Մեկնաբանություն. Չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին, Իրանի պաշտպանական արդյունաբերությունը փայլում է
Իրանի իսլամական հանրապետության պաշտպանության և Զինված ուժերի աջակցման նախարարի ներկայությամբ, պահեստամասերի արտադրության ցուցահանդեսում տեղի է ունեցել սեփական արտադրության ծովային փոխանցումատուփի շնորհանդեսը, որը նախատեսված է տարբեր ծովային նավերի համար:
Հինգշաբթի օրը, այս արժեքավոր ձեռքբերման շնորհանդեսի ժամանակ, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին ասել է. «Արտադրության թռիչքի տարում ելնելով պաշտպանական արտադրանքի տեղայնացման կարևորությունից, Իրանի Պաշտպանության նախարարության ծովային արդյունաբերության կազմակերպությանը հաջողվել է տեղայնացնել ծովային փոխանցումատուփը»:
Ռազմական և ոչ ռազմական արդյունաբերությունը Իրանում մեծ պոտենցիալ ունի, և միևնույն ժամանակ համարվում է ռազմական ուժի հզորացման կարևոր բաղադրիչներից մեկը:
Որքան տեղական լինի երկրի ռազմական և ոչ-ռազմական հզորության բաղադրիչը, այնքան մեծ է զսպիչ ուժը, և այսօր Իրանի ռազմական և ոչ-ռազմական արդյունաբերությունը, իր հսկայական արտադրական հզորությամբ, ուժեղացել է տարբեր ոլորտներում, հատկապես ծովային արդյունաբերության ոլորտում:
Նավաշինության արդյունաբերությունը ամենակարևոր ոլորտներից մեկն է, իսկ նավաշինության արդյունաբերության մեջ՝ փոխանցումատուփերի, շարժիչների ու շարժիչ համակարգերի արտադրությունը պատժամիջոցների պայմաններում արժեքավոր հաջողություն է Իրանի համար:
Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամիի խոսքերով՝ պատժամիջոցները պաշտպանական համակարգին հնարավորություն են տվել՝ ապավինելով սեփական ուժերին Իրանի պաշտպանության և ԶՈւ-երի աջակցման նախարարության տարբեր բաժիններում արտադրել ռազմական ու ոչ-ռազմական արտադրանք:
Այս ոլորտում կազմակերպվել է պահեստամասերի արտադրության ցուցահանդեսը և ի ցույց է դրվել Իրանի պաշտպանության նախարարության ձեռքբերումները, որոնք սեփական տեխնոլոգիայի շնորհիվ կարևոր դեր են խաղում Իրանի ռազմական և ոչ-ռազմական կարիքների բավարարման գործում:
Պաշտպանական արդյունաբերության կողմից պահանջվող պահեստամասերի քանակը 48 հազար է, որից 38 հազարը մինչ այժմ տեղայնացվել է, և պահեստամասերի արտադրության այս շարժումը ցույց է տալիս, որ երկրի արտադրության անիվը ոչ մի դեպքում կանգ չի առնի, նույնիսկ պատժամիջոցների պայմաններում:
Իրանի արտադրանքի կարիքը բավարարելուց բացի, ռազմավարական պահեստամասերի արտադրությունը կանխում է նաև արտարժույթի արտահոսքը: Մեկ տարվա ընթացքում պաշտպանական պահեստամասերի տեղայնացման շնորհիվ խնայվել է ավելի քան 200 միլիոն դոլարի արտարժույթ:
Իրանի պաշտպանության և Զինված ուժերի աջակցման նախարարությունը ռազմական ոլորտում արտադրելով ռազմավարական նշանակության պահեստամասեր, ինչպիսիք են տեղայնացված ծովային փոխանցումատուփերը, իսկ ոչ-ռազմական ոլորտում, ներառյալ նավթաքիմիական, նավթագազային, ավտոմոբիլաշինության և երկաթուղային արդյունաբերություններում արձանագրած հաջողություններով ի ցույց է դրել պատժամիջոցների փակուղուց դուրս գալու ելքերը:
«Մենք կարող ենք» կարգախոսն Իրանի զինված ուժերում օգտագործելով ներքին կարողությունները, և այսօր Իրանի պաշտպանության ամենառազմավարական կարիքները, հրթիռներից մինչև նավեր և սուզանավեր, պատրաստվում են իրանցի մասնագետների կողմից:
Այս տեղական արմատներ ունեցող արդյունավետ ուժը ամուր է ցանկացած սպառնալիքի դիմաց և որի շնորհիվ Իրանի զսպիչ ուժը հասել է այն աստիճանի, որ իսլամական հեղափոխության թշնամիները չեն կարողացել վերջին 40 տարվա ընթացքում իրականացնել իրենց հայտարարած սպառնալիքները:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio