Մեկնաբանություն - Իրանի և ՄԱԳԱՏԵ-ի կառոցողական հարաբերությունների հեռանկարը
Վերջին մեկուկես տարվա ընթացքում Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փոխհարաբերությունները Գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի պաշտոնավարության ժամանակ բացասական են եղել` կապված քաղաքական ճնշումների ազդեցության և անցյալի որոշ պնդումների և ապացույցների հետ:
Գործակալության գլխավոր տնօրենի Թեհրան կատարած վերջին այցի և Իրանի և գործակալության միջև տեխնիկական և երաշխիքների մասին բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում փոխվել է այդ բացասական մոտեցումը: Թեհրանի և Վիեննայի հայտարարությունը վկայում են Իրան-ՄԱԳԱՏԷ հարաբերություններում նոր սկզբի մասին:
Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը օգոստոսի 26-ին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի Թեհրան կատարծ այցի ավարտին համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասված է.«Իրանը կամավոր կերպով թույլ կտա, որպեսզի տեսուչները մուտք գործեն գործակալության կողմից նշված երկու միջուկային օբյեկտներ և կաջակցի գործակալության ստուգման աշխատանքներին ՝ այդ խնդիրները լուծելու համար»:
Վիեննայի միջազգային կառույցներում Իրանի մշտական դեսպան Քազեմ Ղարիբաբադին ասել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի զեկույցը NPT պայմանագրի վերաբերյալ, նախանշում է Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև հարաբերությունների կառուցողական հեռանկարը:
Թեհրանի հայտարարությունը ցույց տվեց, որ Իրանը համագործակցության և պայմանական հասանելիության առումով խնդիր չունի ՄԱԳԱՏԷ-ի հետ:
Իրանի արտգործնախարար Զարիֆը թվիթերում գրել է. «Մենք թաքցնելու բան չունենք և հնարավոր է ընդունելի լուծում, մեկ միջոցը ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնության գալն է: Եթե համաձայնություն ձեռք բերվի, ապա ԱՄՆ-ի հակաիրանական ճակատը կփակվի:
Իրանի դեմ ԱՄՆ մտադրությունների վերաբերյալ երկու ենթադրություն կա:
Առաջին. Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև առճակատում ստեղծելն է, ինչը Թրամփի վարչակազմի պաշտոնյաների և ԱՄՆ-ի Կոնգրեսում որոշ ծայրահեղական տարրերի նախընտրելի տարբերակն է:
Երկրորդ. Միջազգային բեմում Իրանին մեկուսացնելն է, որը դեռ ԱՄՆ-ի նախընտրած տարբերակներից մեկն է:
Սակայն ԱՄՆ-ն ցանկալի արդյունքի չի հասնելու երկու դեպքում: ԱՄՆ Անվտանգության խորհրդում կրած երկու պարտությունից հետո, այժմ ձախողվել է նաև Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև հարաբերությունների ոչնչացման նախագծում:
ԱՄՆ-ը ցանկանում էր օգտագործել Իրանի նկատմամբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետաքննությունը, որպեսզի վարկաբեկեր ՀԳՀԾ-ն և իրականացնել առավելագույն ճնշման քաղաքականությունը: Իրականացնելով իր երաշխիքների պարտավորություններն Իրանը փաստորեն ամրապնդել է եվրոպական եռյակի ջանքերը ՀԳՀԾ-ն պահպանելու ուղղությամբ և փակել է Միացյալ Նահանգների կողմից Անվտանգության խորհրդի չարաշահման և Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու ճանապարհը:
Վիեննայի միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական դեսպանն ասել է.«Իրանն ակնկալում է, որ Թեհրան-ՄԱԳԱՏԷ համաձայնագիրը և գործակալության գլխավոր տնօրենի զեկույցը հիմնական քայլ կլինեն՝ համաձայնագրերի և պարտավորությունների անկախ, անկողմնակալ և մասնագիտական գործադրման արդյունքում, ՄԱԳԱՏԷ-ում Իրանի հետ կապված երաշխիքների վերաբերյալ խնդրի կարգավորման համար»: