Մամուլի տեսություն 03-09-2020
Մինչ Սաուդյան Արաբիայում Ալ-Սաուդի կառավարիչների հետ խնդիրներ ունեցող որոշ արքայազններ ձերբակալվում են կոռուպցիայի դեմ պայքարի և հանրային ունեցվածքը վատնելու պատրվակով, տեղեկություններ են հրապարակվել, որ բացահայտում են Սաուդյան Արաբիայի թագաժառանգը 50 միլիոն դոլարանոց հյուրասիրություններ է կազմակերպել:
Մարդոմսալարի օրաթերթ
Իրանի երեք աննախադեպ դիվանագիտական հաղթանակները
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թեհրանը ոչ մի ջանք չի խնայի ազգային շահն ապահովելու համար: Նա հավելել է. «Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Անվտանգության խորհրդում երեք աննախադեպ դիվանագիտական հաղթանակները նվեր են Իրանի մեծ ժողովրդին՝ կառավարության շաբաթվա ընթացքում»:
Զարիֆը նշել է որ այս դժվար ճանապարհի համար անհրաժեշտ են համապատասխան միջոցներ, սակայն Թերանը որևէ թերություն չի ունենա և չի հրաժարվի իր ազգային շահերի պաշտպանությունից:
Խորասան օրաթերթ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ղեկավարը մերժել է ԱՄՆ-ի կողմից Իրանի զենքի էմբարգոյի երկարաձգման ծրագիրը և ընդիմացել է Իրանի դեմ «ձգանի մեխանիզմի» ակտիվացմանը:
Դայան Դիջանին հայտարարել է, որ Անվտանգության խորհրդի անդամների միջև համաձայնության բացակայության պատճառով, ինքը չի կարող համաձայնվել Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների երկարաձգման ԱՄՆ պահանջին: Ամերիկացիները, որ Անվտանգության խորհրդում իրարահաջորդ պարտություններ են կրում, կրկին փորձել են Անվտանգության խորհրդին ներկայացնել «ձգանի մեխանիզմի» ակտիվացման պահանջը: Բայց Նիգերիայի դեսպանը, որը Անվտանգության խորհրդի նոր նախագահն է, հայտարարել է, որ հավատարիմ է Ինդոնեզիայի գլխավորած խորհրդի որոշմանը և կարիք չի տեսնում քննարկել հակաիրանական բանաձևը»:
Իրան օրաթերթ
Բեն Սալմանի 50 միլիոն դոլար արժողությամբ զվարճանքը
Ըստ երկու ամերիկացի գրողների, 2015թ. Սաուդյան Արաբիայի թագաժառանգը 50 միլիոն դոլար ծախսելով՝ արիստոկրատական տոն է անցկացրել Մալդիվյան կղզիներից մեկում:
The Wall Street Journal- ի համահեղինակներ Բրեդլի Հոբի և Ջասթին Չեկի կողմից գրված «Նավթ և արյուն. Մոհամեդ բեն Սալմանի համաշխարհային իշխանության ցանկոևթյունը» խորագրով գրքում պատկերված է Սաուդյան Արաբիայի թագաժառանգի իշխանության գալը, նրա շքեղ կյանքը և հարստություն ձեռք բերելու մեծ ցանկությունը:
New York Post- ը, մեջբերելով այս գրքից, գրել է, որ Սաուդյան թագաժառանգի մեկ ամիս տված տարեդարձի տոնակատարությանը ներկա են եղել 150 ռուս, բրազիլացի և օտարազգի կանայք:
Ամերիկացի գրողների կարծիքով ՝ Բեն Սալմանը փողը ծախսել է, որպեսզի տոնակատարությունը լրատվամիջոցներում չհրապարակվի:
Թագաժառանգ դառնալուց ի վեր ՝ բին Սալմանը Սաուդյան Արաբիայի շատ արքայազների բանտարկել և տնային կալանքի է ենթարկել կոռուպցիայի մեղադրանքով:
էթեմադ օրաթերթ
Բնակչության քանակի ավելացման ուղղությամբ Պուտինի ծրագրերն անհաջող են անցել
Չնայած Վլադիմիր Պուտինի ծրագրերին, Ռուսաստանն այս տարի բնակչության թվաքանակի անկում կարձանագրի:
2020 թվականին Ռուսաստանի բնակչությունը կկրճատվի հինգ անգամ ավելի, քան դա տեղի ունեցավ 2019 թվականին, մինչդեռ կորոնավիրուսի բռնկման պատճառով երկրում միջին աղքատության մակարդակը կբարձրանա մեկ տոկոսով ՝ կազմելով 13,3 տոկոս:
aravot.am
ՌԴ ԱԳՆ. Նավալնուն թունավորելու մասին Գերմանիայի հայտարարությունը փաստերով հիմնավորված չէ
Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Նավալնու գործով Գերմանիայի հայտարարություններին՝ նշելով, որ Գերմանիայի ԱԳՆ-ում Ռուսաստանի դեսպանին որևէ բովանդակային հաշվետվություն չեն հանձնել: Նման հայտարարություն է տարածել Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատունը: Բեռլինում ՌԴ դեսպան Սերգեյ Նեչաևն ավելի վաղ հրավիրվել էր Գերմանիայի ԱԳՆ, որտեղ նրան ներկայացրել էին Նավալնու գործով գերմանական կողմի հետազոտությունների արդյունքները: «2020թ. սեպտեմբերի 2-ին Գերմանիայում ՌԴ դեսպանին կանչել են այդ երկրի ԱԳՆ և հայտնել այսպես կոչված «Նավալնու գործով» Գերմանիայի դաշնային կառավարության հայտարարության բովանդակության մասին: Ընդ որում, որևէ բովանդակային հաշվետվություն դեսպանին չի ներկայացվել»,- ասված է ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ: Նշենք, որ Գերմանիայի կառավարությունը սեպտեմբերի 2-ին հայտարարել էր, որ Բունդեսվերի լաբորատորիայի մասնագետները հաստատել են, որ Նավալնուն թունավորել են »Նովիչոկ» տեսակի թունավոր նյութերի խմբին պատկանող նյութով: Ռուսաստանի ԱԳՆ-ն, իր հերթին մեկնաբանելով Գերմանիայի կառավարության հայտարարությունը, ասել էր, որ ռուսական կողմը դեռ սպասում է Նավալնու շուրջ իրավիճակի մասին ՌԴ Գլխավոր դատախազության ուղարկած հարցման պատասխանին:
orakarg.com
Ղազախստանից նավթամթերքների առաքումը Հայաստան ազատվել է մաքսատուրքի գանձումից
Այսօր Հայաստանի կառավարության նիստում հավանություն արժանացավ «Հայաստանի եւ Ղազախստանի կառավարությունների միջև Հայաստան նավթամթերքի մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է եղել Հայաստանի և Ղազախստանի միջև նավթամթերքների առաքման ոլորտում համագործակցության կարգավորման կողմերի հետաքրքրվածությամբ:
Սույն Համաձայնագրով Ղազախստանից նավթամթերքների առաքումը Հայաստան ազատվում է մաքսատուրքի գանձումից:
.lragir.am
Լավրովը փորձում է վերադարձնել իրավիճակը․ Մոսկվան ու Երեւանը կարո՞ղ են սկսել մաքուր էջից
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ հուլիսյան բախումներից հետո թե Հայաստանը, թե Ադրբեջանը շահագրգռված են, որ իրավիճակը հանդարտվի, և վերսկսվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերը, որոնց էլ որպես կանոն հաջորդում է արտգործնախարարների հանդիպումը։
«Մեր գիծը հենվում է 18 տարիների ընթացքում ձևավորված համալիր փաստաթղթերի վրա, կան այսպես կոչված` «Մադրիդյան սկզբունքներ, և կան փաստաթղթերի թարմացված տարբերակներ: Մենք հիմա տեսնում ենք, թե ինչպես այսպես կոչված` լճացման պայմաններում լսվում են ձայներ, որ պետք է հրաժարվել այդ փաստաթղթերից և սկսել մաքուր էջից, կամ էլ ինչ-որ «Պլան Բ»-ի գործողության մեջ դնելու մասին են խոսում: Մենք կարծում ենք, որ դա մեծ սխալ է, վստահ ենք, որ վերջին տարիներին արվածը պետք է մնա որպես մեր հետագա աշխատանքների հիմք: Ես չեմ բարձրաձայնի, թե նախնական ինչ համաձայնություններ կան, դա կոնֆիդենցիալ է, բայց կարող եմ ձեզ վստահեցնել, որ այնտեղ կան հանգուցալուծումներ, որոնք արդարություն կապահովեն թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմի համար», ասել է նա:
Աշխարհում ավելի քան 26 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը սեպտեմբերի 3-ին գերազանցել Է 26 միլիոնը: Այդ մասին են վկայում Միացյալ Նահանգների Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները, որը հաշվարկները վարում 1 միջազգային կազմակերպությունների, դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկատվության հիման վրա, տեղեկացնում 1 «Արմենպրես»-ը:
Համալսարանի տվյալներով՝ աշխարհում ախտահարվածների թիվն այժմ կազմում Է 26 031 410, մահացել է 863 028 մարդ, առողջացել է 17 291 874 վարակված: ԱՄՆ-ում հայտնաբերվել է 6 113 510 ախտահարված, մահացել է 185 720 մարդ, առողջացել ավելի քան 2,2 միլիոնը: Այնուհետեւ հետեւում է Բրազիլիան՝ վարակման 3 997 865 հայտնաբերված դեպքերով, 123 780 մահերով եւ 3 387 309 արողջացած հիվանդներով: Երրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ վարակվել է 3 853 456, մահացել՝ 67 376 եւ առողջացել 2 970 492 մարդ: