստական ռեժիմի հետ Հայաստանի հարաբերությունների ոլորտներն ու դրանց հետևանքները:

Գիտաժողովում Կովկասյան տարածաշրջանի հարցերով փորձագետ Բահրամ Ամիր Ահմադյանն ասել է.«Իրանի իսլամական հանրապետությունն այնքան հզոր է և ունի զսպիչ ուժ, որ Հայաստան-Իսրայելի ռեժիմ հարաբերությունները չեն կարող ազդել Կովկասյան տարածաշրջանում Թեհրանի շահերի վրա»:

Նշելով, որ  Իսրայելն Իրանի իսլամական հանրապետության տարածաշրջանային հզորության մակարդակում չէ, Բահրամ Ամիր Ահմադյանն ասել է.«Թեհրան-Երևան առևտրային հարաբերությունների համեմատությամբ, Իսրայելի հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունները շատ աննշան են, ուստի Հայաստանն ամենայն զգուշությամբ է հետևում Սիոնիստական ռեժիմի հետ իր հարաբերություններին»:

Գիտաժողովի փորձագետների կարծիքով, Սիոնիստական ռեժիմը, որ ճանաչված է որպես քաղցկեղային ուռուցք, իր օկուպացիոն բնույթը թաքցնելու և  տարածաշրջանային մեկուսացումից դուրս գալու համար, փորձում է մերձենալ տարածաշրջանի  հատկապես փոքր երկրներին և նրանց շահագործել ընդդեմ Իրանի:

Իմպերիալիստական բնույթ ունեցող ռեժիմին մերձենալը չի կարող անհետևանք լինել: Դրա առաջին հետևանքը՝ Իսրայելի ներթափանցումն է երկրների անվտանգության կառույցներ:

2019 թվականին Հայաստանը հայտարարեց Իսրայելի հետ իր հարաբերություններն ընդլայնելու շրջանակում օկուպացված Երուսաղեմում դեսպանություն բացելու իր որոշման մասին: Իսրայելի ռեժիմը  Բաքվի առևտրային ու անվտանգության գործընկերն է և այդ ռեժիմի հետ Հայաստանի  հարաբերությունները  չէին կարող չհուզել Ադրբեջանին:

Հայաստանը, որպես Իրանի սահմանակից հարևան, չճանաչելով Իրանի Իսլամական Հանրապետության և իսլամական երկրների զգայնությունը անորոշ և սխալ ուղի է որդեգրել: Ցամաքով շրջապատված և դինամիկ տնտեսություն չունեցող Հայաստանը չի կարող անտեսել այն փաստը, որ  նման հարաբերությունների համար ծանր գին է վճարելու:

Փորձագետները համոզված են, որ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտ կողմեր՝ Հայաստանի և Ադրբեջանի վրա Սիոնիստական ​​ռեժիմի ազդեցությունը, կբարդացնի այս հակամարտության կարգավորումը:

Մի կողմից ՝ Իսրայելը հակամարտության կողմերին ավելի շատ զենք վաճառելու համար, խթանելով տարածաշրջանային մրցակցությունը սրում է իրավիճակը, իսկ մյուս կողմից՝ ղարաբաղյան հակամարտությունը, որը տարածքային հակամարտություն է, վերածում կրոնական ու  էթնիկական հակամարտության  ու  մշտական ճգնաժամի:

2016 և 2020 թվականներին հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում հակամարտության սրման հարցում Իսրայելի լրտեսական ու լոգեստիկական կառույցը  դերակատար է եղել: Այդ պատճառով երկու կողմերը մտել են ավելի վտանգավոր խաղի մեջ, և եթե անցյալում տարածաշրջանային մերձեցման և տարածաշրջանային ներուժի օգտագործման  հետ կապված հույսեր կային ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար, ապա Սիոնիստական ​​ռեժիմի Կովկաս ներքաշվելու հետևանքով, այս  տարածաշրջանը այլևս խաղաղության երես չի տեսնելու: